Երկրաշարժ՝ Հայաստանում
Դիտել նաև
Երկրաշարժ Հայաստանում․ ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Արբեջանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Գեղարքունիքի մարզում
Սևան քաղաքից 10 կմ հյուսիս երկրաշարժ է եղել
Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. Այն զգացվել է Հայաստանում 2-4 բալ ուժգնությամբ, այդ թվում Երևանում
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

