Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հնարավոր չէ ամբողջ ազգի արժենքների, հարգանքի, պատվի, սրբությունների նկատամբ պատերազմ հայտարարել ու կրել։ Դա անհնար է, դա կրել չէ։ Այո, միշտ էլ կգտնվի ինչ-որ մեկը, որ քո ապօրինի հրահանգը կկատարի։ Առաջինը չի կատարի, երկրորդը չի կատարի, երրորդը չի կատարի, հինգերորդը կկատարի, կհարձակվի ում վրա ուզում ես, կձերբակալի ում ուզում ես։ Հաստատ կգտնվի քննիչ, էդ հսկայական քննչական կոմիտեում, որ կհամաձայնի գործ կարել ու մտնել պատասխանատվության տակ, կամիկաձե կդառնա` ինչ որ բանի դիմաց ու խաչ կքաշի իր վրա։ Այո, կգտնվի դատավոր, որ ուզածդ մարդուն կալանքի կտանի։ Կարող է անել կաշառքով, գուցե խոստումով կամ կոմպրոմատով։ Դա խիստ ժամանակավոր է։ Երբեմն Նիկոլը ընկնում է ինչ-որ մեկի հետևից, հարցնում են՝ մեկա տակը բան չկար, ինչո՞ւ հիմա ընկար, ոչ թե 2018-ին,․ ուրեմն հիմա է գտել էն մարդկանց, որոնք պատրստ են եղել մտնել դրա տակ։

Խոշոր հաշվով, դու կարող ես խաբել մեկին, երկուսին, 10-ին, կուտը տալ, համոզել, բայց չես կարող խաբել երկու միլիոնից ավել մարդու, որոնցից, մանավանդ, կախում ունես, ու որոնք ընդամենը մեկ տարուց էլ քիչ ժամանակ հետո գնալու են ընտրատեղամաս։ 2018 թվականին վնաս ես տվել ժողովրդի մի հատվածին, բայց արտահերթի ժամանակ հանգիստ ընտրվել ես, 2018-2020 թվականներին վնաս ես տվել շատ մեծ հատվածի, քո նկատմամբ վստահությունը պակասել է, զոռով-զորքով ընտրություն ես հաղթել, 2021 թվականի ընտրություններից հետո մինչև 2025 թվկանի այս օրը, չկա շերտ, որին վնաս չես տվել։ Անհետ կորածների հարազատները, որ այս գիշերն անցկացրել են Բաղրամյան փողոցում ու քնել ասֆալտի վրա, քո զոհերն են։ Հո չկա, չէ՞, մարդ, որ քեզնից լավ բան է սպասում, աղետ սպասում են, ինչ-որ նոր բանի քանդում սպասում են, տուգանք սպասում են, հարկային նոր բեռ սպասում են, նոր տարածքի հանձնում սպասում են, բայց լավ բան՝ ոչ մի դեպքում։

Էն մարդիկ, որոնք քեզ 2021 թվականին դեռ շանս էին տվել, որովհետև մտածոմ էին, որ չէ, դու ուզում ես, բայց քեզ խանգարում են, որ դու խեղճ հարիֆ ես, որ ջեբդ են գցել, հիմա էնպիսի բաներ ես անում, որ ոնցոր ստիպես, խնդրես-աղաչես, որ քեզ ու քո լկտի, սանձարձակ, բայց իրենից բան չներկայացնող թիմին հեռացնեն, պատմության աղբարկղը նետեն։ Էնպիսի բաներ ես անում, ոնցոր ասես՝ ժողովուրդ, ամոթ չեք անո՞ւմ, որ հլը վարչապետ եմ, ուզում ե՞ք մի հատ էլ ցույց տամ ինչքան մահացու մեղք եմ ես իմ խմբակով։

Բայց ասեմ, որ ամոթանք տալու կարիքը չկա, մարդիկ շատ լավ էլ հասկացել են ու վերջին ամիսներին շատ հաճախ եմ լսում, թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ ընդհանուր խոսակցություններում, տարբեր հարցումներում, էկրաններից, որ ատամները կրճտացնելով, մարդիկ ասում են՝ ոչինչ, սրան մնաց մի տարի, իր տեղը ցույց կտանք։ Մարդիկ նեղվում են, որ հիշեցնում ես, որ քո կողմնակիցն են եղել, ասում են՝ էսօր պատիվ ա Փաշինյանին ընդդիմադիր լինելը, որովհետև նրան ու իր ՔՊ-ին ընդդիմադիր լինելը նշանակում է լինել ընդդիմադիր թուրքական ծրագրին, թուրքական գործակալներին, թուրքական քաղաքականությանը։ Դուք մարդկանց այլ ելք չեք էլ թողել։

Կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը․ լրագրողը հարցնում է՝ ի՞նչ է ասում կառավարությունը․ գյուղացին պատասխանում է՝ ոչ մի բան, ի՞նչ ասի, անցած տարի էլ ցրտահարություն էր, էլի թողեցին իմ վրա։ Հարցնում է բա ի՞նչ պետք է անեք․ պատասխանը՝ ի՞նչ պետք է անենք, պետք է էս տարին էլ դիմանանք, հաջորդին սրան լարենք, էլ սրան ձեն տվող չկա։ Հա, ասում է, ընտրել եմ 2018-ին էլ, 2021-ին էլ, հիմա երազում եմ, որ գնա։ Մի քանի օր է՝ ակցիա են անում անհետ կորածների հարազատները, ասում են՝ մենք տեսել ենք տեսանյութով, որ մեր տղան գերի է ընկել, Նիկոլին ասում ենք, ասում է՝ Ալիևն ասաց գերի չունեմ։ Մյուսն ասում է՝ տղուս ճակատագիրն անհայտ է, ամեն օր տառապանքի միջով եմ անցնում, անհետ կորածներից քանիսի ծնողները դարդից մահացան էս 5 տարում, Նիկոլն ասում է անցնող 7 տարին ձեռքբերումների տարի է եղել․ իմ տղու անհետ կորելն է՞ր ձեռքբերումը։ Ու ավելացնում է՝ հույսներս այն է, որ էս մի տարին էլ արագ անցնի, սրանից պրծնենք, մի խելքը գլխին ղեկավար գա, մեր տղերքին պահանջի հետ տան․ ուղղակի վախենում ենք, տղերքը էդքան չդիմանան։

Կառավարության դիմաց մի քանի ակցիա արեցին ՓՄՁ ներկայացուցիչները շրջանառության հարկի դեմ, հետո գնացին ԱԺ․ խնդիրը չլուծվեց․ լրագրողները հարցնում են՝ բա ի՞նչ եք որոշել, ակցիանե՞ր եք անելու, պատասխանում են՝ մեր ընհդհանուր կարծիքն է, որ իզուր ակցիաներ չանենք, մեր ձայնը չի լսվում, մի տարի էլ կդիմանանք, կգա նորմալ ղեկավար, հետ կբերի հաստատագրված վճարի համակարգը։ Եկեղեցու վրա գրոհ է, եպիսկոպոսին հարցնում եմ՝ է՞լ ինչպես եք արձագանքելու, ի՞նչ գործողությունների եք դիմելու, պատասխանում է՝ մեր եկեղեցին 1700 տարուց ավելի էնքան բաներ է տեսել, ոչինչ, մի տարի էլ սա կտեսնի, ու հրաժեշտ կտա սրանց։ Ամենուր է այդպես, կարող եմ չասել, որովհետև բոլորիդ շրջապատում էլ կա էդ քննարկումը․ անգամ՝ ՔՊ-ի․ էն հարբեցող պատգամավորը իզուր չէր ասում։

Վարորդների ֆեյսբուքյան խմբեր կան, մեկը գրում է, որ ավտոմեքենան թալանել են 7 անգամ։ էս վերջին անգամ որոշել է այլևս հայելիները, տարբերանշանը չդնել, գրում է՝ մեկ է գողանում են, ոստիկանությունը չի բացահայտում, երևի համատեղ բիզնես է հանցագործների հետ։ Ասում է՝ մի քանի ամիս կդիմանամ, չեմ քշի, հեսա տարին ֆռաց՝ կգա նորմալ ղեկավար, դրանց հախից կգա, նոր կսարքեմ։ Վարդենիսում զրուցում եմ սահմանամերձ գյուղացիների հետ, նրանք ընդհանրապես հույս ունեն, որ եթե ոչ արտահերթ կարգով, գոնե ընտրություններով կփոխվի Նիկոլը ու էլի կմոռանան, թե ինչ էր նշանակում ահմանից կրակելը։ Ամեն օր մայրաքաղաքում անիմաստ, անհասկանալի փոփոխություններ են երթևեկության կարգի, Տիգրան Ավինյանը երևի էլի իրեն դրել է կորոնավիրուսի ժամանակվա պարետի տեղը ու անիմաստ որոշումներ է կայացնում, որոնք բերում են միայն խցանումներ․ երթևեկության կարգ են փոխում, անտեղյակներին տուգանում են։ Ի՞նչ են ասում էս շիլա-շփոթից հոգնած վարորդները․ ջհանդամ, ասում են, կդիմանանք մի տարի էլ, խելքը գլխին մասնագետներ կգան, նորմալ փոփոխություն կանեն։ Կոնյակ արտահանողներն ասում են՝ մեր արտահանման խնդիրը եթե անգամ հիմա լուծվի, ժամանակավոր է լինելու, սրանց օրոք վերջնական չէ, պետք է մի ձև գոտիներս ձգենք, ոչինչ, բան չմնաց, մի տարի մնաց։ Երևանում տրանսպորտի թանկացումից դժգոհներից գիտե՞ք քանիսն են նույնկերպ հույս հայտնում, որ մի տարուց էլ չի լինելու մարդկանց գրպանը մտնող Նիկոլ-Ավինյան զույգը, ու տրանսպորտի գինը կէժանանա։ Քասախի տրանսպորտը հանել են, մի մասը բողոքի ակցիա է անում, մի մասը չի անում, ասում են՝ սրանք մարդկային լեզուն չեն հասկանում, ինչքան էլ ակցիա անենք, հարցը չեն լուծի, բերման կենթարկեն ծեծեն․ ոչինչ, ասում է, ավտոստոպով կհասնեմ Երևան, մինչև խելքը ժողովուրդը գլուխը կհավաքի ու մի տարի հետո էլ սրան չի ընտրի, ես հիմարություն եմ արել, փոշմանել եմ։

