Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Եվրոպայի ամոթի, բանալու անցքից հետևող ԱԱԾ-ի, հոսանքի սպասվող թանկացման մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանի առաջին ԱԱԾ տնօրենին լրագրողները հարցնում էին լավ, բա ի՞նչ կապով խոսենք, որ մեզ չգաղտնալսեն, պատասխանում էր՝ «Սիգնալ»-ով խոսեք։ Իհարկե գիտենք, որ Փաշինյանն իր քիթը, իրավապահ համակարգի միջոցով, ամենուր մտցնում է, նորություն չէ։ Առաջ, օրինակ, մեզ թվում էր, թե սրանք գաղտնալսում են էն մարդկանց, որոնք իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում․ հիմա, պարզվում է, սրանք գաղտնալսում են բոլորին կամ բոկորն են հետաքրքրություն ներկայացնում իրենց համար։ Նիկոլն ասում է՝ հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից․ «ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»։ Հոգևորականների անձնական կյանքը, անկողինը ի՞նչ կապ ունի Հանրապետությունում օպետարիվ իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինյանից մենք իմանում ենք, որ ինքը տեղեկություններ ունի, որ ինչ-որ հոգևորականներ անձնական կյանք ունեն։ Դրա՞ մասին էր խոսում։ Եթե իրեն լսենք, նշնակում է՝ էդ գործն են արել։ Համենայն դեպքս, փաստ չունենք, տեսնում ենք, որ վարչապետը հայտարարում է, որ իր ենթակայության տակ գտնվող մարմինն իրեն ամեն օր զեկուցում է ու կողքից լսում ենք, որ հոգևորականներ կան, որ իրենց անձնական կյանքն ունեն։ Կլինի՞ մեզ էդ մանրամասների մեջ չգցեք։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հարկատուի փողերը մսխվում էն անվտանգության մարմնի վրա, որը ընկած՝ անձնական թեմաներով կոմպրոմատներ ա ման գալիս։ Էսօր էլ ասում ես՝ բյուջեն մեծացրել ես։ Եկեք մի հատ հսկանանք՝ մեր երկրի անվտանգությունը որտեղ է․ առանձին մարդկանց՝ կլինի հոգևորական, կլինի պաշտոնյա, կլինի թիմակից, իշխաական թե ընդդիմադիր, իրենց անձնական կյանքի մանրամասնե՞րն են մեր պետության անվտանգությունը, թե՞ մեր պետության անվտանգութունը շատ ավելի ակհնհայտ տեղեր են, որոնք բոլորս էս անի տարի քննարկում ենք։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ ձեր մասին ԱԱԾ-ն հավաքում է նյութեր ու տալիս իրեն․ սա էլ երբ որ մեկի մասին ուզի՝ գրում ու ծխոսում է։ ԱԱԾ-ն քանդվել է, դեգրադացվել է։ Մի քանի օր առաջ երկու անչափահաս էին կորել, ԱԱԾ-ն սուտ տեղեկություններ էր հրապարակում, թե՝ սահմանն անցել են, հետո հերքում է, թե՝ չեն անցել․ որովհետև լուրջ հարցերում սրանք արդեն վաղուց մասնագետ չեն, բամբասանք լինի, ուրիշի անկողին հետազոտել լինի, դրա մասնագետն է դարձրել Նիկոլը․ մոտավորապես՝ իր ընտանեկան թերթի օդում կախված լուրերի ստուգմամբ է զբաղվում պետական իրավական համակարգը։ Իրավաբանները կարող են գնահատել՝ ինչ հանցակազմ կա ԱԱԾ՝ բոլորին գղտնալսելու և Նիկոլին զեկուցելու քայլերի մեջ։ Էդ մարդու պատկերացմամբ, ամբողջ պետությունը իրեննն է, ինչ ուզի՝ կանի։ ՔՊ-ից հեռացած պատգամավորն ասում էր, չէ՞, նա իր բոլոր թիմակիցների դեմ ունի ֆինանսական, սեռական կոմպրոմատներ։ Քանի որ ինքը իրեն նշանակել է ժողովրդի վարչապետ, ուրեմն պարտավորվածություն է զգում իմանալ ժղովրդի մասին ամեն ինչ։

