Վլադիմիր Գասպարյանը նոր պաշտոն կստանձնի
Վերջին շրջանում ՀՀ Ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները շատ հարցեր են առաջացնում, որոնց վերջնական պատասխանները հայտնի կլինեն ապրիլին տեղի ունեցող համապետական փոփոխություններից հետո։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր տեղեկություններով ՀՀ Ոստիկանությունից առանձնացվելու են համայնքային ոստիկանությունը, վիզաների ու անձնագրերի վարչությունը ու ճանապարհային ոստիկանությունը։ Ոստիկանությունը դառնալու է քրեական ոստիկանություն, որի ղեկավարի պաշտոնին այս պահին իշխանությունները տեսնում են Աշոտ Գիզիրյանին, ապրիլից ստեղծվելու է նաև ներքին գործերի նախարարություն, որի նախարարի հնարավոր թեկնածուն է Արթուր Օսիկյանը, ով օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ազատվեց Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:
Politik.am-ի տեղեկություններով, Վլադիմիր
Գասպարյանը անգործ չի մնա, եթե չասենք, որ կտեղափոխվի ավելի բարձր
պաշտոնի։ Գասպարյանը կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Մանրամասները՝ Politik.am-ում:

