Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Պատերազմ Արցախում
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված

Ի՞նչ բիզնեսներ է խլել Փաշինյանի կառավարությունը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԷՑ-ը խլելու պլանը արդեն պատրաստ է։ Իհարկե, նա չի օգտագործել խլել բառը, այդ գործընթացին տվել է պետականացում անունը։ Բայց լավ բառերը դեռ լավ բաների մասին չեն խոսում։ Երկիրը հանձնելուց էլ ինքնիշխանություն բառն էին օգտագործում, բայց արի ու տես, որ այդ՝ պետության համար անկյունաքարային բառի տակ թաքնված էր երկրի հանձնում։ 

ՀԷՑ-ի խլմանն ուզում եմ անդրադառնալ երկու տեսանկյունից։ Նախ հենց խլելու մասին։ 2018 թվականի օգոստոսի 17-ին, դա այն հայտնի օրն է, երբ պաշտոնավարման 100 օրը ամփոփեց մեծ հանրահավաքով և բազում ստեր ասաց՝ թե՛ Արցախի մասին, թե՛ տնտեսության մասին, բանակի մասին ու լիքը այլ բաների մասին․ էդ ստերի շարքում նաև ասաց․ «Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի։ Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու»։ Մի ելույթ էլ հիշեմ դրանից օրեր առաջ՝ 2018թ․ հունիսի 7-ին․ «Մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու. յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը»: Նման մի ելույթ էլ ունեցել է 2018թ․ հոկտեմբերի 7-ին․ «Ուզում եմ հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, նալոգներ դնել, կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել»: Էս ելույթները ունեցել է հենց նույն մարդը, որը այսօր գրել է՝ ՀԷՑ-ը խլելու պլանը պատրաստ է։

ՀԷՑ-ը առաջինը չէ, որ խլում են, ուղղակի խիստ տարբերվում է, ու քիչ անց կանդրադառնանք, թե ինչով․ սկզբում խլեցին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց։ Ոլորտն անցավ կառավարության տնօրինմանը։ Հարգելի վարորդներ, ձեր մաշկի վրա ի՞նչ փոփոխություն եք զգացել․ այն, որ արագաչափերն էլ են շատացել, խաչմերուկների տուգանող տեսախցիկներն էլ։ Հետո խլեցին աղբահանությամբ զբաղվող, օտարեկրյա ներդրումներով աշխատող «Սանիտեկ» ընկերությունը: Աղբահանման գործը և տրվեց Երևանի քղաքապետարանին։ Երևանի հարգելի բնակիչներ, ի՞նչ է փոխվել ձեր կյանքում դրանից հետո․ տարի չկա, որ հատկապես ամռանը աղբահանության խնդիրը Երևանում չսրվի։ 2021թ․ Նիկոլը մուրճ պարացրեց օդում, արդյունքում դիմակներով մտան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, տեղի ունեցավ սեփայկանատիրոջ փոփոխություն, 30 տոկոս բաժնեմաս հանձնվեց կառավարությանը: 2023թ․ կառավարությանը հանձնվեց «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Հանքում աշխատանքը կանգ էր առել 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, ու էս վերաբացումը, ըստ էության, հենց փայ մտնելու գինն էր։ 2024 թվականին Փաշինյանի կառավարությւոնը տիրացավ ՄՏՍ Հայաստանի բաժնետոմսերի 20 տոկոսին։

Թվարկված բոլորը, բացի Վիվա Սելից, կատարվել է կառույցների վրա իշխանության հարձակմամբ։ ՀԷՑ-ի դեպքում խլումն ուղեկցվում է սեփականատիրոջ կալանքով։ Կարող ենք, իհարկե, բերել սահմանադրությունը, օրենքները, որ Հայաստանում ներդրումները պաշտպանված են և այլն, բայց հավատացեք, որ սահմանադրությունն ամեն օր ոտնահարողների համար դա անհնար է։ Ես, իրոք, չեմ պատկերացնում, որ էս 7 տարվա մեջ էս ամենը մեր գլխին բերածին գնաս ասես գիտե՞ս դու սահմանադրության այս հոդվածն ես խախտում, ու այսինչ օրենքները։ Ոտքից գլուխ խախտում է ու հավատացեք՝ հիմա բոլորովին կարևոր չէ իր համար, թե էլ ինչ հոդվածներ են ի հայտ գալիս իր վրա։ Մի ամերիկյան ֆիլմ կա, հանցագործին 12 հոգու սպանելու համար մահապատժի են դատապարտում․ դրանից հետո էլի էդ հանցագործի դեմ նոր քրեական գործ են բացում՝ 6 գողությունների համար․ դատի ժամանակ ասում է՝ խոստովանում եմ՝ էն երկու դպրոցներում տեռորի հեղինակը ես եմ, բայց դուք ինձ արդեն մահապատիժ եք տվել ուրիշ բանի համար։

