Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից
29
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում

Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան

«Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», սրանք Օրուել «1984»-ի հայտնի խոսքերն են, որոնք մեր իրականության պայմաններում շատ հաճախ ենք լսում մեր երկրի ղեկավարից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ստել անվերջ, անսպառ, ստով սուտը ժխտել, հետո նոր սուտ հորինել, կլինի դա Արցախի հիմնահարցի, Հայաստանի անկախության, խաղաղության, պատերազմի, ինքնիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի մասին։ Սուտը՝ դա պետական քաղաքականություն վարելու լավագույն միջոցն է դարձել։

Բայց եկել է մի պահ, որ այդ սուտն արդեն անտանելի է հանրային առումով, մի կողմից՝ հեգնանքի է արժանանում, մյուս կողմից՝ արհամարհանքի։ Հենց այս պայմաններում էլ ճշմարտության մասին խոսքը լռեցնելու ու սուտը ճշտի տեղ անցկացնելու համար, իշխանությունների կողմից գործի է դրվում վիրավորանքի, հայհոյանքի արատավոր մի մեթոդ, երբ ցանկացած բովանդակային խոսք լռեցվում է հայհոյանքով, չկա քննարկում, չկա բովանդակություն, չկա փաստ, ով ինչ գրի ու ասի, արժանանում է վիրավորանքի ու հայհոյանքի, բայց ոչ երբեք բովանդակային արձագանքի։ Դա ճշմարտության մասին խոսացողների դեմ հոգեբանական պայքարի հմուտ մեթոդ է։

Մյուս կողմից՝ սուտը լռեցնելու մեկ այլ մեթոդ է վախի մթնոլորտի սերմանումը, որը ևս պետք է օգնի իշխանություններին լռեցնել մարդկանց։ Վերջին շրջանում այդ մեթոդը շատ է կիրառվում, Սամվել Կարապետյանի դեմ գործողությունն էլ այդ ժանրից էր։ Իշխանությունները իրենց գործողություններով ուղերձ են հղում հանրությանը՝ «մի՛ խոսեք, մի՛ արտահայտվեք, մի՛ պաշտպանեք եկեղեցուն կամ ազգայինի ու ինքնության հետ կապված որևէ հիմնասյուն, ձեր հետևից գալու ենք, ցանկություն որ լինի, մեթոդը կգտնվի»։ Սա էլ սուտը որպես ճշմարտություն անցկացնելու մեկ այլ տարբերակ է, որը դրվել է ակտիվ կիրառության մեջ։

Բայց ես մի ունիկալ երևույթի ականատես եմ լինում վերջին շրջանում։ Ստի դեմ պայքարը մղվում է հենց մեր հանրության կողմից, ես չեմ ասում էլիտաների կամ ինչ-ոչ իրավապաշտպան խմբերի կամ անգամ փորձագիտական համայնքի կողմից, չէ, ես ասում եմ՝ հենց պարզ, սովորական, իր կենցաղով ու կյանքով ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ասում ենոչ ստին։ Չի անցնելու։

Կա առաջին հայացքից չերևացող հանրային դիմադրություն ստին, բայց դա այնքան հստակորեն առկա է։ Ընդ որում, անգամ ֆեյսբուքյան տիրույթում է երևում, քննադատների մեծ մասը իրական օգտատերեր են, իրենց դեմքը չեն թաքցնում կարծիք արտահայտելիս, իսկ պաշտպանողների 90%-ից ավել կեղծ օգտահաշիվներ են, այսինքն՝ իրական դեմքով սուտ պաշտպանողների թիվը շատ քիչ է։ Ես չեմ ասում, որ ստի այս քաղաքականությունը չունի իրական աջակիցներ, քավ լիցի, ունի, դա ես չեմ հերքի։ Բայց ես նաև տեսնում եմ, որ մեր հանրությունը մեծավ մասամբ՝ ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ․․․

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>