Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ)
15
Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Պատերազմ Արցախում
Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան Միքայել Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ) Լարված իրավիճակ․ Միքայել Սրբազանի դատին մարդկանց ներս չեն թողնում (տեսանյութ) Երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը (տեսանյութ) Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է մերը դարձնենք. Սամվել Կարապետյան Մահացել է հայազգի հայտնի կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը NAN-ը հետ են կանչել շուկայից. Ի՞նչ է ասում ