Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

6 բան, որ կատարվեց Նիկոլի՝ Թուրքիա այցի արդյունքում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Գիտելիքը շորի նման բան ա՝ մաշվում ա ժամանակի ընթացքում»․ աֆորիզմը կառավարության նիստի ժամանակ հորինեց մարդամեկը։ Ասում է՝ էն, ինչ գիտեիր 90-ականներին, հիմա ուրիշ ձև է, փոխվել է։ Նա հեռու գնաց ու հասավ մինչև աստղագիտություն, գիտական նվաճումներ․ բայց էդքան հեռվանալ պետք չէ․ որոշ բաներ ինքդ ես փոխել։ Օրինակ, մեր ստացած գիտելիքների համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29․800 քառակուսի կիլոմետր։ Իսկ դու քո ասած գիտելիքի ու շորերի նման մաշացրել ես էդ տարածքը, ու այլևս էդքան չէ։ Մեր ստացած գիտեիքի համաձայն, հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախի Հանրապետության տարածքը կազմում է 11.458 կմ, որի մեջ ներառվում էր 242 համայնք։ Դու մաշեցիր, հանձնեցիր բոլորը, ու հիմա նոր գիտելիք ես ուզում տալ, թե մի քանի հազար տարվա պատմությւոն ունեցող Արցախը 107 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի անբաժան մասն է։ Մեր ստացած գիտելիքւի համաձայն, բիզնես խլելը քրեական հանցավոր արարք է, և իշխանությունն ու բիզնեսը պետք է լինեն վստահելի գործընկեր, ոչ թե թշնամի։ Նիկոլենց տված նոր գիտելիքով, իշխանությունը կարող է խլել ումից ուզում է և ինչ ուզում է։

Եթե մեր դպրոցական, բուհական գիտելիքների համաձայն, Թուրքիան ցեղասպանել է և 1915-ից հետո մինչ օրս իր նպատակները չի փոխվել, Թուրքիայի հետ պետք է զգուշանալ, պետք է պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում ու հատուցում՝ արդարության հաստատման, հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար, Նիկոլն ասում է՝ համաձայն նոր գիտելիքների, պետք է դեռ պարզել ինչ է եղել, ինչպես է եղել, ով է մեղավոր, մեր թշնամին էլ Թուրքիան չէ, թշնամին հայ գործարարներն են, բարերարներն են, եկեղեցին է, Սփյուռքն է։ Մեր ստացած գիտելիքներով, Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, Նիկոլի փոխանցող գիտելիքներով՝ Ռուաստանը թշամի է, Թուրքիան՝ բարեկամ։

Էսօրվա իր գրառումը շատ խնդալու է էդ նորացված գիտելիքների տրամաբանության մեջ․ ասում է՝ Վեհափառը 2021 թվականին պահանջեց իշխանության հրաժարականը, իշխանությունը վերընտրվեց, ուրեմն Վեհափառը վստահություն չունի։ Ասում է՝ մի քանի օր առաջ էլ եկեղեցու զանգերը հնչեցվեցին, բայց 1500 հոգի գնաց, ուրեմն պետք է ազատի Վեհարանը։ Հիմա քո՝ մաշած գիտելիքների տրամաբանությամբ նայենք, 2021թ․ վերընտրվել ես, դրանից մեկ օր հետո միտինգ ես հրավիրել, մասնակիցների թիվը չի գերազանցել 10 հազարը․ կարո՞ղ եմ քո թարմացված գիտելիքով եզրակացնել, որ 21 թվի ընտրություններմն ամբողջովին կեղծել ես, վախեցրել ես, փող ես բաժանել, մարդիկ եկել-ընտրել են, բայց երբ կոչ ես արել հավաքվել, շատ քիչ մարդ ա եկել, գնացել ես ռայոններ, մի քանի հոգի է եկել․ նույն լոգիկան է, ի՞նչ տարբերություն։

