Ոտիկանական նոր ուժեր՝ Մայր Աթոռում․ Միքայել Սրբազանը վերադարձավ Վեհարան
Դիտել նաև
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Ոստիկանական նոր խմբեր են բերվում Մայր աթոռ։ Ուժայիններին միացան նաև ոստիկանության զորքերի հատուկ ջոկատի կարմիրբերետավորները։ Քաղաքացիները և հոգևորականները թույլ չտվեցին՝ ձերբակալել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձավ Վեհարան։ Տեղեկություն կա, որ Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է։
Քաղաքացիներն այս պահին աղոթք են հնչեցնում Մայր Աթոռի բակում։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

