«Հարձակումները կշարունակվեն՝ մինչև Իսրայելի ռեժիմի լիակատար ոչնչացումը»․ ԻՀՊԿ
Դիտել նաև
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ
«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան
Հրապարակվել է Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված զոհերի պաշտոնական թիվը
Իրանը բացել է իր օդային տարածքը
Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Իսրայելի «կեղծ ռեժիմը ոչնչանա»։ Այս մասին հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կարողացել է ճնշել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի կառավարումը՝ պատճառ դառնալով, որ իսրայելական ՀՕՊ համակարգերը վնասեն իրենք իրենց։ Ըստ մամուլի ծառայության՝ չնայած Միացյալ Նահանգների և Արևմուտքի աջակցությանը, Իրանը կարողացել է հաղթահարել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և հարվածել Իսրայելին։
Ավելի վաղ Իրանը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ մոտ 100 հրթիռներով հարվածելով Թել-Ավիվ և Հայֆա քաղաքաներին։