Էսօր խորհրդարանում հետաքրքիր բան տեղի ունեցավ․ նախկին ՔՊ-կան պատգամավոր Հովիկ Աազարյանն ասաց, որ ՔՊ-ն ու Նիկոլը ուզում են Հայաստանին թշնամացնել Ռուսաստանի հետ ու գնալ դեպի իբր Եվրոպա, որը իրենց համար Թուրքիան է։ Ու Ռուսաստանին կոչ արեց՝ չտրվել Հայաստանի իշխանության սադրանքներին։ ՔՊ-ականները հարձակվեցին նրա վրա, էլ փոխադարձ հայհոյանքներ, էլ շիշ նետել։ Հովիկ Աղազարյանի մոտ գիտելիքի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել․ ոչ։ Նա նույնկերպ մտածում էր նաև էն ժամանակ, երբ ՔՊ ֆրակցիայի անդամ էր, Ռուսաստանին ինչ ասես ասում էին՝ ձայն չէր հանում կամ մասնակցում էր։ Իշխանական կապանքներից ազատվեց, միտքը պայծառացավ։ Էսօր Ռուսաստանից ներողություն խնդրելու համար Աղազարյանի վրա հարձակված ՔՊ-ականները իրոք հոգով-սրտով թշնամի ե՞ն Ռուսաստանին․ ամենադեմ խոսացողը 2020 թվականից ի վեր մեր երկրում բողոքի ակցիաների կրիտիկական փուլերում հենց Ռուսաստանում էր պախկվում։ Իրոք ՔՊ-ական պատգամավորները մտածում են, թե ինչքան լավ ա, որ 300 հազար Ադրբեջանցի է իրենց շեֆի որոշմամբ գալու Հայաստանում ապրելո՞ւ։ Հա մի երկու տասնյակ ՔՊ-ական դեպուտատ կա, որ ի սրտե թրքասեր է, բայց մյուսները, վստահ եմ, հասկանում են ուր են տանում մեզ։ Բայց իրենց կաշկանդում է ձայն հանել աշխատավարձը, Նիկոլի հետ հավասար՝ մեր պետության նկատմամբ հանցանք կատարած լինելը ու այլ մեղքեր, դրա համար էլ թրքասիրությւոն են խաղում։ Մինչև էն պահը, որ իրենք էլ իրենց բաժին ՍՄՍ-ը ստանան։

Նիկոլն ինքը թուրքական շահերի պաշտպանության առումով մրցակցությունից դուրս է։ Տեսանք, թե նրա Թուրքիա այցը ինչ անդրադարձ ունեցավ Հայաստանի վրա․ կալանավորեցին խոշոր հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որի դեմ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել։ Թուրքիա այցի մյուս հետևանքը՝ Ստամբուլում հանդիպեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բայրաքթարը։ Քննարկեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։ Իսկ Մինչ Թուրքիա գնալը, Խուդաթյանը Երևանում Եվրամիության դեսպանի հետ էր քննարկել Էներգետիկ հարցեր։ Այսօր խորհրդարանը վերջնականապես ընդունեց ՀԷՑ-ը խլելու օրինագիծը։ ՀԷՑ-ը նախատեսել են պետականացնել, որից հետո, ինչպես չեն հերքել, վաճառել, այս անգամ, տարբեր լուրերոի համաձայն,  ամբողջությամբ կվերցնի կամ մասնաբաժին կունենա թուրքական ընկերությունը։ Այնպես որ Աղազարյանը սխալ չի ասում, որ Նիկոլի համար Եվրամիությունը սկսում է Թուրքիայից։

Թուրքիա այցի ու ըստ երևույթին՝ պայմանավորվածության մյուս արդյունքը՝ ինչ-որ մասկի շոու արեցին, հայտնաբերեցին օրինական զենքեր, խնջույքի հրավառության նյութեր ու հայտարարեցին, թե որսորդական օրինական զենքերով հեղաշրջում էին ուզում անել ու կալանավորեցին, այդ թվում՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սրբազանի։

Թուրքիա այցի մյուս արդյունքը՝ Նիկոլը ԱԱԾ-ն ոեւղարկեց եկեղեցու վրա գրոհի, և արդյունքում կալանավորեցին Եկեղեցու ևս մեկ՝ դարձյալ շատ հարգված սրբազանի։

