Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյանն Ալիևի սպիչռայթերն է

Նա գիտեր, թե ինչի կհանգեցնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առևանգումը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է թեմային: 

«Տեղեկատվական աղմուկ ստեղծել. այս խնդիրն ավելի վաղ հաջողությամբ լուծում էր «Նիկոլ Փաշինյան` լրագրողը», և այսօր նույնքան հաջող լուծում է «Նիկոլ Փաշինյան` քաղաքական գործիչը»։ Եթե նախկինում աղմուկը ստեղծվում էր հրապարակումներով, օրինակ՝ այն մասին, որ Արցախից Հայաստան բերված զինվորների դիակները ապրիլի 7-ի նվեր էին նրանց ծնողներին, ապա այսօր «Նիկոլ Փաշինյան՝ քաղաքական գործիչն», իր տրամադրության տակ ունենալով ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, Դատախազությունը, Քննչական կոմիտեն, կարող է ապահովել էլ ավելի հզոր տեղեկատվական աղմուկ։ Ահա դրա հետ էլ բախվեց հայ հասարակությունն այսօր։

Հունիսի 25-ի վաղ առավոտից հայկական լրատվամիջոցների գլխավոր թեման դարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ հարուցված քրեական գործը։ Օրվա երկրորդ կեսին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին՝ Գալստանյանին, մեղադրանք ներկայացվեց՝ ահաբեկչության և զանգվածային անկարգությունների կազմակերպման հոդվածներով։

Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ այս քրեական գործով Փաշինյանը փորձում է իրապես շեղել տեղեկատվական հոսքերը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործից (դա նրան չի հաջողվելու, քանի որ Կարապետյանի շուրջ գործընթացում ներգրավված են այնպիսի քաղաքական շրջանակներ, որ՝ անկախ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից, այն շարունակվելու է) և նշենք, որ օրվա տեղեկատվական աղմուկի մեջ լռելյայն անցավ այն լուրը, որ Իլհամ Ալիևը Հայաստանը անվանեց «պետություն՝ ռազմական հանցագործ»։

Ադրբեջանի նախագահը նախօրեին մեղադրեց Հայաստանին՝ միջազգային իրավունքի խախտման մեջ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն մեղավոր է բնակավայրերի «մինչև հիմքերը» ոչնչացման, Գյանջայի, Մինգեչաուրի, Բարդայի և հակամարտության գոտուց «բավական հեռու» տեղակայված այլ բնակավայրերի հրետակոծման, Երկրորդ Արցախյան պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային սպանությունների համար։ Ամփոփելով՝ Ալիևն Հայաստանը անվանեց «պետություն՝ ռազմական հանցագործ»։

Դեռևս 2023-ին, երբ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, նշել էինք, որ Ադրբեջանին անհրաժեշտ էին ցուցադրական դատական գործընթացներ արցախյան նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ (ում Փաշինյանը հանձնեց՝ Արցախի Հանրապետության և 120 հազար արցախցիների հետ միասին), առաջին հերթին՝ այն նպատակով, որպեսզի ստանան նրանց ցուցմունքները (կամ առնվազն ստեղծեն համապատասխան տեղեկատվական ֆոն, որ իբր այդ ցուցմունքները ստացված են) այն մասին, թե արցախյան պետականության ձևավորման հիմքում եղել է Երևանի քաղաքական կամքն ու համապարփակ աջակցությունը։ Իլհամ Ալիևի ռեժիմին անհրաժեշտ են ապացույցներ Երևանի ուղիղ ներգրավվածության մասին Արցախի պաշտպանության բանակի մարտունակության ապահովման մեջ, ինչը հետագայում կներկայացվի որպես «Հայաստանի կողմից ահաբեկչության և ռազմական հանցագործությունների հովանավորություն Ադրբեջանի «ինքնիշխան տարածքում»»։

«Հայաստանը՝ ռազմական հանցագործ պետություն է» հայտարարությամբ Ալիևը բացեց ՀՀ-ի հանդեպ նոր պահանջների էջը։ Եվ այս նոր էջի տեքստը «գրել է Նիկոլ Փաշինյանը», ով, հանձնելով Արցախը, ազատություն տվեց Իլհամ Ալիևի երևակայությանը։

Ալիևը գերազանց հասկանում է, որ առանց Երևանի ռազմական, քաղաքական և տնտեսական աջակցության Արցախը չէր կարող գոյություն ունենալ 1994-ից ի վեր և արդյունավետ դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Ահա թե ինչու Բաքվի վերջնական պահանջը՝ որի կատարումը իբր «կկանխի նոր պատերազմը», լինելու է Փաշինյանից պահանջել ստորագրել փաստաթուղթ՝ նման այն փաստաթղթին, որը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրեց Սամվել Շահրամանյանը՝ պետականության լուծարման մասին։

Փաշինյանը, հանձնելով Արցախը նրա քաղաքական ղեկավարության հետ միասին, մի կողմից վերացրեց ներքաղաքական պայքարում իր հնարավոր մրցակիցներին, սակայն մյուս կողմից Բաքվին տվեց մի կարևոր խաղաքարտ՝ Հայաստանի դեմ։ Խաղաքարտ, որից այսօր օգտվում է Իլհամ Ալիևը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>