Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
«Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Պատերազմ Արցախում
Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն»

Ի՞նչ է հանձնել Փաշինյանը Թուրքիայում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ականները գրոհի են անցել, թե բա՝ ասում էիք գնալու է Թուրքիա, հանձնի, բա ինչի՞ չհանձնեց, տեսա՞ք որ սուտ էր։ Իսկ ո՞վ ասաց, որ չի հանձնել։ Իսկ դուք ո՞րտեղից գիտեք հանձնե՞ց, թե, չհանձնեց։ Էդ 22 թվի հոկտեմբերի 6-ին որ գնացել Արցախը Ադրբեջան էր ճանաչել, քանի՞սդ էիք խաբար դրանից։ Լավ, շատ կարճ՝ այցի մասին։ Փաշինյանը, Արտգործնախարարի ու նրա տեղակալի, բանագնաց Ռուբինյանի հետ Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Հանդիպեց հայ համայնքին․ Թուրքիայում մեծ հայկական համայնք կա, սակայն հանդիպմանը մասնակցում էր ընդամենը 50 հոգի, որոնցից միայն 10-ը, ըստ հանդիպման մասնակցի, լրագրողներ էին, մասնակցել է Հայ կաթողիկե համայնքի հոգևոր պետը և Հայ բողոքական համայնքի հոգևոր պետը, Հայ առաքելական եկեղեցին մերժել է հանդիպումը։ Նիկոլն ասել է՝ իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ․ գնացել է, փակ է եղել, այսինքն ու բնականաբար չեն ընդունել։ Գնացել է մոմ է վառել Ս. Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում։ Դարձյալ որևէ հոգևորական չի մոտեցել նրան։ Հետո գնացել է Կապույտ մզկիթ։ Հետո հանդիպեց Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո տարածվեցին հացորդագրություներ, իբր սովորևական հանդիպում էր։

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մեծ անհանգստություն կար Փաշինյանի այցի վերաբերյալ։ Անհանգստություն էր որ գնում է էլի հայկական շահերը ոտատակ տալու։ Իրավիճակը էլ ավելի բորբոքեց ոստիկանությունը։ Փաշինյան-Էրդողան հանդիպումը պետք է կայանար ժամը 7-ին, և դրանից երկու ժամ առաջ արդեն Հայաստանում ոստիկանությունը սկսեց ուղղակի տեռորի ենթարկել մարդկանց։ Նախ ոստիկանական ջոկատները շրջափակեցին պետական պաշտպանության տակ գտնվող շենքերը, հատկապես՝ կառավարական ամառանոցները, մի քանի տասնյակ քաղաքացիների, ակտիվիստների, կուսակցականների բերման ենթարկեցին, ովքեր ունեն հակաիշխանական հայացնքներ, բողոքի ակցիաների ժամանակ աչքի են ընկել և այլն։ Ի դեպ, կարող ենք վստահ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնը նոր նվաճումներ ունի․ եթե մինչ այս բերման էին ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին ակցիայի ժամանակ կամ դրանից հետո, ապա հիմա, արդեն բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասին լուրերի ֆոնին, դեռ ոչինչ տեղի չունեցած կամ որ ամենածիծաղելին է՝ ակցիա չհայտարարված ժամանակ։ Ասեք, որ փայլուն առաջընթաց է։ Ու ոստիկանության սթրեսային իրավիճակը արդեն հասկացնել էր տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունները ևս եկան հաստատելու դա։

Հաղորդագրությունների մեջ թեև չկա գրված, բայց ո՞վ է վստահ, որ Նիկոլը ոչինչ չի զիջել, մեր շահերից հետ չի գնացել, չի դավաճանել։ Ինչ, պետք է ասեր հանձնել ե՞մ։ Է էդ ե՞րբ է սա բան զիջելուց ասել՝ զիջել եմ, ասում ա՝ Ղարաբաղը հանձնինք, ստացանք Հայաստանի հանրապետություն, մարդ չգիտի էլ ինչ ասի։ Հետևաբար, կարող ենք վստահ լինել, որ էս նոր հանձնումների մասին շատ շուտով կլսենք։ Վերհիշենք էլի։ Արցախը ե՞րբ է հանձնվել Ադրբեջանին․ 2022 թվականի հոկտոմբերի 6-ին, Պրահայում։ Այդ հանդիպման վերջում, որին մասնակցում էին Նիկոլը, Ալիևը, Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահը, հայտարարվեց ընդամենը, թե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մի քանի օր անց, արդեն, մամուլը հրապարակեց կոնկրետ փաստաթուղթ, որով Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Եվ միայն 7 ամիս անց՝ 2023թ․ մայիսին, Նիկոլը խոստովանեց, որ այո, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, ներառյալ Հայաստանից տարածքներ։ Դրանից էլ որոշ ժամանակ անց տեղի ունեցավ հայտնի բլոկադան։ Նույնը հիմա է, ուղղակի հաղորդագրություն են տարածել, բայց ի՞նչ կա իրականում։ Ի՞նչ եք կարծում, Նիկոլը գնաց հասավ Թուրքիա, Էրդողանն էլ էս տարածաշրջանի խառնակ իրավիճակում մի օր տրամադրեց դրան, որ ասեն կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականությունը՞։ Հստակ պետք է պատասխանել՝ երբ ասում են կողմերը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ, դա արդյո՞ք չի նշանակում, որ քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նիկոլը անունը կդնի խաչմերուկ, Ադրբեջանն անունը կդնի Զանգեզուրի միջանցք, բայց փորձը ցույց է տալիս, որ միշտ լինում է իրենց ուզածը։

