ԱԺ–ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենքի նախագիծը
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահը կարող է վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառումներ կիրառել։

