Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը
17
Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Վթարային ջրանջատում Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» Վրաց պատրիարքը հոսպիտալացվել է 3 ՀԷԿ ունեցողը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ» Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ) Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով. Հայտարարություն Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ)

Ո՞ւմ դեմ է իմպիչմենթն իրականում և ո՞վ է կաթողիկոսի դեմ արշավի հեղինակը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երկուական գործընթաց, որ տեղի է ունենում այժմ Ադրբեջանում և Հայաստանում։ Ադրբեջանը Պակիստանից պատվիրել է 40 միավոր կործանիչներ։ Դա Պակիստանի ռազմական պատմության ամենամեծ գործարքն է՝ 4,6 մլրդ դոլարանոց։ Կառաջանան հարցեր, չէ՞, թե ինչու է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր վերջնականացրած Ադրբեջանը կործանիչներ գնում մի քանի միլիարդ դոլարի, նաև տարվա կեսին արդեն 20 հատ համատեղ զորավարժություն արել Թուրքիայի հետ։ Տեսնես ո՞ւմ դեմ է։ Մյուսը․ Ադրբեջանում պետական մակարդակով քայլեր են արվում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան թեզն իրականացնելու համար։ Այս պահին Ադրբեջանում երկու ամենակարևոր գործընթացները Հայաստանի դեմ են։ Հիմա թվարկեմ ևս երկու գործընթաց, որ այս պահին տեղի է ունենում Հայաստանում, ամբողջ օրակարգը փորձում են դրա շուրջ ձևավորել, որոնք երկուսն էլ, ցավոք, արհեստական են ու էլի մեր դեմ։ Մեկը եկեղեցու վրա իշխանական գրոհն է, մյուսը, իմ համոզմամբ, այլ նպատակներով մոգոնված իմպիչմենթի թեման։

Իշխանության արածը ստորություն է, բայց իրենց դեպքում տրամաբանական է․ նախ եկեղեցու դեմ գործողությունները ոչ թե ծրագրել է Նիկոլ Փաշինյանը, այլ, իմ կարծիքով, հանձնարարված է և սրանց բերած աղետների ու Նիկոլ-Ալիև-Էրդողան շփումների տրամաբանության մեջ է։ Փորձ է արվում նախ կազմաքանդել, այնուհետ Նիկոլի իշխանությունը հաստատել եկեղեցու վրա․ դա արվում է իրենց ոճի մեջ՝ վարկաբեկելով, պիտակավորելով, արժեքների վրայով անցնելով։ Ուզում է, նախ անվանարկել, վարկաբեկել, հոգեբանական գրոհ անել, որ բոլորը բոլորի վրա կասկածեն, այնուհետ կաթողիկոսին հանել, դնել իրեն հնազանդ մարդուն կաթողիկոս և զավթել եկեղեցին․ Նկատի չունեմ ՔՊ-ական դնել կամ ադրբեջանցի դնել․ ոչ, բնավ, ուղղակի կարող է լինել լավ մշակված, պատրաստված, հարմարեցված կադր, որոնցից վստահ եմ, եկեղեցի են թափանցել։ Ինչ է, որ, իսկ ո՞վ կմտածեր, որ այսքան թրքահպատակ կթափանցեին ՀՀ պետական մարմիններ, այսքան հարմարվողներ կլինեինն կառավարությունում և այլն։