Օրինակներ էլ չբերեմ, բոլորդ էլ հանդիպել եք․ մարդկանց մեջ այլևս կասկած չկա, որ սրանք պետք է գնան․ իրենք արդեն որոշում կայացրել են, որ մեկ տարի հետո այս օրը Նիկոլը լինելու է արդեն նախկին։ Որովհետև, կրկնում եմ, բոլորի նկատմամբ վատ են վարվել, եկեղեցու նկատմամբ, բանակի, գյուղացու, քաղաքացու, սփյուռքի, սահմանամերձի, բիզնեսմենի, թոշակառուի, նպաստառուի, ուսանողի, ուսուցչի։ Ժողովուրդը պատրաստ չէ Նիկոլին դիմավորել երրորդ ժամկետում։ Էդ մասին իրենք՝ ՔՊ-ն էլ գիտի, ու հենց դրա համար է, որ Ալենը օրը 10 անգամ ասում է՝ մեկ է, մեզ են ընտրելու։ Բա որ վստահ ես, ինչի՞ ես ամեն օր ասում, ու ամեն անգամ ձայնդ մի օկտավա բարձրացնելով։

Հասկանում եմ, որ մեր ամենախոշոր խնդիրները թողած՝ բերեցի կենցաղային օրինակներ․ սրանց ամենամեծ ձախողումը Արցախի հարցում էր․ Արցախի կորստի համար մտահոգները վաղուց են իրենց ընտրությունը կատարել ու վստահ եմ՝ ոչ Նիկոլի օգտին։ Բայց հավատացեք՝ բոլորս էլ գիտենք, մեր ժողովրդին, պարզվեց ու ցավոք, Արցախի կորուստը էդքան ցավ չպատճառեց։ Խոստովանենք, որ ամեն մարդ իր անձնական շարժառիթն ունեցավ իր ընտրությունը կատարելու այս կամ այն ուժի օգտին։ Բայց որ Նիկոլին ընտրածները ինչ շարժառիթով էլ որ լինի, ձախողել են իրենց ընտրության մեջ, փաստ է։ Սա մեր կենցաղի օրինակներց է ու ամեն մարդ երևի իրեն ամենից հուզող թեմաներով է կողմնորոշվելու, ու ամեն մեկն էլ գիտի, որ իրեն հուզող խնդրի լուծողը Նիկոլը չէ։ Բոլոր կողմերին, բոլոր թեմաներով վնաս է տվել։

Լավ է, որ որոշել եք, ժողովուրդ ջան, որ չեք հանդուրժելու նրան ևս մեկ ժամկետ, բայց վատ է, որ այդ մեկ տարում չգիտենք ինչքան վատ բաներ կլինեն մեր երկրի հետ։ Սա արդեն ամեն օր է մի պլանկա իջեցնում, մի կարմիր գիծ տրորում։ Վաղը Թուրքիա է գնում ռետինն առած, որ ջնջի մյուս ազգային կարմիր գծերը։

Կարճ ասած՝ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում, հոգնել է այս դեմքը տեսնելուց, այս կերպարը տեսնելուց, ելութները լսելուց, սուտը բռնելուց, հիստերիկայից ու Վալերիանկայից և ուզում է ընդամենը արագ անցնի այս մեկ տարին։ Բոլորիս հետ կատարվել է՝ ճանապարհ ես գնում, ոտքիդ մեջ քար է ըկնում ու հեչ հարմար չէ հանելը էդ պահին․ ո՛չ կարող ես կանգնել-հանել, ոչ նստել, բայց գիտես, որ մնացել է ընդամենը մի կարճ ճանապարհ, որ հասնես, կոշիկդ հանես ու գցես քարը․ որոշում ես դիմանալ, մինչև էդ կարճ ճանապարհն էլ անցնես։ Այ Նիկոլը ժողովորդի կոշիկի միջի էդ քարն է։ Էդ քարը շատ երկար մեզ հետ եկավ, մեր ոտքը ցավացնելով, մեզ նյարդայնացնելով, բայց գիտենք, որ եթե ճանապարհին նստարան չգտնենք, մեկ է՝ շատ շուտով հասնելու ենք տեղ ու ընդմիշտ գցենք էդ քարը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>