Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից
29
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է

Հասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։

Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։

Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։

Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։

Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։

Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։

Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։

Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։

Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։

Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,-գրել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>