ՌԴ-ում ադրբեջանական լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակվել է
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում խնդիրներ են առաջացել ադրբեջանական լրատվական գործակալությունների կայքեր մուտք գործելու հետ կապված։ Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Report-ին, նման խնդիրներ կան Մոսկվայում, Աստրախանում, Վոլգոգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլոգդայում, Չելյաբինսկում և այլ շրջաններում։
Մասնավորապես, հասանելիություն չկա Global Media Group-ի կայքերին՝ Report.az, Oxu.az, Caliber.az: Խնդիրներ կան նաև այլ լրատվական պորտալների կայքերի հասանելիության հետ կապված։

