Ադրբեջանական ԶԼՄ-ները ՌԴ քաղաքացիներին բռնության ենթարկելու և նվաստացնող տեսանյութ են տարածել
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են տարածել, թե ինչպես Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաքվում ձերբակալել են կազմակերպված հանցավորության երկու խումբ, որոնց թվում էին նաև Ռուսաստանի քաղաքացիներ։
Ըստ հրապարակումների՝ նրանք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, ինտերնետի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ։
Ռուսաստանի քաղաքացիների կողմից կատարված անօրինական գործողությունների վերաբերյալ օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են։
Աղբյուրը` Panorama.am

