Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Երեք վտանգավոր բան, որ ՔՊ-ն արեց այսօր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Արձակուրդ գնալուց առաջ խորհրդարանը արտահերթ նիստ է անում։ Օրակարգի 21 նախագծից որը բացեցի՝ տեղով պրոբլեմ են, երկրի դեմ քայլ․ տուգանք է, վարկ է, խլում է և այլն։ Անդրադառնամ երեքին։ Մեկը ՀԷՑ-ը խլելու հայտնի նախագիծն է։ Տարածքային կառավարման փոխնախարարն ասում է՝ նախագծի մեջ խլել բառը չկա։ Խնդալու է, բա հո չէր լիի գրած ՀԷՑ-ը խլելու նածագիծ։

Ասում են, թե նպատակը բարեփոխումն է, էլեկտրաանջատումները քչացնելը և այլն։ Իսկ ովքե՞ր են այսպես ասած՝ բարեփոխիչները․ Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը, որն ունի շուրջ 7 հազար աշխատող, ուզում է վերցնել ու կառավարել մի իշխանություն, որը բացել է, 60 մլն դոլար փոշիացրել ու սննկացրել ԱՆԻՖ-ը։ Նրանք ուզում են կառավարել միլիարդ դոլարի ներդրում արված ընկերություն։ ՀԷՑ-ը փորձում է խլել ու կառավարել մի իշխանություն, որը երկիրը կառավարում է պարտքով, տարին մեկ միլիարդ դոլարի պարտք է կուտակում։ Ասում են՝ աչքը տեսածից է վախենում․ ես վախենում եմ, որ սրանք ոչ միայն մեր՝ հարկատուներիս գումարներից միլիարդներ վաղը կվճարեն ՀԷՑ-ի փոխհատուցման համար, նաև չկարողանալով ներդրում անել՝ ՀԷՑ-ը բերելու են մշտական անջատումների և թանկացման։ Մենք՝ հոսանքից օգտվող ցանկացածս անհանգստանալու բան ունենք։ Ինքս անհանգստանալու տեղ ունեմ, որովհետև իմ աշխատանքը կապված է հոսանքի ու ինտեռնետի հետ, ու վախենամ՝ հոսանք չունենամ, որ պատրաստեմ այս հաղորդումը, օրինակ։

Այսօր ՔՊ-ականները արդարացնում էին ՀԷՑ-ի խլելը, բայց չգտնվեց մեկը, մի պաշտոնյա, որ պաշտոնապես խոստանար՝ մատակարարման խնդիր չենք ուենալու և հոսանքը չի թականա։ Թող Նիկոլը հայտարարի, որ ՀԷՑ-ը ՔՊ-ին փոխանցելու արդյունքում հոանքի խափանումները կպակասեն, հոսանքի գինը չի թանկանա։ Բայց եթե անգամ դա խոստանա, կհիշեք, որ ա նաև խոստանում էր, որ հոսանքի գինը 20 տոկոսով կէժանացնի, բայց չի էժանացել։ Նա խոստանում էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ երկու անգամ թանկացավ։ Նա 2018-ին խոստանում էր, որ ընդհանրապես 5 տարի մեր երկրում գնաճ չի լինի։

ՀԷՑ-ը, ասում են, ազգայնացնում ենք, որովհետև դժգոհություն կա, խափանումներ են լինում։ Պատգամավորները տեղին հարց են տալիս՝ «Վեոլիա» ջրից տասնապատիկ ավելի են դժգոհ, հա՛մ ջրամատակարարումները, հա՛մ որտեղ քանդում են՝ չեն բարեկարգում նորմալ, ամռանը ջուրը նորմալ չի հասնում, բա ինչի՞ ջուրը չեք ազգայնացնում․ թե՞ վախենում եք դրանից հետո Մակրոնը էլ Նիկոլին չփաթաթվի։ Շարունակեմ պատգամավորների խոսքը․ Բա Որոտանի կասկա՞դը ինչի չեք ազգայնացնում, ամերիկացիքից եք վախենո՞ւմ, վախենում էլ ձեզ ժողովրդավար չճանաչե՞ն։ Ռուսաստանից չեք վախենում, Ֆրանսիայից ու Ամերիկայից եք վախենո՞ւմ։ Ժողովուրդ ջան բոլորդ գոհ ե՞ք հեռախոսակապից, ինտեռնետի որակից․ բա ազգայնացրեք։ Բա դա էլ է ստրատեգիական ոլորտ։ Ամենաստրատեգիականը հացն է, հացի փռերն էլ ազգայնացրեք։ Էդքանը ազգայնացնելուց հետո էլ պետք է խնդրեմ զգայնացնեք 2018 թվականից էս կողմ ՔՊ-ականների դիզած միլիարդները։ Մի հրաշքով, հեղափոխությունից հետո ՔՊ-ի ամենաաղքատ դեմքերից մեկը 7 հատ անշարժ գույք է առել, ՔՊ-ական պատգամավորները քիչ չեն, որ 7 տարում երկու և ավելի տներ են առել, չե՞ք ազգայնացնում։ Հլը դա մենակ հայտարարագրերում նշածն է։ Կրկնում եմ, ՀԷՑ-ը խլելու հետևանքը շատ շուտով ամեն մարդ կզգա իր մաշկի վրա, երբ վերադառնա մոմերին։

