Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Շտապ պետք է ճգնաժամային կառավարություն․ այսինքն՝ ոչ թե ճգնաժամ ստեղծող, այլ՝ հաղթահարող․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր հերթական բողոքի ակցիան էին անում Քասախ համայնքի բնակիչները՝ համանքի տրանսպորտի խնդրով։ Ակցիան լուսաբանող գործընկերոջս վրա հարձակվում է կարմիր բերետավորը․ ոչ թե ընդհանուր քաշքոշոցի պայմաններում նաև հարված է ստանում լրագրողը, այլ կարմիր բերետավորը դիտմամբ հարվածում է նրան։ Այդ բերետավորն առաջին անգամ չէ մարդկանց վրա հարձակվում, վերջին տարիներին քանի բողոքի շարժում տեղի է ունեցել, այ էդքան ջարդարարություն է արել․ ոչ մի անգամ պատիժ չի կրել, ու այսօր հարվածում է ուղիղ եթերում, աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին։ Ասում են թե աշխատանքից ազատել են, բայց ճիշտն ասած՝ չեմ հավատում։ Էդ ջարդարարների վրա է հենված Նիկոլի իշխանությունը, ինչի՞ պետք է ազատեն։ Բացի այդ, այդ կարմիր գլխարկը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է կատարել, աշխատանքից ազատումը բավարար չէ։

Մի մարզում այսօր ժողովուրդը պայքարում էր իշխանության դեմ, մյուս մարզում՝ բնական աղետների դեմ։ Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե որ մի աղետն է ավելի ծանր ու քայքայիչ։ Թեև մեր տրածաշրջանը ցնցվում է Իսրայել-Իրան հակամարտությունից, որը շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում նաև Հայաստանի համար, սակայն, Հայաստանում այս օրերին նաև բնական աղետներ են, որոնք տարբեր քաղաքներում ավերածություններ են բերել։ Հունիսի 14-15-ը Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով ավերածութուններ են եղել։ Շատ է վնասը Ապարանում։ Քամին վնասել է բազմաթիվ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, դպրոցների տանիքներ, կոտրել ապակիներ, վնասել մեքենաներ, 5 անձ տուժել է։

Զուգահեռ, Տավուշի մարզի Բերդավան համայնքում ամբողջությամբ կարկուտը վնասել է բերքը։ Մի քանի օր առաջ կարկուտը ամբողջությամբ վնասել էր Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղում բերքը, դրանից առաջ՝ Արարատի ու Լոռու մարզերում։ Այո, փրկարարները գնում են, օգնում են, արձանագրում են, բայց խոշոր հաշվով դրանից հետո շատ է դանդաղում գործընթացը։

Հունիսի 11-ին Ճամբարակում գազից պայթյուն եղավ, շենք փլվեց, 12 վիրավորի տարան հիվանդանոց, 5 մարդ զոհվեց․ քա՞նի տարի կպահանջվի, որ այդ մարդկանց համար շենք սարքեն։ Տարածքային կառավարման նախարարն ասում է՝ ոչ մեկ առանց տանիքի չի մնա, կտեղավորենք, հետո պարզվում է՝ պայթյունից անտուն մնացածների մեծ մասը տեղավորվել է բարեկամների տանը։ Տարածքային կառավարման նախարարը ճեպազրույց է տալիս այն մասին, որ իրեն անհանգստացնում է կուսակրոնությունը ենթադրաբար խախտած հոգևորականների հարցը։ Դու էս պահին էնքան գործ ունես անելու, քո ղեկավարած նախարարությւոնը այսօր աղետների հետևանք պետք է վերացնի, ինչերի՞ց ես խոսում։

Ու երբ նայում ես ովքեր ու ոնց են էդ աղետների հետևանքները վերացնելու, մտածում ես, որ մենք շատ ավելի մեծ աղետի մեջ ենք։ Հիշում ե՞ք, երբ կառավարությունը որոշեց կարկտի համար գյուղացիներին չապահովագրել․ Նիկոլն արդարանում էր, թե՝ մարդիկ գիտեն որտեղ է կարկուտը լինում, էնտեղ են ցանում։ Հիմա էլ կարող են չփոխհատուցել ու ասել՝ գիտեին որտեղ է՝ տոռնադո լինելու, էնտեղ էին տուն սարքել։ Աբսուրդ է, բայց սրանցից հեռու չէ։

