Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Պատերազմ Արցախում
Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնելով Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակները դիտարկելու մասին։

 Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։

«Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարարատ Բանկի» մասնաճյուղում (24-ժամյա աշխատանքային ռեժիմ)։ Ամենամոտ խոշոր բնակավայրը՝ Մեղրին, գտնվում է սահմանային անցակետից 11 կմ հեռավորության վրա։ Աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 17:00-ն բաց է ՎՏԲ բանկի հայկական մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1), որտեղ ընդունվում են MIR քարտեր, և հնարավոր է նաև փոխանակել արժույթ։ Մեղրիի և Երևանի միջև կանոնավոր ավտոբուսային երթուղիներ չկան։ Մասնավոր միկրոավտոբուսներն ամեն օր մեկնում են Հայաստանի մայրաքաղաք. մեկնումը ժամը 07:30-ին՝ Մեղրիի քաղաքային հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), տեղի արժեքը 5 հազար դրամ է (13 ԱՄՆ դոլար)»,-նշված է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

 Դեսպանության փոխանցմամբ, «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար):

Մեղրիից Կապան կարելի է հասնել նաև տաքսիով (1.5 ժամ ճանապարհ դեպի Երևան, արժեքը՝ 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ին, իրականացվում է դեպի Երևան կանոնավոր չվերթ (տուրբո շարժիչով, 17 տեղ, արժեքը՝ 20 հազար դրամ, տոմսերի ամրագրման համար՝ հեռ.՝ +374-77-121-272):

«Օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում Երևանից դեպի Ռուսաստան (Aeroflot, Rossiya, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Shirak Avia և այլն): Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել ռուսական արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/զգուշացումներին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ, որում նաև նշված է, որ ՌԴ քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան արտակարգ իրավիճակների համարին՝ +374-77-495-001 և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>