Հայտնի է՝ Ադրբեջանը, Ալիևը ուղիղ, հրապարակայնորեն պահանջներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ու սա կատարում է այդ պահանջները՝ այսպես կոչված, իբր հանուն խաղաղության պայմանագրի։ Ու, ամենայն հավանականությամբ, նաև եկեղեցու վրա գրոհն էլ այդ պահանջներից է․ ինչպես որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահանջ էր հայցերի հետքաշումը, հետախուզվող ադրբեջանցի դահիճների նկատմամբ հետախուզման չեղարկումը, Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելը, սահմանադրության փոխելը և այլն․ այս շղթայում, իմ դիտարկմամբ պահանջներից մեկն էլ կաթողիկոսի հեռացումն է, Եկեղեցու կերպարի սևացումն ու քանդումը։ Իլհամ Ալիևի այս փոփոխության պահանջը պետք է ոտքի հանի բոլոր հայերին, պետք է կտրականապես մերժեն այս թեմայի, Նիկոլի դիսկուրսի քննարկումների դաշտ մտնելը՝ սրբազանը խախտել է կուսակրոնությունը, թե ոչ, կաթողիկոսը զավակ ունի, թե ոչ․ սրանք ներդրված նառատիվներ են ու ցավոք, շատ լուրջ, մտածող, անհանգստացող մարդիկ ընկնում են այս թակարդը։ Ցավոք, իմ կոլեգաները ևս տրվում են այդ սադրանքին և հիմնական հարցազրույցների թեման սարքում դա՝ կաթողիկոսը երեխա ունի, թե ոչ, սրբազանը ինչ է արել, ոնց է արել, այն էլ այնպես, կարծես դրանք հաստատված ճշմարտություններ են, չնայած որ դրանց մասին խոսում են բանսարկու ու սուտասանները։

Էլի կասեմ, այդ Իլհամ Ալիևն է, Փաշազադեն է, էրդողանն է, որ Նիկոլի առաջ խնդիր են դրել քանդել ավելի քան 1700-ամյա մեր եկեղեցին։ Ու քննարկել նրանց արտաբերած աղբը, բոլորովին հայերիս շահերից չէ։ Ինչ անում է Նիկոլն այս պահին, կրկնում եմ, անում է նույն ծրագրի տրամաբանության մեջ։ Հիմա կարող է ուղիղ կապով է, կարող է իսրայելցի լրտես Էլի Կոհենի նման ծածկագրերով է, հետո կբացահայտվի։ Բայց կարծում եմ՝ սխալ է հարցին ընդամենը նայել այն տեսանկյունից, որ հոգևորականները քնանդատել են Նիկոլին, և նա ընկել է հետևներից։ Ոչ։ Նրան ով ասես քննադատել է․ նա քանդում է պետականության հիմքը, անում է մի բան, որը անգամ իրեն ձեռնտու չէ, որպես նախընտրական տարվան ընդառաջ, դա հաստատ իրեն ձայն չի բերելու, վերցնելու է, հաստատ, դա ձեռնտու է միայն թշնամի երկրներին։

Մյուս թեման, որը Հայաստանում արդեն մի քանի ամսվա արհեստական ու կասկածելի օրակարգ եմ համարում, այսպես կոչված իմպիչմենթի անիմաստ գործընթացն է։ Անկախ նրանից, թե ինչ առոգանությամբ, հաճախականությամբ ու ձևակերպումներով կներկայացնեն, ի սկզբանե տապալված նախաձեռնություն է։ 7 տարվա մեջ մեր երկրում էս ամենը տեսածները կհավատան, որ Նիկոլի թիմը, որը անգամ պատերազմում պարտությունից հետո Նիկոլին իմպիչմենթ չհայտնեց, թիմը, որը Նիոլին հավասար մեղսակից է Արցախը հանձնելու մեջ, թիմը, որի յուրաքանչյուր անդամ գիտի՝ բանտի մատերիալ է, պետք է քվեարկեն Նիկոլի և ուրեմն՝ իրենց տապալման օգտի՞ն։ Կներեք, բայց հենց սկզբից էլ նախաձեռնողների հաշվարկը խելամտության, տրամաբանության հետ խնդիր ուներ։ Բայց իրենք, որ չեն կարողանում անգամ անկախ 4 պատգամավորից 2-ի ստորագրությունը վերցնել, որոնցից մեկը՝ իրենց նախկին թիմակից, իմպիչմենթի հարցը ներկայացնում են որպես կատարված գործ։ Ասում են՝ եթե չստացվի, մեկ է՝ բան չենք կորցնում։ Ու ցավալի է, որ այս հարցում էլ նրանց ջրերը ընկնում են, կուտը ուտում են բավականին խելացի, հարգելի, սրտացավ մարդիկ։