Էս բնական աղետների հետևանքները վերացնող նույն կառավարությունն է, որը ուղիղ 13 ամիս առաջ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ղետի հետևանքները հլը չի հաղթահարել, գոնե մասամբ։ Մայիսի 24-ին, հիշում եք, աղետ եղավ, ջրհեղեղ, Ձորագետ և Դեբեդ գետերի վարարման հետևանքով։ 4 զոհ ունեցանք, մոտ 850 շենք վնասվեց, միջպետական ճանապարհ վնասվեց, 24 կամուրջ վնասվեց, որոնց մեսից ավելին դարձան շահագործման ոչ պիտանի, մոտ 200 ավտոմեքենա վնասվեց։ Այգիներ ոչնչացան, մարդիկ կորցրեցին անասուններին, որը միակ ապրուստի միջոց էր։ Գույքագրելուց բացի ի՞նչ են արել սրանք։ Քա՞նի կամուրջ են նորոգել։ Նորոգելու փոխարեն Նիկոլը կառավարության նիստում փիլիսոփայեց, թե՝ ինչ է նշանակում կամուրջը, և մենք չգիտենք կամուրջ կառավարել։ Մինչև հիմա վնասված հատվածների հենապատերը չեն սարքվել, ճանապարհներն ամբողջությամբ չեն սարքվել, բնակիչներին ամբողջությամբ փոխհատոցումները չեն տվել։ Լիքը օգնությւոններ ստացաք՝ էլ Շվեյցարիայից, Եվրասիական բանկից, Իրանից, Եվրամիությունից, Ռուսաստանից, Լիտվայից, ի՞նչ եք արել դրանք։ Նույ ջրհեղեղից վնասվել էր Երկաթուղին, շատ լրջորեն․ դա ռուսների կառավարման տակ էր, 20 օրում սարքեցին։ 13 ամիս է անցել, դո՞ւք ինչ եք արել։ 13 ամիս առաջ ջրհեղեղ է եղել, կոնկրետ հաշվետվություն տվեք՝ ինչ եք արել։ Գյուղոլորտով զբաղվող Պապոյանը թող հաշվետվություն տա ինչ է արել, Տարածքային կառավարումը, շրջակա միջավայրի նախարարը։ Հլը գնացեք հարցրեք քանի հոգու է փոխհատուցումը լրիվ հասել։ Ու սրանց օրոք, հիմա էլ կարկուտ ու տոռնադո։ Ու երբ կարկտից 100 տոկոսանոց բերքը կորցրածը բողոքում է, որ վարկեր է վերցրել, վնասներ է կրել, պահանջում է փոխհատուցում, հիշում եմ նույն ջրհեղեղից վնաս կրածներին։ 100 տնտեսվարող 150 մլն դրամ ընդհանուր վարկի տակ էր մնացել, որ չէր կարողանում փակել, որովհետև ամբողջությամբ վնաս էր կրել, կառավարությունը ոչ թե ջրեց էդ վարկերը, այլ մեկ տարի երկարաձգեց։ Նույն կառավարությունը, որ մեկ որոշմամբ 3 մլրդ դրամ փոշիացնում է, իր հպարտ հարկատուների համար 150 մլն դրամը խնայեց։ Էդ մեկ տարվա մեջ սրանք 1,5 մլրդ դոլարով ավելացրել են պետական պարտքը, բայց 400 հազար դոլար չեն տվել աղետից տուժածներին, որ ոտքի կանգնեն։ Դրա համար էլ, ժողովուրդ ջան, չգիտեմ՝ էս նոր ղետից տուժածների ճակատագիրն ինչ է լինելու։

Պատգամավոր գառնիկ Դանիելյանն հազանգում է, որ 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս պահին մոտավորապես 200 բեռնատար մնացել է Վրաստանի տարածքում, իսկ շուրջ 50-ը, որոնց հաջողվել է անցնել սահմանը՝ արդեն 3-4 օր է՝ կանգ է առել ՌԴ մաքսատանը։ Ծիրանը փչացող մթերք է, միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Դա էլ կոնյակ չէ, որ ասես ինչքան հնանում է, էնքան լավ։ Այս պահին արդեն խնդիրներ կան Իրան-Իսրայել պատերազմի պատճառով․ ընդամենը երեք օր է, ինչ պատերազմ է, ու բեռները նավահանգստից բաց չեն թողնում։ Իսկ Իրանը Հայաստան ներմուծումների առումով առաջին տեղերում է։ Սա էկոնոմիկայի նախարարի խնդիրն է։ Իսկ նա ֆեյսբուքյան էջում հրապարակում է Նիկոլի ընտանեկան թերթում տված հարցազրույց այն մասին, թե սրբապղծությունների շարք է բացահայտվելու։ Բերքը տամոժնյայում փչանում է, Պապոյան, թքած ունեն քո բացահայտումների վրա։ Ամենակարևոր բանը, որ սպասում ենք բացահայտվի՝ էս անգործունակությունը դիտմամբ է, թե անկարող եք։

Կարճ ասած՝ աշխարհը փոխվում է շատ արագ, տեղի են ունենում պատերազմներ, որոնք այս ու այն կերպ կապված են մեզ հետ ազդեցության առումով, մենք ինքներս պատերազմի անմիջական վտագի տակ ենք։ Բնակլիմայական պայմանների փոփոխության արդյունքում աղետներն են շատացել։ Այս ամենից դուրս գալու, դիմագրավելու համար պետք է ճգնաժամային կառավարություն։ Այսինքն կառավարություն, որը ոչ թե ճգնաժամեր է ստեղծում, այլ հաղթահարում է դրանք։ Սրանք հլը որ միայն ստեղծում են։ Ամեն տարի, ամեն ամիս մեզ նոր ճգնաժամեր են սրանք առաջարկում։ Այս իշխանությունը անկարող է և անպատասխանատու։ Ես այս իշխանության ղեկին գտնվողներից չեմ հիշում որևէ մեկին, որը երբևէ մեկի մատից փուշ հանած լինի, ինչ-որ ոլորտ ղեկավարած ու զարգացրած լինի․ բողոքել են զազրախոսել են, թույն ու ատելութուն են տարածել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>