Երևանում տաքսու վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և բախվել խանութի պատին (ֆոտոշարք)
Երևանի Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդն այսօր՝ ժամը 08:05-ի սահմաններում բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։
Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի, և նախնական տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

