Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի
Այս պահին Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի:
Իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։
Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում։
***
Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ որտեղ մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին
Ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։
Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։
Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։
Արմեն Չարչյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյան

