Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել
10
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Պատերազմ Արցախում
Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»

Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Թշնամի երկրների բանակցությունները միշտ շատ դժվար են, ծանր, անկանխատեսելի։ Երբ, օրինակ, բանակցությունների էին գնում ԱՄՆ-ն ու Իրանը, կա անհամբերություն՝ ինչով կավարտվի, հո չի ձախողվի, հնարավո՞ր է չպայմանավորվեն, սրվի ու սկսի մեծ պատերազմ․ նախապես մեզանից ոչ մեկ չգիտի ելքը, բանակցությունների մասնակիցներն էլ չգիտեն, տարբեր սցենարների պատրաստ գնում են։ Երբ բանակցության սեղանի շուրջ նստում են Ռուսաստանն ու Ուկրաինան, նախապես հայտնի չէ, չէ՞, ինչ է լինելու։ Թուրքիայում բանակցություններից մի քիչ հույս կար հրդադարի, բայց արդյունք չունեցավ։ Կրկնում եմ՝ թշնամիների բանակցությունները անկանխատեսելի են, բայց՝ բացի մի դեպքից․ երբ բանակցողը Փաշինյանը չէ։ Երբ սա է բանակցում, մենք արդեն գիտենք, որ ցանկացած պարագայում այն հօգուտ Հայաստանի չէ։ Նիկոլը մեկնել է Ստամբուլ, ինչպես շատերն են հեգնում՝ մերձավորի մոտ, իր տուն, գնա՝ էլ չգա և այլն։ Բանակցային օրակարգը չեն բացահայտում, բայց մենք հո գիտենք, թե ինչ են պահանջում Ադրբեջանն ու Թուրքիան ու գիտենք, թե նրանց պահանջներին որքան հարգանքով ու պատրաստակամությամբ է վերաբերում Նիկոլ Փաշինյանը։ Կա՞ մի հոգի, որ մտածում է, թե Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքները լինելու են Հայաստանի օգտին։

Կանխատեսելի էր նաև, որ նախապես Թուրքիա այցելեց Ադրբեջանի նախագահը, կրկին խոսեցին Արցախի հարցում համատեղ գործած լինելու մասին։ Ալիևի այցը հերթական մեսիջն էր, որ ինչ էլ քննարկեն, գերակայելու է Ադրբեջանի շահը, որին երբեք Թուրքիան չի դավաճանի։ Մինչ այս բազմիցս հանդիպել են արտգործնախարարները, փոխնախարարները, բանագնացները, ուրեմն ենթադրում եմ՝ նախապես համաձայնություն տրվել է նախապայմանների կատարմանը, և բանը հասել է այդ մակարդակով այցին։ Լեզուս չի պտտվում ասել վարչապետի մակարդակով, որովհետև վարչապետի մակարդակը սրանց դեպքում էսպիսի մակարդակ է։ Թուրքիայի համար կարևոր թեմա է Զանգեզուրի միջանցքը, կարևոր թեմա է հայ-թուրքական սահմանը, որի նորից սահմանագծման մասին դեռ առաջին հանդիպումներից մեկի ժամանակ թուրք բանագնացը Ռուբինյանին փոխանցել էր․ Թուրքիայի համար կարևոր թեմա է ռուս սահմանապահների հարցը, որն իրեն խոչընդոտ են, կարևոր թեմա է Ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելը, կարևոր թեմա է Հայոց ցեղապանության հարցի մեռցնումը, կարևոր թեմա է հայկական սփյուռքից լրիվ կտրվելը և այլն։ Ու վստահաբար՝ սրանց հետ Նիկոլ Փաշինյաը խնդիր չունի։ Անգամ խնդիր չունի Թուրքիայի հետ նոր ու հնարավոր սահմանագծման հետ, նա է, չէ՞ ասում բոլոր հարևանների հետ պետք է գծենք։ Սրանցից բոլորը ի վնաս մեզ են, բայց այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլը գնում․ որովհետև որևէ այլ երկրում և հատկապես Հայաստանում չունենալով աջակցություն, իր իշխանության պահպանման երաշխավոր համարում է մեր թշնամի երկրներին։ Իսկ որ նրանք ամեն քայլի կդիմեն Նիկոլի իշխանությունը և դրանով պայմանավորված՝ իրենց երջանկությունը երկարաձգելու համար, պարզից էլ պարզ է։ Չկասկածենք, որ ևս մեկ ժամկետ իշխանությունը պահելու համար այ էս թվարկածս սաղ զիջումներն անի։ Սրանց համար իշխանության ղեկին մեկ օրն էլ է կարևոր․ էդ մեկ լրացուցիչ օրը նշնակում է ևս 24 ժամ ախռանա և ևս 24 ժամ պետական հարստությունից օգտվել ու գումար դիզել։

Երեկ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում խոսում էր ու ընդհանրապես էս վերջերս շատ է խոսում պետության համար նոր հեռանկարների մասին։ Էդ նոր հեռանկարը, չակերտներում, Թուրքիան է։ Եվրամիություն մտնելու նախագիծը ընդունել-դրել են դարակը, հիմա էլ բացում են Թուրքիա մտնելու նախագիծը։ Երեկ ասում էր իմ ասած ապագա կա կարգախոսը նշանակում էր նախագիծ կա ապագայի վերաբերյալ։ Էս է նախագիծը՝ դեպի Թուրքիա։ Ու եթե տեսնում եք, Էրդողանի հետ հանդիպման գնալը ողջունում են հենց էն ուժերն ու ակտիվ գործիչները, ովքեր ԵՄ մտնելու ջատագով էին։

Թուրքիայի մասին դեռ կխոսենք, այս այցը դեռ շատ է փոթորկելու մեր հասարակական կյանքը, հլը հանդիպումը չեղած, արդեն սկսել են բողոքի ակցիաների հնրավոր մասնակիցների բերման ենթարկել։ Ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի երեկվա ելույթին ԱԺ ամբիոնից։ Զարմանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի 2024 թվականի կատարողականը ներկայացնելիս հիմնական մասը ուղղեց Եկեղեցուն քննադատելուն։ Բայց չէ՞ որ սա 2024-ի կատարողականն էր, դուք 2024-ին էդքան չեք հարձակվել եկեղեցու վրա, դա պետք է ներկայացնեիր 2025 թվականի կատարողականի ժամանակ։ Խոսում էր եկեղեցականի բարոյականությունից։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ամենավերջին մարդն է, որ իրավունք ունի բարոյականությունից խոսելու։ Ասում է՝ մոմի գործի նայողը կաթողիկոսի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը եղբայրն է, մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է: Հայ Առաքելական եկեղեցին, ասում է, բռնազավթված է մի կլանի կողմից։

Թե եկեղեցում որ աշխատանքը ում բարեկամն է անում, կարող են այդ հարցը բարձրացնել հոգևորականները իրենց ներսում․ եկեղեցուց դուրս գուցե էլի հավատացյալ ժողովուրդը իրավունք ունի հարց բարձրացնել, բայց արդյո՞ք Նիկոլը իրավունք ունի։ Նա թվարկել է երեք հոգու մասին՝ կաթողիկոսի եղբոր տղայի, քրոջ տղայի և եղբոր մասին, երեք հոգու, իսկ քա՞նի հոգու թվարկեմ Նիկոլի կլանից, որ բազմել են պետական աթոռներին․ աներձագը դեպուատ է, եղբոր տղան դեպուտատ էր, քավորը մարզպետ է, քավորի եղբայրը դեպուտատ է, սանիկը նախարար է, մանկապարտեզի ընկերը նախարար էր, կինը պետության մեջ թիվ 1 հիմնադրամն է ղեկավարում, եղբայրը, իր շնորհիվ հարյուր տեղ տնօրեն է աշխատում․ դու, Նիկոլ, արդյո՞ք իրավունք ունես խոսելու, թե ում բարեկամը որտեղ է։ Ավետարանում ասվում է՝ թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է, մեր մոտ առաջին քարը նետում է մարդ, որն ինքը ենթակա է քարկոծման։ Պետությունն ու եկեղեցին անջատ կառույցներ են, դու սաղ պետական ապարատը լցրել ես ձերոնցով ու ասում ես՝ ահա եկեղեցու աչքի փուշը՞։ Բա քո աչքի գերաննե՞րը։ Կրկնում եմ, եկեղեցում ինչ խնդիր կա-չկա՝ թող հոգևորականները բարձրաձայնեն, իրենք իրար մեջ լուծում տան, ամբողջ աշխարհում է այդպես, այդ գործերի մեջ դրսից մարդ, չի միջամտում։ Ես մի արխիվային ֆայլ ունեմ, անունը դրել եմ՝ «Ազգուտակով պաշտոնյա»․ ինֆորմացիաները հավաքում եմ 2018 թվականի մայիսի 9-ից սկսած․ որ մի ՔՊ-ականը, հարազատը, բարեկամը, ընկերը, զոքանչը, հարսը նշանակվել է պաշտոնի, հավաքել եմ էդ ֆայլի մեջ․ գիտե՞ք ծավաը ինչքան է․ էս պահին 1800 էջ։ Ասում է՝ կաթողիկոսի եղբոր տղան մոմի բիզնեսի նայողն է․ ինձ կարո՞ղ ես բացատրել, թե որ բիզնեսի նայողն է աներձագդ, որը մինչև 2018 թվականը սառնարանում մկներն էին բույն դրել, իսկ իշխանության 7-րդ տարում 8-րդ տունն է հայտարարագրել․ ո՞ր բիզնեսի նայողն է դեպուտատ աներձագդ։

