Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։
Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ

Աջ նկարում Նիկոլի գրոհն է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ձախ նկարում՝ Նիկոլի երջանիկ մուտքը մզկիթ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախորդ օրն ասացի, որ ըստ երևույթին հաջորդը լինելու է եկեղեցու վրա ու Սամվել Կարապետյանի հիմնարկների վրա գրոհը՝ գործնականորեն։ Երեկ երեկոյան արդեն տեսանք օրինագիծը ՀԷՑ-ը խլելու մասին, իսկ այսօր գրոհը եկեղեցու վրա էր։ Կարող եմ չխոսել, դնել կադրերը, որը վստահ եմ՝ նայել եք ու կարծիք կազմել արդեն։ Խայտառակության օր էր։ Եռաբլուրը պղծած իշխանությւոնը պղծեց եկեղեցին՝ ուղարկելով զորք։

Էկրանին երկու լուսանկար է․ մեկը այսօր էր՝ ոստիկանական բոլոր զորքերի գրոհը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Մյուս լուսանկարն արվել է 7 օր առաջ՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտով այցն է Ստամբուլում մզկիթ։ Մզկիթ այցելում է մեծ սիրով, հրճվանքով, եկեղեցու վրա ուղարկում է ուժայիններին։ Մի քանի օր առաջ ասում էինք՝ իսկ ո՞վ ասաց, որ Թուրքիայում Նիկոլը զիջումների չի գնացել, ոչինչ չի հանձնել, մոտ օրերս կիմանանք։ Իսկ սա արդյո՞ք այդ պայանավորվածության արդյունք չէ։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի պատրվակով։ Այսօր առավոտյան, արդեն, շուրջ 30 դիմակավորված անձինք ներխուժեցին Գյումրու թեմ, խուզարկութուն անելու և կալանավորելու։ Աջապահյանը այնտեղ չէր, սրբազանը մասնակցում էր Քահանայից տարեկան ժողովին։ ԱԱԾ-ն շտապեց Մայր Աթոռ։ Ժողովուրդն էլ կոչերով և ինքնաբուխ հավաքվեց Մայր Աթոռում։ Մինչև մարդկանց հասնելը, ոստիականների, ԱԱԾ-ականների ու հոգևորականների միջև տեղի ունեցավ քաշքշուկ։ Դիմակավորված և առանց դիմակի ուժայինները ջարդեցին մեկ այլ՝ հոգևորականի վրա հարձակվելու, քաշքշելու տաբուն։ Այս անգամ չնկատեցի, որ մարդիկ գրեին, հայտարարեին, թե անգամ Նիկոլից սպասելի չէր, որ հոգևորականի վրա ձեռք կբարձրացնի։ Որովհետև արդեն ամեն ինչ սպասելի է։ Կարծում եմ՝ եթե տեսնեք սրանք Բուլդուզերով եկեղեցի են քանդում, դա էլ է սպասելի։ Ոստիկանները ինչպես կատարում են ցանկացած հրաման, այդպես էլ կատարեցին հոգևորականներին քաշքշելու հրամանը։

Քանի անգամ փորձեցին բերման ենթարկել Աջապահյանին, բայց ժողովուրդը չթողեց։ Սրբազանն ինքը պատրաստ էր գնալ, բայց հավաքված բամությունը չէր թողնում։ Շուտով տարածք եկան բոլոր տեսակի ուժայիններ, անգամ Ալֆա ջոկատը, փորձեցին ներխուժել եկեղեցի, բայց չկարողացան։ Ի վերջո, ուժայինները նահանջեցին, լքեցին տարածքը։ Ժամեր անց Միքայել սրբազանն ինքը գնաց Քննչական կոմիտե։ Այստեղ կարևոր է այն, որ Նիկոլը փորձում էր իր ուժերը եկեղեցու վրա, ու պարտություն կրեց առաջին ճակատամարտում։ Նա ուզում էր ներխուժել եկեղեցի, բայց չկարողացավ։ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է մոտավորապես երկու տարի առաջ ունեցած հարցազրույցի վերաբերյալ։ Ինչո՞ւ են հիմա ընկել հետևից։ Նիկոլը գիտեր, որ այսօր Քահանայից տարեկան ժողովն է ու հավաքվել են բոլոր հոգևորականները, ու Աջապահյանն էլ այնտեղ է։ Նա զորքն ուղարկեց Էջմիածին՝ Մայր Աթոռի վրա՝ իր ուժը ցույց տալու համար։ Բայց հավատավոր ժողովուրդը կանխեց այն։ Էն որ ասում էր պետք է խմբեր կազմեն, որ գնան կաթողիկոսին դուրս հանելու Վեհարանից, էդ խմբերը իրավապահներն էին, ստացվեց։ Ժողովրդի պայքարը այսօր հավատի համար էր ու առաջին հղթանակը տոնեցին։

Գյումիում, Երևանում, Էջմիածնում ամբողջ օրվա ընթացքում ղողանջում էին եկեղեցու զանգերը։ Զանգերը այդպես ղողանջում են, երբ մոտենում է թշնամին։ Իսկ արդյո՞ք թշմամական հարձակում չէր։