Նիկոլի իշխանության ապօրինություններից ոչ մեկ ազատագրված չէ՝ կլինի հոգևորական, բիզնեսմեն, հասարակ քաղաքացի։ Հենց վաղը, օրինակ, խորհրդարանը քննարկում է ու բնականբար՝ ՔՊ-ն հվանություն ՀԷՑ-ը խլելու նախագծին։ Բերել են մի նախագիծ, որը ՀԷՑ-ի տնօրենը որակում է անգրագիտություն ու կողքից ինչ-որ բաներ են հորինում՝ հիմնավորելու համար ՀԷՑ-ի խլումը։ Ըստ երևույթին՝ սաբոտաժ են անում ու մեղքը գցում ՀԷՑ-ի վրա։ Բայց ինչպես ամեն մի քարոզչություն, դա էլ են անում մանկամիտ կերպով։ Տեսեք, հենց հայտարարեցին, թե լավ չեն աշխատում, ազգայնացնելու ժամանակն է, մեկ էլ արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե՝ հոսանքազրկման պատճառով պետռեգիստրը չի սպասարկի քաղաքացիներին։ Կամ խորհրդարանում լսումների ժամանակ անջատում են հսանքը, բայց միկրոֆոնները չեն անջատում։ Կամ ասում է, թե գանցի ինչ-որ մոլի բացման, հոսանքը տարան։ Մեր կենցաղում էլ է էդպես, հենց հոսանքը անջատում են, մեղադրում ենք ՀԷՑ-ին։ Որ սովորական քաղաքացիս չգիտեմ իրականում ով է մեղավոր, ինձ համար լույսի պատասխանատուն ՀԷՑ-ն է, նորմալ է, բայց կառավարությունը պետք է իանա։ ՀԷՑ-ն, օրինակ, ասում է այս դեպքում մեղավոր են բարձրավոլտ էլեկտրոցանցերը, մյուս դեպքում՝ կոնկրետ հասցեական, թե ովքեր։ Բայց սրանց պետք է մեղադրանք ու խլելու հիմք։

Իսկ իշխանությունը հետագան պատկերացնո՞ւմ է։ Ասենք՝ խլեցիք, բա հետո՞։ Էնտեղի ղեկավարին հանես ու դնես, օրինակ՝ Պապոյան Գևորգին, կառավարումը կլավանա՞։ Ինչպե՞ս, ի՞նչ հիմքով։ Շատ-շատ՝ համակարգի հերն անիծես ու 90-ականների հովհարային անջատումները վերադարձնես։ Բայց դե, սովորության համաձայն, կմեղադրես նախկին կառվարիչներին։ Կասկած չունենաք, որ սրանք այդ համակարգը ևս կառավարեն այնպես, ինչպես իրենց ենթակայության տակ գտնվող և բազմաթիվ կորուստներ կրած մյուս ոլորտները։ Վստահ եմ՝ Նիկոլի կառավարությունը ՀԷՑ-ը կառավարելու է այնպես, ինչպես Երևանի խցանումները, ինչպես կառավարում է արտահանումը, ինչպես կառավարում էր Արցախի բանակցությունները։ Սրա արդյունքում կունենաք կտրուկ թակացված հոսանք, լկավագույն դեպքում, իսկ կանխատեսման համաձայն հա՛մ կունենաք թանկ հոսանք, հա՛մ էլ գրաֆիկով։

