Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում, երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը. Նարեկ Կարապետյան
Գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:
Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Այն, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն:
Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։

