Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։

Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։

«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, և նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ»,-նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին և, ցանկության դեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նրանք կարող են առցանց դիմել՝ անշարժ գույք գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով՝ Հայաստանի ցանկացած անկյունում, անկախ բնակության երկրից կամ գտնվելու վայրից։

Վարկի դիտարկման համար պարտադիր չէ Հայաստանում գրանցված եկամուտ կամ մշտական բնակության հասցե ունենալը․ հաշվի են առնվում հաճախորդի՝ արտերկրում ստացվող եկամուտները, իսկ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

Էքսպոյի ընթացքում Ամերիաբանկը և իր գործընկեր կառուցապատող ընկերությունները հանդես կգան հատուկ առաջարկներով՝ ներկայացված գույքի համար առաջարկելով առավել մատչելի սակագին։ Ավելին, 40% կանխավճարի պայմանով, վարկը կտրամադրվի առանց վարկունակության գնահատման։

«Մենք մշտապես արժևորել ենք մեր գործընկեր կառուցապատողների հետ երկարաժամկետ, վստահության վրա հիմնված համագործակցությունները։ Այս անգամ ևս նրանց կողքին ենք, և միասին հանդես ենք գալիս համատեղ ձևավորված շահավետ առաջարկներով՝ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար»,-նշում է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։

Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:

Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին:

TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>