Թուրք ընդդիմադիրը՝ Էրդողանին. Պարոն նախագահ, Սևրի պայմանագրի՞ն եք կարոտել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարողլուն, քննադատելով Էրդողանին, նշել է, որ Լոզանի պայմանագրի համաձայն Թուրքիան պահպանել է իր արդար տարածքները, մինչդեռ Էրդողանն անընդհատ դժգոհում է այս պայմանագրից՝ նշելով, որ այս պայմանագիրը հակասում է Թուրքիայի ազգային պետական շահերին: Թուրք դիտորդների կարծիքով Էրդողանի քննադատությունը Լոզանի պայմանագրի վերաբերյալ արտացոլում է Էրդողանի խանդը Աթաթուրքի հանդեպ: Եվ ահա թուրք ընդդիմադիրները հեգնելով Էրդողանին հռետորական հարցադրում են անում, թե եթե ներկայիս Թուրքիայի նախագահին Լոզանի պայմանագիրը չի բավարարում, ապա նա ի՞նչ է ուզում, չէ՞ որ Լոզանի այլընտրանքն այն ժամանակ Սևրի պայմանագիրն էր, որի համաձայն Թուրքիան կորցնելու էր իր ներկայիս հիմնական տարածքները, և դրա փոխարեն պետք է ստեղծվեին Հայաստանն ու Քրդստանը
Ըստ թուրք ընդդիմադիրների, Էրդողանն իր էգոցենտրիկ հայացքներով կարող է վնասել ներկայիս Թուրքիայի պետական շահերին:
Zham.am