Ինչ անում է Նիկոլ Փաշինյանը հիմա ՀԷՑ-ը խլելով, հարված է պետության հեղինակությանը, ժողովուրդ ջան, առանց այն էլ վիճակագրությունն ապացուցում է, որ ներդրումները քչացել են, հնարավոր է՝ հենց նախորդ խլումների պատճառով։ Վաղը կգնա Նիկոլը, բայց արդյո՞ք երկրի ներդրումային հեղինակությունը ձեր հեռանալով կվերականգնվի։ Նոր իշխանությունը ինչքան լ վստահություն ներշնչի, հատկապես դրսից եկող ներդրողը ասելու է՝ հո 5 տարվա համար ներդրում չեմ անում, բա որ էլի մի հատ Նիկոլ գա մի քանի տարի հետո։ Բիզնես խլելը բոլորի համար ազդակ է, որ այս երկրում որևէ բիզնես պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի ընկերությունը Հայաստանի խոշորագույն գործատուներից է․ բայց կառավարություն ասում է՝ կարող ես բիզնես անել, աշխատատողներ պահել, խոշոր հարկատու լինել, բայց ինչ-որ մի պահի կարող է որոշեմ, որ պետք է չաշխատես, քո բիզնեսը իմն է։ Հաջորդ մեկը, որ որոշել էր Հայաստանում ներդրում անել, կապ չճունի՝ էստեղից, թե դրսից, նույն վտանգի տակ նաև իր գումարն է։ Բայց չի բացառվում, որ մեր բոլորի սեփականությունն էլ նույնությամբ վտանգի տակ է, վաղն էլ կարող են որոշել, որ մեր տներն են առնում մեր ձեռքից։ 150 հազար արցախցու սեփականությունը, արած-դրածը ձեռքներից չառա՞ն։

Սամվել Կարապետյանի բիզնեսը խլելով, ի՞նչ եք, կարծում, ում է վնաս տալիս ավելի շատ, բիզնեսմենի՞ն, թե՞ քո երկրի քաղաքացուն, որ աշխատում էր նրա մոտ, քո բյուջեին, որը հարկային մուտքեր էր ապահովում և էնպես չէ, թե բիզնեսը վերցրեցիր, էդ մուտքերը դու կարողանալու ես ապահովել։ Այստեղ անդրադառնանք ՀԷՑ-ը խլելու մեկ այլ վտանգավոր կողմին․ կառավարությունը ոլորտը մեծ ռիսկերի տակ է դնում։ Դա մի համակարգ է, որն ամեն օր պահանջում է ներդրումներ․ տուն չէ, որ մի անգամ լավ սարքես ու տարիներով վրան գործ չանես։ Վերջին 10 տարում ՀԷՑ-ի վրա շուրջ 700 մլն դոլար ներդրում է արվել։ Կառավարությունը կարո՞ղ է նման ներդրում անել, աշխատեցնել։ Դա պետական հիմնարկի աշխատանք չէ, որ 6-ին փակես գնաս տուն, առավոտ 9-ին բացես աշխատես, որոշներն էլ շարիկ գլորեն։

Նիկոլի կառավարությունը, որ վարկերով է երկիրը պահում, որ մեկ տարում մեկ միլիարդ դոլար պարտք է ավելացնում, ՀԷՑ-ի վրա ներդրում անող է՞, պարտք է վերցնում ներդրում անի՞։ Սրանք երևի մտածում են ինքն իրեն աշխատելու է, ձեր մուծած հոսանքի փողն էլ գնալու է ՔՊ բյուջե։ Վստահ եմ, որ չեն էլ պատկերացնում ինչ է լինելու։ Պարզ չէ՞, որ սրանք համակարգը տանելու են քայքայման։ Մենք էլ, Փաշինյանն էլ բազմիցս ապացուցել ենք ու ասել, որ կառավարությունը անգրագետ է, անարդյունավետ, ու դա նաև ՀԷՑ-ի պարագայում կզգա յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա։ Եթե մյուս բիզնեսների խլումը, փայ մտնելը վերաբերում էր հանրության մի մասին ընդամենը, էլեկտրաէներգիան վերաբերում է բոլորին։ Եթե էն բոլոր բիզնեսներում, որ իշխանությունը փայ է մտել, տարվեն տապալման, կարող է ձեզանից շատ- շատերը ոչ էլ զգաք, բայց որ մտնեք հովհարային անջատումների երկարատև փուլ, այ դա կզգաք, որ գան ասեն ժողովուրդ ջան, որպեսզի լինենք ինքնիշխան, պետք է հոսանքի գինը թանկանա, արդեն իմացեք, որ դա էլ են գցել ոտքներին։ ՀԷՑ-ը վարի են տալու, ինչպես վարի են տվել իրենց վստահված ոլորտները։ Գուցե կարեի կլիներ փորձել, եթե կապված չլիներ ամբողջ ժողովրդի հետ։ Իսկ մենք մի քանի անգամ տեսել ենք, թե ինչպես է ձեր փորձը դառնում փորձանք։

Կարճ ասած՝ այս ամբողջ գործընթացի մեջ չեք գտնի որտեղ է պետական շահը․ կտեսնեք ներդրումների փախուստ, աշխատատեղերի կորուստ, հոսանքի թանկցում, ռազմակավարական նշանակության օբյեկտի քայքայում։ Դա չի կարող լինել պետության կամ ազգային շահը։

Պատգամավորը Ազգային ժողովում օրերս հայտարարեց՝ առաջին բանը, որ պիտի ազգայնացվի մեր երկրում, ՀՀ կառավարությունն է։ Այս իշխանության պարագայում դա ճշգրիտ ձևակերպում է։ Հայաստանի կառավարությունը այսօր որևէ կապ չունի հայկկանության, հայկական շահերի, հայ ժողովրդի հետ, ճիշտ հակառակը։ Եվ սրանք ամեն ինչ անում են, որ իրենցից հետո երկիրը չվերականգնվի և ոչ մի ուղղությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>