Նիկոլի երեկվա ելույթը բոլորովին չէր տարբերվում պոպուլիզմով, ստով, ատելությամբ լի նախորդ ելույթներից։ Ուղղակի հիմա շատ ավելի բացահայտ է իր դավաճանության մասին ասում։ Ասում է՝ Հայաստանը լիարժեք է դարձել 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, Ներառյալ Կիրանցը, ներառյալ մի շարք բնակավայրեր Հայաստանից։ Ասում ա՝ ինձ Հայաստանում ու դրսում ասում են՝ դու առաջին ղեկավարն ես, որ Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում․ բայց, ասում է, ես էլ նայում եմ, որ ես ընդամենը ճանաչել եմ Հայաստանը։ Էս մարդու հոգին փառավորվել է, փաստացի, 2008 թվականի մարտի 1-ից հետո մեկ էլ 2022 թվականին, երբ վերջապես ու վերջնականապես հրաժարվել է Արցախից։ Ըստ Նիկոլի՝ այն ժամանակ, երբ Արցախը անկախ էր, զարգանում էր, Հայաստանը ինքնիշխան չէր, անկախ չէր, հիմա, որ հա՛մ Հայաստանից է հանձնել, հա՛մ Արցախը ամբողջությամբ, հա՛մ միջանցք է տալիս, հա՛մ 200 քառակուսի կիլոմետր տվել է, հա՛մ 5000 զոհ է տվել, գերիներ ունի, հեսա Վրաստանի ու Իրանի մայրուղին անցնելու են Ադրբեջանի ձեռքը, երբ թուրքի պահանջով սահմանադրություն է փոխում, Թուրքերին էլ բերում է Հայաստանում բնակեցնելու, այ հիմա ինքնիշխան ենք։ Ասում է՝ մենք չենք կորցրել Արցախը, մենք գտել ենք Հայաստանը։ Ինչքան էլ իբր գեղարվեստական բառեր ասես, իրականությունը հենց այն է, որ դու հանձնել ես Արցախը ու հիմա էլ հանձնում ես Հայաստանը։ Հայաստանի տակը դրել ես ակներ ու քշում ես Թուրքիա։

Ասում է՝ վերջին յոթ տարիների պատմությունը հաջողության պատմություն է։ Նիկոլ Փաշինյանի հաջողության պատմությունը հայկական հողերի հանձնումն է։ Սրա հաջողության պատմությունը 5 հազարին Եռաբլուրում հուղարկավորելն է։ Էն որ հազարավոր տղերք հաշմանդամություն են ձեռք բերել իր պատճառով, դա իր հաջողության պատմությունն է։ Էդ հաջողության պատմությունը չի ասում պետության տեսանկյունից, ասում է իր անձնական տեսակետից, իր դաչաների պատուհանից․ այո, քո համար ձեռքբերում էր, դու հլը պաշտոնի ես էսքանից հետո, չուլանդ ծախել ես, թազա տուն ես առել, աներձագդ մի քանի տուն է առել, եղբայրներդ հաջողակ բիզնեսմեն են դարձել, կինդ գնում է Չինաստան կրթվի։ Դու անձնական հաջողություններ ունես ու բոլորը՝ մեր պետության անհաջողությունների, ողբերգությունների գնով։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանի ամբիոնից ելույթում մենակ մեր ժողովրդին՝ հայ ժողովրդին կապող մի բան կար, լեզուն, հայերեն էր խոսում։ Մնացած բոլոր իր ասածները հակահայկական, հակապետական, հակաժողովրդական խոսքեր էին, գործողություները՝ խոսքերից էլ ավելի հակապետական։ Կրկնում եմ, մենակ լեզուն էր հայկական․ չնայած՝ հայերեն խոսելը հայկականության հետ ինչքա՞ն կապ ունի․ Ադրբեջանում էլ հայերեն խոսացողներ էլ կան, ու Հայաստանում լիքը հայերեն խոսողներ կան, որոնք թուրքի ագենտ են, չկասկածեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>