Ինչի՞ համար են քրեական գործ հարուցել Միքայել սրբազանի վրա․ կարծիք հայտնելու։ հոգևորականին ուզում են կալանավորել կարծի հայտնելու համար։ Շատ են ասում՝ հոգևորականները մտել են քաղաքականություն։ Հոգևորականը կարող է մտնել քաղաքականություն, իշխանությունը իրավունք չունի մտել եկեղեցի։ Հոգևորականը քաղաքացի է և իրավունք ունի և պարտավոր է իր կարծիքը հայտնել ու հոգևորականը առաջինը պետք է իր կարծիքը հայտնի, որովհետև նա ամենաշատն է իր վրա զգացել Նիկոլի բերած աղետները։ Եկեղեցին հուղարկավորել է Նիկոլի զոհած 5 հազարին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, եկեղեցին հուղարկավորել է Ջերմուկի վրա հարձակման 225 զոհին, եկեղեցին հուղարկավորել է 214-ից զինվորի 2023 թվականի պատերազմի ու բռնագաղթի ժամանակ։ Պատերազմից 5 տարի անց դեռևս մասունքների հուղարկավորություններ են տեղի ունենում։ Ու հոգևորականը, որ այդ ամենը ինքն է տեսնում, զգում, կրում, ամեն օր շփվում զոհերի հարազատների հետ, ողբում ամենքի կորստի համար, կարծում եմ՝ ունի առաջնային իրավունք նրա հրաժարական պահանջելու, ով այս ամենի թիվ 1 մեղավորն է ու պատասխանատուն և հնչեցնելու իշխանափոխության կոչեր։ Մի քանի անգամ հիշել եմ, հիմա էլ հիշում եմ Բագրատ սրբազանի խոսքը՝ դու իմ տղերքին տանես զոհես, բերես տաս ասես առ թաղի, տանեմ հանձնեմ մայր հողին ու չհարցնե՞մ ինչու զոհվեցին։ 

Քիչ առաջ նշեցի և հիմա ևս պնդում եմ, որ եկեղեցու վրա այս գրոհը չի բացառվում հենց Ստամբուլում ունեցած պայմանավորվածություններից է։ Իսկ արդյո՞ք այսօր չեն կատարվում մյուս պայմանավորվածությունները ևս։ Տարածքային կառավարման նախարարը ինչո՞ւ է գնացել Թուրքիա։ Գրված է՝ քնարկում է Թուրքիայում էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Լավ, ի՞նչ համագործակցություն էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ, որը ամեն օր պահանջում է Մեծամորի փակել ատոմակայանը։ Իսկ կարող է՞ այլ համագործակցություն է․ օրինակ՝ ՀԷՑ-ը իբր պետականացնում եք և ասել եք, որ հնարավոր է պետականացնելուց հետո դարձյալ մասնավորեցվի․ գուցե թուրքերի՞ն է մասնաբաժին տրվում։ Շատ շուտով այս մասին էլ կիմանանք։

Ժողովուրդ ջան, այս ամենը մեկնարկել է ոչ այսօր, մեկնարկել է 7 տարի առաջ հենց այս օրերին, թուրքական այս վոյաժները, պայմանավորվածությունները, եկեղեցու վրա գրոհները 7 տարի առաջ սկսածի տրամաբանական շարունակությունն են։ Ու այսօր եկեղեցու համար ակցիային մասնակցում էին մարդիկ, որոնք այս ամենի մեղավորներից են։ Արցախի բլոկադայի ժամանակ երևանում մի քանի ակցիա տեղի ունեցավ, ու այդ ակցիաներում նկատեցինք նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ դո՞ւ ինչ գործ ունես Արցախի համար պայքարում։ Արցախի հայաթափման, կորստի մասին շատերս ահազանգում էինք դեռ 2018-ից, ասում էինք Նիկոլը եկել է Արցախը հանձելու, ու բազմաթիվ այլ քայլերով շեղելու է։ Երբ երկրորդ նախագահի վրա գործ կարեցին ՀՔԾ-ն ու դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ էր գնում դատարան ու պահանջում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ՝ իմանալով, որ հակասահմանադրական գործ է։ Այսօր եկեղեցու բակում շարական էր երգում, ի պաշտպանություն եկեղեցու ակցիային մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նա նույն Արթուր Դավթյանի հետ էր պաշտպանում կեղծ մեղադրանքը։ Պարոն Պետրոսյան, էսօր որ Նիկոլը էսքան բաներ երկրի գլխինբերել է ու հասել եկեղեցուն, տարբեր տեսակի հրահանգները կատարողների շնորհիվ է, որից մեկը դու ես։ Էս անաստվածության մասնակիցները Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնեական պատասխանատվությունը կիսողներն են՝ նախարարներ, պատգամավորներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ, տարբեր տարբեր բնագավառների պաշտոն կրողներ, նրանք, ովքեր խոսում ու գրում են են, նրանք ովքեր լուռ են։ Էդ բոլորը, ովքեր օգտագործվում են, դուրս նետվում ու բանականությանը վերադառնալու քայլեր անում, իրենց քայլերը վաղուց պետք է ուղղեին երկիրը թիվ մեկ խառնակչից ազատելուն։

Կարճ ասած՝ չգիտեմ հաջորդ քայլը որն է, էլի գրոհներ եկեղեցու վրա, գուցե փորձ անեն խաչը հանել գմբեթներից։ Սրանք վաղուց են բաց խաղում։ Հայաստանը, իմ գնահատմամբ, ենթարկվում է տեռորի, Հայաստանում մեր թշնամիները հեղաշրջում են արել։ Հայաստանում այսօր թուրք-ադրբեջանական իշխանություն է։ Դա հետո կարզվի՝ նրանց շահերը սպասարկելու իմաստով է թուրք-ադրբեջանական իշխանություն, նրանց՝ գործակալ լինելու իմաստով է թուրք ադրբեջանական, թե հենց ուղիղ՝ կենսագրության իմաստով։ Նրանք այսօր բանտեր են լցնում ժողովրդի արժանավոր զավակներին։ Բայց վստահ եմ, մոտ է ժամանակները, որ այսօր բանտ գնացողները կվերադառնան իրենց տեղերը, իսկ արժանիները վերջապես կգնան բանտ՝ խիստ երկարաժամկետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>