Էդ որ ասում է՝ մտքեր են փոխանակել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագր շուրջ, ի՞նչ են իրականում քննարկել, գուցե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջադրված նախապայմանների անվերապահ կատարո՞ւմը։ Ասենք քննարկել են 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու, սահմանադրութուն փոխելու, կաթողիկոս փոխելու, եկեղեցու վրա գրոհը շարունակելու, ապառազմականացման և այլ այդպիսի հարցեր, ու սա տվել է համաձայնություն։

Կրկնում եմ, մեկ անգամ չէ, որ սա պետության համար ճակատագրական որոշում է կայացնում՝ թեթև մամուլի հաղորդագրություններով։ Ու Պրահայի պայմանավորվածություն-հանձնումները լավագույն ապացույցն է։ Գրված է՝ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ ի՞նչ եք քննարկել ու պայմանավորվել, քննել՝ Ցեղասպանություն եղել է, թե ո՞չ։ Կարող է քննարկել-համաձայնեցրել են, որ բոլոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան պետք է արգելվի, ազդեցիկ հայերն էլ կալանավորվեն։           

Ու ոնցոր այսօր Պրահայի հանդիպումն է համարում շատ կարևոր Հայաստանի ինքնիշխանության համար, որ վերջապես գտավ ՀՀ-ն, վաղն էլ Թուրքիային արած զիջումները կհայտարարի որպես Ռուսաստանին լավ փոխարինիչ, ուղիղ ճանապարհ դեպի Եվրամիություն։

Նիկոլն ասել է՝ Հայատանի ու Թուրքիայի դիրքորոշումները մի շարք հարցերում մոտ են իրար։ Այստեղ մենակ մի սխալ կա՝ Հայաստանի չէ, ՔՊ-ի։ Ո՞ր հարցերն են, որում Նիկոլի ու Թուրքիայի դիրքորոշումը մոտ է․ որ, օրինակ, պետք է պարզել՝ Ցեղասպանություն եղել է, թե ոչ, որ Արցախը Ադրբեջան է, որ Արևմտյան Հայաստան չի եղել, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա պետք է գրոհել, որ Հայաստանը Ադրբեջան է։

Մի տագնապալի ձևակերպում արդեն արել է, ասում է՝ «Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից»։ Էդ զրոյական կետը մի անգամ արդեն ողբերգություն է բերել Արցախում, հիմա էլ Թուրքիայի հետ է զրոյական կետից սկսում։ Զրոյական կետը ո՞րն է, հետ եք գնում էն ժամանակները, որ Ցեղասպանությունը դեռ չէր եղել, ու սկսեն նորի՞ց։

Կարճ ասած՝ Մեջլիսի հայազգի պատգամավորը Նիկոլին ասում է՝ «Ձեր անձի հետ կապված Անկարայի պաշտոնական շրջանակներում դրական կարծիք կա ձևավորված»։ Միակ իրականը սա էր։ Այո Նիկոլի անձի հետ կապված խիստ դրական կերպար կա Թուրքայում և Ադրբեջանում, նա հերոս է, նա Ադրբեջանին նվիրել է Արցախը, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության բեռից և կատարում է Հայաստանի հետ կապված նրանց վատագույն պլանները։

Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը, բանակցությունների արդյունքները զգացել կտան։ Սակայն, կարծում եմ, պետք է մեկ անգամ ևս ֆիքսել, որ որքան էլ անհրաժեշտ լինի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, միևնույն է՝ դու լեգիտիմ բանակցող չես ու այն մարդը չես, որ կարող է ներկայացնել հայ ժողովրդի շահերը։ Քեզ հետ բանակցողներն էլ, վստահաբար, գիտեն այդ մասին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>