Ոնց ուզում եք նայեք, որքան ուզում եք սրտացավ եղեք, որքան շատ էլ ուզենանք, բոլորս ուզենանք, իմպիչմենթ կոչվածը, այնպես, ինչպես մտածվել է՝ ավանտյուրա է ու այս պահին անհնար է․ ոչ թե լուրջ գաղափար է լուրջ մարդկանցից, այլ մարդիկ, որոնք զբաղվում են սրան-նրան վարկաբեկեով, ծաղրելով իրենց մի քիչ տեղ ապահովելու քաղաքական արևի տակ, այլ հաշվարկով ծրագիր են ներկայացրել։ Վերջերս երկրորդ նախագահն է ասաց, որ դա ավանտյուրա է․ ասաց՝ չգիտի նպատակը որն է, գիտի, որ այլ նպատակ է։ Վստահ եմ՝ գիտի, որ այս արհեստական թեման, որը կոչել են իմպիչմենթ ուղղված է, վստահաբար, ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի և անձամբ իր դեմ։ Արդեն շատերն են այն կարծիքին, որ իմպիչմենթի նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից, այլ Ռոբերտ Քոչարյանին հեռացնելը ակտիվ քաղաքական դաշտից։ 

Հիմա փորձեմ մանրամասնել, թե «այլ նպատակ» ասելով ինչ նկատի ունեմ, ինչու են փորձում չեզոքացնել երկրորդ նախագահին։

Այսօր Հայաստանի դիրքերը բավականին թույլ են, թե՛ ներքին դիմադրողականությունը, կազմակերպվածությունը, առաջընթացը, թե՛ դրսում․ չկա գործընկեր, որը լուրջ կընդունի․ պարզապես չկա։ Հայաստանի ու արևմուտքի հարաբերություններում եթե սրանց հետաքրքրությունը ԵՄ մտնելն էր, նրանցը՝ Ռուսաստանի դեմ ճակատ բացելը, ԱՄՆ-ում Թրամփի ընտրություններով ընդհանրապես այդ երկիրը կորցրել է հետաքրքրությունը Հյաստանի նկատմամբ․ ավեի շատ Ադրբեջանի հետ բիզնես շահ ունեն, քան Հայաստանի հետ գործընկերություն․ Չինաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի անհետաքրքիր են չինական կողմի համար, որ մի տարի դեսպան չուներ մեր երկրում։ Եթե անգամ հիմա Փաշինյանը քայլ անի դեպի Ռուսաստանի հետ գործակցության վերադառնալու, իր իշխանության նկատամբ կա մեծ ու չվերականգնվելի անվստահություն․ Իրանը Հայաստանը դիտում է ոչ թե որպես գործընկեր, այլ հարևան պետություն, որը գլխացավանք է և որին ստիպված է պաշտպանել։ Ուշարություն դարձրեք, Թուրքիան որերորդ անգամ ասում է՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Հայասանի կարծիքը հեչ, Իրանի հետ պետք է աշխատել, Իրանն է դեմ։

Այնուամենայնիվ, իրավիճակը անելանելի չէ․ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, հասկանում են, որ Հայաստանի այս ահավոր իրավիճակից ելքը ուժեղ, հզոր գործընկերոջ հետ հարաբերությունների խորացումն է և այս գործընթացը հետ պտտելը։ Շարունակեմ տրամաբանել․ այդ ուժեղ գործընկերը ո՛չ Ամերիկան է, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ լուսնից է իջնելու․ որքան էլ որոշները կամ շատերս գուցե, հույսեր ունենանք, ցանկանանք, երազենք, դա պարզագույն խաբեություն է։ Մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող և կարողություն ունեցող, իր խոսքը առաջ տանելու հնարավորությւոն ունեցող երկիրը Ռուսաստանն է․ կարող եք այս փաստը հիմա ընդունել, կարող եք ընդունել շատ ավելի ուշ, բայց իրականությունը դա է։ Այս տարածաշրջանում պատմականորեն խոշոր հարցերը կարգավորվել են Ռուսաստանի ազդեցությամբ։ Իսկ Ռուսաստանի ալընտրանքը, դարձյալ պատմականորեն, եղել են թուրքերը, որոնք ոչ թե կարգավորել են, այլ բնաջնջել։ Եվ ուրեմն, իրավիճակից փրկվելու մեկ հնարավորություն կա՝ ուժեղ գործընկեր։ Այո, պետք է Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ հարաբերությունները վերականգնել, բայց կողքդ չեղավ ուժեղ գործընկեր, ազդեցիկ դաշնակից, քեզ այդ երկու երկրները կուտեն առաջինը։ Սա շատ լավ հասկանում են թուրքերն ու ադրբեջանցիները ու ամեն ինչ անում են, որ այդ գործընկերությունը Ռուաստանի հետ չունենաս։ Նրանց գործիքը Նիկոլն է, որի գործողությունները ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է։ Ու նրանք ամեն ինչ անում են, Նիկոլին օգնում են, որ նրա թիվ մեկ քաղաքական հակառակորդը Հայաստանում չգա իշխանության, որովհետև հենց նա համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությւոնները վերականգնելու ունակ։