Էլ չեմ ասում, որ մի հատ պետք է հարկատուների գումարները մսխես ՀԷՑ-ը վերցնելու համար, մի հատ էլ պետք է որոշ ժամանակ անց փոխհատուցում վճարես էլի հարկատուների փողերից, որովհետև ՀԷՑ-ը, կարծում եմ, կշահի միջազգային ատյաններում։ Էս ամենից բացի, մեկ ռեալ վտանգ էլ կա․ ասենք ՀԷՑ-ը խլեցիք, ի՞նչ եք անելու․ լրատվադաշտում ու փորձագիտական շրջանակներում հայտնում էին, որ ՀԷՑ-ով հետաքրքրված է թուրքական ընկերություն։ Մեկ էլ շատ հապճեպորեն հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը մեկնել է Թուրքիա և բնակցություն վարել էներգետիկայի հարցով։ Այսինքն, մեծ է հավանականությունը, որ ռազմավարական նշանակության այս հիմնարկը անցնի թուրքերին։ Ինքնիշխանությունից են խոսում սաղ օրը։

Մեկ այլ աբնսուրդ էլ այն է, որ Նիկոլի այս հակապետական քայլերը ողջունվում է Նիկոլի եվրոպական գործընկերոջ կողմից։ Մեր երկրում կատարվողը թե՛ ներսից, թե՛ դրսից խիստ քնադատության է ենթարկվում, իրեն պետք էր մի աջակից խոսք․ ու հանկարծ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին ողջունում է եկեղեցու նկատմամբ գրոհի, ժողովրդին ճնշելու, ՀԷՑ-ը խլելու համար, դա անվանում ժողովրդավարության ամրապնդում։ ՌԴ արտգործնախարարն ասում է՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են: Այսքան բան է ասում, Միրզոյանը նյարդայնանում է ու մեղադրում է Լավրովին մեր ներքին գործերին խառնվեու մեջ։ Իսկ Մակրոնը, որ կոնկրետ խառնվում է մեր երկրի գործերին, լռություն, գոհ են աջակցության համար։

Օրինակ՝ ինչի համար որ Մակրոնը շնորհավորում է Նիկոլին, իր երկրում ո՞նց կաներ։ Եթե իր մտքով անգամ անցնի, Ֆրանսիայում կարո՞ղ է էդ բառապաշարով գրել եկեղեցու մասին, կկարողանա՞ր հարձակվել հոգևորականների վրա, իր երկրում ինքը ռիսկ կանե՞ր բիզնես խլել, էլ չեմ ասում՝ բիզնեսը խլելու համար էլ ղեկավարին բանտ նետեր։ Ի միջի այլոց, Ֆրանսիայի նախագահը լուրջ վնաս հասցրեց հայ-ֆրանսիական բարեկամությանը․ ինքը աջակցություն հայտնեց բռնապետական քայլերին, բռապետական ռեժիմին, որից դժգոհ է Հայ ժողովուրդը։ Եթե հայ ժղովուրդը Նիկոլին դեմ է, իսկ Ֆրանսիայի ղեկավարը աջակցում է, չի կարող ժողովորի պտկերացումները ֆրանսիայի վերաբերյալ չփոխվեն։

Եթե Հայաստանու կատավողը որևէ մեկը կանվանի ժողովրդավարություն, ուրեմն նա գտնվում է հոգեկան ծանր վիճակում։ Այսօր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է՝ մենք կշարունակենք գումար տալ, ջակցել Հայաստանի ժողովրդավարությանը։ Պետք է ասեմ՝ ինչքան աջակցեցիք, լրիվ հերիք է, միքիչ էլ գնացեք ուրիշ երկրի աջացեք։ Առաջ որ էսքան չէիք «աջակցում», մեր երկրի վիճակը բազմակի լավ էր։

Կարճ ասած՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քայլերը այսպես կոչված ժողովրդավար արևմուտքում արժանանում բարձր գնահատականի․ որովհետև, ըստ էության, նրանից դեռևս ունեն ակնկալիք՝ հակառուսական ուղղությամբ։ Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը՝ ապօրինի հրահանգներ տալիս ԱԱԾ-ին, հարձակվում գործարարների վրա, հոգևորականների վրա։ Երևի պատճառն այն է, որ այս ամենից հետո, ինչ բերել է մեր երկրի գլխին, շարունակում է մնալ իշխանության։ Իշխանության ամեն մի օրը ավելի է հղփացնելու։ Իսկ եթե շարունակի մնալ, ամեն ինչ տանում է նրան, որ լրիվ կդառնա անկառավարելի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>