Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Սամվել Կարապետյանի ցավոտ հարվածը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը մտնում է քաղաքական գործընթացներինոր փուլ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է թեմային: 

«Նիկոլ Փաշինյանի տոնը փչացրին։ Հունիսի 17-ին իշխանությունները հայտարարեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես կընդունի Նիկոլ Փաշինյանին Անկարայում։ Առնվազն 2021 թվականի փետրվարից Թուրքիան իր ազդեցությունն ուներ Հայաստանի իշխանության վրա, քանի որ ՀՀ Գլխավոր շտաբի՝ Փաշինյանին հրաժարական տալու կոչից հետո, Թուրքիայից ստացված բարձր մակարդակի աշխարհաքաղաքական աջակցությունը նրան օգնեց պահպանել իշխանությունն ու ազատությունը։ Ու հիմա, նոր ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ կարևոր էր հաստատել Թուրքիայի աջակցությունը ՔՊ առաջնորդին։

Իսկ տոնը փչացրեց «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու։ Նա նշեց, որ մարդկանց մի փոքր խումբ, մոռանալով Հայաստանի և Եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակումներ է սկսել ՀԱԵ-ի վրա։ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- ասել է գործարարը News.am-ին տված հարցազրույցում։

Դրանից հետո սկսվեց քաղաքական շոուն։ Փաշինյանը հարձակվեց սպառնալիքներով և անձնական վիրավորանքներով թե՛ ՀԱԵ-ի, թե՛ անձամբ Կարապետյանի վրա։ Նա բառացիորեն հայտարարեց. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին Կարապետյանին սպառնալ Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացմամբ։

Փաշինյանի արձագանքը լիովին հասկանալի է. Կարապետյանի հայտարարության մեջ նա տեսավ ոչ միայն քաղաքացիական աջակցություն եկեղեցուն, այլ նաև սպառնալիք իր իշխանությանը։

Փաշինյանը գիտի, թե ինչ կա Կարապետյանի հետևում՝

— Աշխարհաքաղաքական կապիտալ
— Ֆինանսական կապիտալ
-Սոցիալական կապիտալ
-Կազմակերպչական կապիտալ
Այս ամենը կարող է վերածվել քաղաքական կապիտալի։ Հատկապես, որ Կարապետյանի գործողությունների գաղափարական հիմքն ամուր է՝ ՀԱԵ-ի պաշտպանությունը։ Հիմք, որին դժվար է կպցնել որևէքաղաքական պիտակ։ Ահա թե ինչից է վախենում Փաշինյանը, և դա լիովին տրամաբանական է։

Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ցույց կտա ժամանակը։ Արդեն իսկ կան հայտարարություններ հենց Կարապետյանի կողմից. «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»։

ՀԱԵ-ի հայտարարությունը. «Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»։

Եվ մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններ՝ ի պաշտպանություն Կարապետյանի։

Վերջին 7 տարիները ցույց տվեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվում է, անհնար է նրա հետ պայմանավորվել՝ հույս ունենալով, որ նա կպահպանի պայմանավորվածությունները։ Ոչ մի ներքաղաքական պայմանավորվածություն (բացի պոտենցիալ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել 2018-ին իշխանության փոխանցման ժամանակ) Փաշինյանը չի պահպանում։ Սա պետք է հասկանա յուրաքանչյուր գործիչ,ով մտնում է քաղաքական գործընթաց։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>