Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

AI գործարան, տրակտորի գործարաններ, ադամանդի․․․ հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր՝ հունիսի 12-ը, Երևանի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի բռնության տարելիցն է։ Մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նռնակներ նետեց ժողովրդի վրա, Ազգային ժողովի մոտ։ Իշխանափոխության պահանջով խաղաղ հավաք անցկացնող ժողովրդի վրա հարձակվեց ոստիկանությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ՆԳ նախարարի այլ տեղակալների ներկայությամբ․ լուսաձայնային նռնակներ նետեցին․ տուժեց ավելի քան 100 մարդ, մի քանիսը ձեռք բերեց հաշմանդամություն։ Մեկ տարի անց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, այնինչ քրգործ է հարուցվել ծեծված քաղաքացիների նկատամբ։ Թեմային չեմ ուզում անդրադաենալ, որովհետև երբ մարմինները, որ պետք է զբաղվեն այդ հարցով, դատախզություն, քննչական կոմիտե, ոստիկանություն, Փաշինյանի գրպանային կառույցներն են, չեմ ակնկալում տեղաշարժ․ ուղղակի փաստերը, որ հավաքվել են ու բազմաթիվ են, պահվելու են դարակներում, մինչև իշխանափոխություն, որից հետո արդեն կգա պատասխան տալու ժամանակը, և բոլորը՝ թե՛ անմիջական մասնակից ուժայինները, թե՛ հրաման տվողները, թե՛ կոծկողները, կկանգնեն արդարադատության առաջ։ Պլստալ, փախչել, վստահ եմ, որ ոչ մեկ չի կարողանալու։

Այսօր ուզում եմ անդրադառնալ այլ զավեշտների, այսպես ասած՝ նոր գործարանների հեղափոխությանը։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, թե Հայաստանում արհեստական բանականության էնպիսի գործարան կկառուցվի, որը արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Ի դեպ նույնկերպ, Նիկոլն էլ 2018-ին էր ասում, թե հեսա էնպիսի գործրան կկառուցվի, որ մեր սաղ տնտեսությունը կփոխի արմատապես․ 7 տարի է անցել։ Մխիթարն ասում է՝ գործարանի համար կներդրվի կես միլիարդ դոլար, 2026-ին կկառուցեն։ Նիկոլն էլ կառավարության նիստում ներդրումը որպես փաստ ներկայացրեց ու ասում է՝ բա ասում եք երկիրը կործանվում ա, ներդրողները փախչում են, բա ո՞ւր ա։

Ցանկացած մեկը եթե խոսի փող ներդնելու մասին, այն էլ՝ շատ մեծ փողեր, պետք է նայել այդ խոսողի լրջությանը․ Նիկոլն ու իր խմբակը երբ խոսում է 500 մլն դոլարանոց ներդրում բերելու մաիսն, կարծում եմ՝ կարելի է հռհռալ և անցնել առաջ։ Տեղացած ձյունը մաքրել չկարողացողները, անձրևը հեղեղ դարձնողները կես միլիարդ դոլարից են խոսո՞ւմ։ Լո՞ւրջ։ Մի քանի բան հիշենք հազար ու մի խոստացած խաբածներից․ ու հասկանանք՝ ինչպես վերաբերվենք 500 մլն դոլարով իբր կառուցվող գործարանի մասին լուրի հետ։

Երեկ Տիգրան Ավինյանն ասում է՝ վստահ եմ, որ մենք կկառուցենք Մետրոյի Աջափնյակ կայարան։ Այս անգամ ժամկետ չասաց։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին անգամ Երևանի քաղաքապետի թեկնածու, այն ժամանակ ՔՊ-ական Հայկ Մարությանը խոստացավ մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու մասին։ 2019-ի հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի: Ասաց, որ մինչև 2019-ի վերջ կնախագծեն։ 2022թ․ դեկտեմբերի 13-ին Նիկոլը հայտարարեց՝ 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը: 2024-ին պետք է սկսեին։ 2024թ․ հունվարին մի հատ էլ Ավինյանը խոստացավ 2024-ին սկսել շինարարությունը։ 2025 թիվն է, խոստանում են, որ մի օր կկսեն շինարարությունը, չգիտեն երբ։ Բայց զուգահեռ խոստանում են արհեստական բանականության զավոդ։ Խնդալու է, չէ՞։ Հա չմոռանամ ասել, Նիկոլենք խոստացել են մետրոյի ևս երկու կայարան կառուցել․ մեկը Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ, մյուսը՝ էդ Աջափնյակի կայարանը հասցնել մինչև Ակադեմիական քաղաք։ Ի դեպ, էս թազա՝ կես միլիարդ դոլարանոց գործարանն էլ են ուզում ակադեմիական քաղաքում կառուցել։ Իսկ թե ակադեմիական քաղաքը որերորդ դարում են նախատեսել կառուցել, դա չգիտեմ։ Այ էսքան անլուրջ։

Մետրոն սրանց միակ ձախողված խոշոր ներդրումը չէր, այլ՝ բազմաթիվ տապալումներից ընդամենը մեկը։ Մոռացած կլինեք, 2019 թվականի հուլիսին Տիգրան Ավինյանը 500 միլիոն դոլարի ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տեսնես ի՞նչ եղավ։

