Անասնաբույժը սելֆի է արել հերձված կենդանու հետ և խստորեն պատժվել
Պերմում անասնաբույժը սելֆի է արել կատվի հետ, որին հերձել է և սոցցանցեր գցել նկարը, որից հետո կլինիկայի ղեկավարությունը որոշել է պատժել նրան՝ հեռացնելով աշխատանքից:
Կլինիկայի ինֆորմացիոն աղբյուրները պարզաբանել են, որ սա աղջկա առաջին հերձումն է, և նա պարզապես ցանկացել է պարծենալ ընկերների մոտ, սակայն բժիշկն իրավունք չունի նման քայլերի գնալու: Սա պետք է լինի առաջին և վերջին դեպքը, և դաս պետք է լինի բոլորի համար, նշել է ղեկավարությունը:
Այժմ որոշվում է աղջկան աշխատանքից հեռացնելու հարցը:
Այս մասին գրել է Ria.ru կայքը:
Zham.am