Ուզեն թե չուզեն, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնող համար մեկ գործիչ դիտվում է Ռոբերտ Քոչարյանը․ այո, կլինեն այլ գործընկերներ ևս, ովքեր անկեղծորեն այդ ուղղությամբ կաշխատեն, բայց խոսում եմ կենտրոնում կանգնած մեկ մարդու մասին, ու հիմա թե՛ երկրի ներսում իշխանությունն ու չակերտավոր ընդդիմադիրները, թե՛ այս իշխանության դրսի հենարանը ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Հետևաբար, ամեն բան եթե ի վնաս է արվում Քոչարյանին, ծառայում է հենց այդ օրակարգին և որպես արդյունք՝ Հայաստանի թրքացման ծրագրին։ Ուղիղ եմ ասում, որովհետև շուտվանից արդեն այս մտքերն ինձ հանգիստ չեն տալիս, ոնց ֆռռացնում ես, իրականությունը դա է, մնացյալը ինքնախաբեություն ու փորձ ցանկալին որպես իրողություն ներկայացնել։

Իսկ ինչպե՞ս են փորձում վարկաբեկել կամ ազդել երկրորդ նախագահի վարկանիշի վրա․ անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած ուժը որքանով են պատրաստակամ ու համաձայն միանալ իմպիչմենթի այդ գործընթացին, չնայած որ անհնար է թվում այն, ըստ երևացող կողմի ու վերլուծության, անընդհատ հայտարարում են, թե՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է, որովհետև Քոչարյանը թույլ չի տալիս։ Այնինչ, հենց սկզբից խմբակցությունը հստակ ասել է միանալու մասին և վերահաստատել։ Բայց դա չի խանգարում այդ մարդկանց, որ փորձեն կարծիք ձևավորել, թե՝ Նիկոլին հեռացնելը եղած գործ է, երկրորդ նախագահը դեմ է։ Իհարկե, նշեցի փորձում են վարկաբեկել, ոչ թե վարկաբեկում են, որովհետև չեմ պատկերացնում խելացի մարդու, որ կարող է լուրջ ընդունել այս անհեռանկար գործընթացը։

Կարճ ասած՝ այս պահին իրական շանս կա, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո շատ արագ վերականգնի և երկիրը ոտքի կանգնեցնի՝ թե՛ ռազմական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և այլ առումներով։ Չեմ կարծում, թե իմպիչմենթի հեղինակներն ուզում են ձախողել Հայաստանի այս հեռանկարը․ նրանք պարզապես ուզում են իրենց առաջարկել հարաբերությունները կարգավորողի և երկիրն այս վիճակից հանելու դերում։ Էլի կարելի էր փորձեր անել, բայց էդպիսի մի փորձ արվեց, դեռ 2018 թվակնին, մինչ այսօր քանդում ու թունավորում են։ 7 տարի է տեսնում ենք, թե ձեր մտածած փորձերն ինչ փորձանք են դառնում մեր գլխին։

Այնպես որ, ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում այժմյան գործընթացները մեր պետության ու ժողովրդի դեմ են։ Ուղղակի Բաքվում իրական գործընթացներ են Հայաստանի դեմ, Երևանում՝ արհեստական ու անհեռանկար ու կարևորը՝ թիրախը հեչ էլ հանցավոր իշխանությունը չէ։ Զարմանում եմ՝ մարդիկ կան, որ սրանք չեն հասկանում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>