Մյուս նախագիծը քաղաքացուն հերթական՝ հազարերորդ անգամ տուգանքի մատերիալ դարձնելու մասին էր։ Տրանսպորտը թանկացրել են, մարդիկ բոյկոտում են, չեն վճարում։ Բայց էդ չվճարողների մի մասի համար այն ունի սկզբունքային նշանակություն․ դեմ են թանկացմանը, որովհետև ՔՊ-ականները իրենք էլ են ժամանակին ակցիաներ արել թանկացման դեմ․ որովհետև քաղաքացու մուծած հարկերը նորմալ չեն տնօրինվում․ որովհետև առանց թանկացնելու համարում են, որ հնարավոր է նորմալ տրանսպորտ ունենալ։ Ասում են՝ ավտոբուսներ եք բերել, լավ եք արել, բայց քաղաքի բյուջե միլիարդավոր դրամներ են մտնում, դրանից վճարեք։ Բայց ժողովրդի մի մասն էլ չի վճարում, նաև որովհետև ուղղակի չունի։ Երբ մեր երկրում աղքատությունը մոտ 25 տոկոս է, իսկ պաշտոնապես՝ դրա կրկնակին, տրամաբանական է, որ Երևանի 25-50 տոկոսը դժվարությամբ է վճարում տրանսպորտի ավելացված 50 դրամը։ Կառավարությունն էլ ասում է՝ հպա՛րտ քաղաքացի, եթե դու չունես 150 դրամ, քեզ կտուգանենք 15 հազար դրամ։ Սրանք էին ասում՝ բոյկոտը չի աշխատել, ժողովուրդը դժգոհ չէ, հիմա էլ ասում են՝ էնքան շատ է բոյկոտը, որ ստիպված տուգանում ենք։ 1 մլն ստացող ՔՊ-ական պատգամավորը, որը կողմ է քվեարկում ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու նախագծին, ասում է՝ հա ինչ մի թիվ ա, ընդամենը 15 հազար ենք տուգանում։ 15 հազար դրամը նվազագույն աշխատվարձ ստացողի աշխատավարձի 20 տոկոսն է։ 15 հազար դրամը աշխատողների մեծամասնության աշխատավարձի 10 տոկոսն է։ Քեզ՝ որպես ժողովրդին գլխից դուրս խոստումներ տված իշխանություն, պետք է հետաքրքրեր՝ ինչո՞ւ ժողովուրդը չի կարողանում տրանսպորտի համար վճարել 150 դրամ, եթե խոստացել ես իրեն հանել աղքատությունից։ Բայց ստացվում է՝ որքան աղքատ, էնքան տուգանքները շատ։

Երրորդ նախագիծը, որին ուզում եմ անդրադառնալ, հերթական զավեշտն է։ Տեսել ենք, որ սրանք իրենց կուսակցականերին որևէ տեղ աշխատանքի ճխտելու համար օրենք են փոխել, ցենզ են իջեցրել․ կոչման պահանջ են իջեցրել, որ ՔՊ-ականին նշնակեն մի պաշտոնի, աշխատանքային ստաժի պահանջ են իջեցրել, ԱԺ-ում հանձնաժողովներ են առանձնացրել, որ ևս մեկ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ լինի․ հիմա էլ հասել են միայն իրենց համար համայնք միավորելուն։

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել։ Սրանք ուզում են Արմավիրի մարզպետին դարձնել Էջմիածնի քաղաքապետ։ Սա էլ է, ի դեպ, հետաքրքիր․ մարդուն օգտագործում են իջեցումով․ մարզպետից բերում-սարքում էն էդ մարզի քաղաքներից մեկի քաղաքապետ։ Բայց դա հեչ, իրնց գործն է, ինքս ՔՊ-ական պաշտոնյաներին հավաբնի կառավարիչ չէի վստահի։ Հիմա հարցը հետևյալն է․ իրենց թեկնածուն չի կարող առաջադրվել Էջիմիածնի քաղաքապետ, որովհետև Խոյ համայնքում է գրանցված։ Եվ սրանք միավորում են խոյ և էջմիածին համայնքները։ Սրանք վարչատարածքային բաժանման մասին օրենք են փոխում՝ մեկ թեկնածուի համար։ Կուսակցական շահ։ Սրանք հանուն իրենց շահի հանձնել են հողեր, տվել են զոհեր, բանտարկում են մարդկանց, հիմա էլ միավորում են գյուղ ու քաղաք։ Ու էդ ամենը մի նպատակով՝ որպեսզի պահեն իրենց իշխանությունը։ Իշխանությունը պահում են արդեն 8-րդ տարին, իսկ թե որն է ժողովրդի քյարը, դա չենք հասկանում

Ես ներկյացրեցի այսօրվա խնդրահարույց նախագծերից 3-ը․ բայց սրանք ամեն նիստում դափոնով էդպիսի նախագծեր են ընդունում։

Կարճ ասած՝ իշխանության ձայները հերիք են բոլոր օրենքներն ընդունելու համար, նրանք ընդունում են ինչ օրենք ու որոշում ուզում են։ Բա հետո՞։ Նիկոլ Փաշինյանն իր որոշումներով, իր գրառումներով, ելույթներով, իր ֆրակցիայի ընդունած օրենքներով ամեն օր համոզում է ժողովրդին, որ էլ ավելի շատ մարդիկ մասնակցեն ՔՊ-ին մերժելու գործընթացներին՝ կլինի հերթական, թե արտահերթ։

Մեր երկրում, արդեն, քաղաքացու դիրքորոշումը, ընտրողի քվեարկությունը ոչ թե պարզապես այս անձին հեռացնելու օգտին է լինելու, այլ՝ ազգայնացնելու։ Դատելով այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, հրամայական է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովը, դատարանները, իշխանության բոլոր ճյուղերը  ազգայնացնելը։ Այո, կարծում ենք՝ նրանք ապազգային են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>