Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը. Գարեգին Բ

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացության հանդիսավոր բացման արարողությունը։

2001 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և օրհնությամբ հիմնադրվեց Եկեղեցասեր երիտասարդաց գրասենյակը, որը հետագայում հիմք դարձավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) ձևավորման։

Հուլիսի 2-7-ը համահայկական ուխտագնացությունը կազմակերպվել է ՀԵՀԵՄ-ի կողմից, որին մասնակցում են շուրջ 300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի ու Սփյուռքի թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ներկաներին ողջունեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ ՀԵՀԵՄ 25-ամյա գործունեությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է Հայ Եկեղեցու առաքելական կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Հովնան արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց նաև Նորին Սրբությանը 25 տարի առաջ կառույցի նախաձեռնման, մշտական հոգածության ու հայրական խնամքի համար։

Երիտասարդների անունից սրտի խոսք ասաց ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Օվսաննա Ամրանը։

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Ապա ներակներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց աշխարհի տարբեր կողմերից հայրենիքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայորդիների համախմբման առիթով՝ այն լավագույն առիթ նկատելով զորացնելու հավատքն առ Աստված և նվիրումը առ հայրենին, վերանորոգելու սերն ու նախանձախնդրությունը հանդեպ Սուրբ Եկեղեցին և ազգային ու հոգևոր արժեքները։

Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց թեմական երիտասարդական կազմակերպությունների համախմբման և գործունեության համակարգմանն ուղղված Միության հետևողական աշխատանքի առնչությամբ։

«Գովելի է, որ շարունակվում են ջանքերը մեծացնելու երիտասարդների ներգրավվածությունը ազգային ու եկեղեցական անդաստանում, ինչպես նաև հոգևոր կրթական ծրագրերով զորացնելու նրանց կրոնական իմացությունը։

Սիրասուն զավակներ Մեր, որտեղ էլ լինի՝ թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում, հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանությամբ ու դրան հավատարմությամբ է միայն հնարավոր հայ լինել, մնալ արժանավոր զավակը ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Այս կառույցին և թեմերին կից երիտասարդական կազմակերպություններին անդամակցելով՝ հայորդիները առավել զորանում են Աստվածասիրությամբ ու հայրենանվիրումով, պատրաստ լինում գովարժան հանձնառությունների մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանության, այլև ազգային անդաստանում կարևոր դերակատարության», — ասաց Վեհափառ Հայրապետը։

Անդրադառնալով այս օրերին հայրենիքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, ներհասարակական ծայրաստիճան պառակտվածությունը, Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավին, որի շրջանակներում կալանավորվեցին Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց․ «Առկա մարտահրավերների հանդիման հրամայական է միասնական լինել և նախանձախնդիր՝ օրինականության պաշտպանության գործում, թույլ չտալ մեր Սուրբ Եկեղեցու հեղինակազրկումն ու նսեմացումը։ Մեր բարդ ժամանակներում անհրաժեշտ է ամուր պահել հավատքը, ազգանվիրումն ու եկեղեցանվիրումը։ Ով, եթե ոչ մենք՝ հոգևորականներ և մեր հավատավոր զավակներ, որ միասնաբար կազմում ենք Սուրբ Եկեղեցին, պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի մեր կյանքում, հայրենական անդաստանում հաղթանակեն սերը, արդարությունը և ճշմարտությունը, կամայականությունների և ապօրինությունների հանդեպ գերակայեն օրենքն ու իրավունքը, և մեր ժողովուրդը ապրի անխռով ու միաբան»։

Իր խոսքում Նորին Սրբությունը նկատեց, որ երիտասարդների հոգևոր խնամատարությունը մեր Սուրբ Եկեղեցու կարևորագույն առաքելություններից է՝ նոր սերնդին առաջնորդելու ավետարանական պատվիրաններով, ամրապնդելու ազգային ոգին ու գիտակցությունը և հաստատուն պահելու բարեպաշտության ուղիներում։

«Մեր ժամանակներում երիտասարդությունը կանգնած է բազում հոգևոր-բարոյական մարտահրավերների, աշխարհայնացման ու աշխարհիկացման երևույթների առջև, երբ տարատեսակ գրավչություններ են հրամցվում երիտասարդներին հաճախ միտումնավոր՝ հեռացնելու համար ազգային ավանդույթներից, նախնյաց ժառանգությունից ու նվիրական արժեքներից։ Իբրև Եկեղեցու հովանու ներքո հասակ առած, ազգասիրությամբ սնված հայորդիներ՝ պաշտպանը եղեք մեր սրբությունների, գործուն մասնակցություն բերեք ձեր թեմական և համայնքային կյանքին, լծվեք ազգային ու եկեղեցական անդաստանի շինության ու առաջընթացի գործին», — պատգամեց Հայոց Հայրապետը։

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության հիմնադրման 25-ամյակի առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը բերեց կառույցի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ով Միության հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ներդրում ունի ՀԵՀԵՄ-ի գործունեության արդյունավորման մեջ, ինպես նաև՝ Միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, կառույցի բոլոր նվիրյալ աշխատակիցներին, թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին՝ երիտասարդների հանդեպ դրսևորվող առանձնահատուկ հոգատարության համար։

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով հայցեց Աստծո օրհնությունը ամենքին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորմանը՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Քրիստոսասեր մեր ժողովրդի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>