Այցի մյուս՝ շատ վտանգավոր արդյունքը «Զանգեզուրի միջանցիքի» շուրջ ակտիվացած խոսակություններն են։ Ուղղակի էս ընթացքում իրար խառնեցին այ թվարկածս մյուս բաները, եկեղեցի, ՀԷՑ, Սամվել Կարապետյան, կալանքներ, մասկի-շոուներ, ու միջանցքի թեման դուրս մղվեց ինքնաբերաբար․ բայց ամենաակտիվը կարծում եմ, հենց դրա շուրջ են աշխատում Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, վստահաբար՝ միացյալ Արևմուտքը։ Թուրքերն էլ․ ադրբեջանցիներն էլ ասում են՝ Նիկոլը խնդիր չէ։ Թուրքերն ասում են՝ մենք միջանցքից չենք հրաժարվի, որովհետև Զանգեզուրի միջանցքը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող ինտեգրացիոն գիծ։ Էրդողանն ասում է, որ Իրանի դիրքորոշուն է մնում, Հայաստանը հեչ։

Ռուսաստանը իր խնդիրներով է զբաղված Ուկրաինայում, Իրանը նոր է ակտիվ բախվել տեռորիզմի հետ ու իր վերքերն է բուժում, տարածաշրջանին տեր-տնօրեն է փորձում դառնալ Թուրքիան։ Նիկոլի համար մեկ է ցանկացած ելք, կարևրորը՝ ինքը մնա իշխանության։

Թուրքիա այցի մյուս արդյունքը այսօր իմացանք՝ թուրք 28 պատգմավոր ստորագրել է Հայաստանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետը Թալիաթ փաշայի անունով նվանափոխելու նախագիծը։ Սա արվում է էն Թուրքիայում, որը ցեղասպանություն է իրականացրել, ասում է՝ մոռանանք անցյալը, կերտենք ապագա, Նիկոն էլ ասում է՝ բա իհարկե, ապագա ակա կա ապագա։ Ու հայ-թուրքական անցակետը առաջարկում են անվանակոչել Հայոց ցեղասպանության կազմաերպչի անունով։ Թուրքիայում ոչ մեկ չկա՞ր, որ հայ-թուրքական բարեկամութւոն էր քարոզում, նրա անունով անվանակոչեք։ Ոչ, թուրքերն ասում են՝ Հայաստանի հետ անցակետը հայերին կոտորողի անունով կոչելը շատ կարևոր է, ցույց  է տալիս, որ Թուրքիան տեր է իր պատմությանը, հիշողությանը, իր ազգային հերոսներին։ Նրանք փառաբանում են էն մարդկանց, ովքեր կոտորել են հայերին։ Հիմա դու ինչքան էլ ուզենաս զոռով հարաբերություն կարգավորել, հենց մուտքից՝ անցակետից, զգացվում է թշնամությունը։

Ասում ա՝ Նիկոլ, դու քո պատմությունը ջնջում ես, մոռանում ես, հայոց պատմության վերաբերյալ գիտելիքներդ մաշեցրել ես շորերի պես, բայց թուրքերը չեն մոռանում որ ձեզ կոտորել են, չեն մոռանում ինչի համար են կոտորել և չեն հրաժարվում նպատակներց։ Այո, բոլորի հետ պետք է հարաբերությունները նորմալ լինեն, բայց դու դա կարո՞ղ ես։ Էրդողանի գիրքը ինչքան էլ գրկես, նրանք ունեն իրենց պլանները։

Կարճ ասած՝ օրերս նշեցի, որ այն, ինչ անում է ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի նկատմամբ, ահաբեկչություն է։ Ինչքան շատ են դետալներ պարզվում սրանց գործունեությունից, բանակցութուններից, այնքան ավելի շատ ենք համոզվում, որ Հայաստանը այս պահին նման է էն ֆիլմերի գրասենյակներին, որոնք ահաբեկիչները զավթել են, ներսում գտնվողներին վերցրել են գերի, և խոստանում են պայթեցնել։ Իրենց համար կարևորը՝ իրենք տարածքից անվնաս դուրս գան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>