2020 օգոստոսի 6-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որ հիմա դեսպան է, հայտնեց, թե՝ առաջիկա տարիներին, այսինքն հիմա, Չինաստանը 10-15 մլրդ դոլար կներդնի և կկառուցի «Խելացի գիտական քաղաք»։ Մեր բոլոր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ ՔՊ-ականը օդի տատանում է արել, այսինքն՝ քամի։

2018թ․ նոյեմբերին Նիկոլը Վանաձորում խոստացավ Կոտայքի մարզում 2 հազար աշխատատեղանոց ադամանդի գործարան։ 2018թ․ նոյեմբերին Նիկոլը Վանաձորում 150 աշխտատեղանոց բալոնների գործարան խոստացավ։ Օրը 800 հատ բալոն պետք է արտադրեին։
2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2 հատ տրակտորի գործարան բացել ու տարեկան մինչև 5 հազար տրակտոր արտադրել։ 7 տարի անցել է։
 Առաջարկում եմ հաջորդ անգամ էդ արտադրած տրակտորով գործի գնալ, համ էլ կիմանանք ինչ վիճակում է։ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Մերձավան համայնքում մի հատ դարպասի մոտ լենտ կտրեց ու ներկայացրեց հայկական տեխնիկայի գործարան։ Տարեկան 126 հազար հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան էր խոստանում արտադրել։

Լավ,ո՞ր մեկը հիշեմ, «Սեպուհ» ավտոնե՞րը հիշեմ, որ արտադրում էին, հայ-իրանական ավտոների գործարա՞նը Լոռիում, լիֆտերի գործարա՞նը, օդանավերի գործարա՞նը, Եվրամիության տրամադրելիք 2,6 մլրդ եվրո՞ն։ Որն էլ բացեցին, աղմուկով, անաղմուկ փակեցին գնաց։ Պետբյուջեից միլիարդներ տվեցին ու բացեցին Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերություն, որը տարիուկես անց սննկացավ, ու պարզվեց՝ թալանել են հարկատուներին։ Բայց դրա նախապատմությւոնը հիշո՞ւմ եք։ 2020 թվականի հունվարին Նիկոլն ասուլիսում ասաց՝ մենք պետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, բայց ոչ թե նենց, որ 3 տարի անց սնանկանա․ պետք է լինի մրցունակ։ Բացեցին ու ի՞նչ երեք տարի, մեկուկեսը հազիվ ձգեցին, մրցունակները։

Ու խնդալուն էն է, որ սրանք ոչ թե մի բանը խոստանում են ու չեն կատարում, նոր նցնում են մյուսին, այլ բոլորը խոստանում ու ձախողում են միաժամանակ։ էս մետրոյի, նոր զավոդների հետ մեկտեղ էլ որոշել են Դիլիջանի թունելի կողքը մի հատ էլ թունել սարքել։ Դե ասում են գործողը պետք է վերանորոգենք, բայց ավելի լավ ա մի հատ էլ սարքենք, ի՞նչ կա դրա մեջ։ Կսարքի՞, իհարկե կսարքի, էդ Նիկոլը ե՞րբ իր խոսքի տերը չի եղել։

ԱԺ ՔՊ-ական փոխնախագահն ասում է՝ եթե հիմա «խաղաղության խաչմերուկն» աշխատեր, միլիարդավոր դոլարներ կանցնեին Հայատանով։ Արշակյանին կոչ եմ անում սա սարքել գրառումների շարք ու բոլոր նախածերին անդրադառնալ՝ եթե Հայկական կենցաղային տեխնիկայի գործարանն աշխատեր, միլիարդներ կաշխատեինք, եթե բալոնների գործարանն աշխատեր, միլիարդներ կշրջանառվեին, եթե տրակտորների գործարանը, լիֆտերի գործարանը ու էսպես երկար եթեներով լցներ։ Բա 15 մրդ դոլարանոց քաղաքը որ կառուցվե՞ր ինչ կլիներ։

2023թ․ դեկտեմբերին երբ տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը, որի շուրջ կարծեմ, քրգործ կա կոռուպցիոն հատկանիշներով, շատերն էին հարցնում՝ հիմա ի՞նչ պետք է անի այդ արբանյակը։ Ասեմ ինչ պետք է անի․ էսքան ներդրում, որ Հայաստան է բերել Նիկոլը, 30 մլրդ դոլարից ավելի, դրանք բոլորը վերևից հսկելու է։ Այդ արբանյակը տիեզերքից նկարելու է Նիկոլի ներդրումային բումը։

Կարճ ասած՝ Ռուսաստանի մարզերից մեկի, կարծեմ՝ Սամարայի իշխանությունը ուշագրավ բան է արել՝ ստեղծել է բաց ռեգիստր, որտեղ տեղադրել են ժողովրդին իրենց տված խոստումները։ Դա շատ կարևոր են համարել հանրային վերահսկողութփյան տեսանկյունից։ Ամեն քաղաքացի կարող է մտնել համակարգ ու տեսնել՝ որ խոստումը քանի տոկոսով է կատարվել։ Դա կարևոր են համարել հետագա ընտրությունների տեսանկյունից ևս։ Հայաստանի իշխանությունը, որ հազարավոր խոստումներ է տվել, բոլորի կատարողականի դիմաց 0 թիվն է ու շարունակում է խոստանալ։ Սուտ ասելը սրանց մոտ փեշակ է։ Դրա համար էլ ասում եմ՝ հենց մի բան են խոստանում, պետք է մի կուշտ հռհռալ և անցնել առաջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>