Օստապի հետնորդները. ուկրաինացի ամուսինները հագուստի տակ թաքցրած 1,4 մլն դոլարով փորձել են հատել Ռումինիայի սահմանը, բայց բռնվել են
Ռումինիայում սահմանը հատելիս ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու։ Նրանք փորձել են ապօրինի տեղափոխել ԱՄՆ դոլարով խոշոր գումար, որն առգրավվել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ռումինական սահմանապահ ոստիկանության հայտարարությանը։
Նշվում է, որ Ուկրաինայի 49-ամյա քաղաքացին և նրա՝ երկքաղաքացիություն ունեցող 39-ամյա կինը ցանկացել են հատել սահմանը Վադուլ-Սիրետ անցակետի հատվածում։ Նրանք հագուստի տակ թաքցրել էին 1,4 մլն դոլար։
«Հիմնավոր կասկածի հիման վրա համատեղ վերահսկիչ խումբը մանրակրկիտ զննություն է իրականացրել, որի ընթացքում այդ երկու անձանց մարմնի վրա թաքցված զգալի գումար է հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ News.am

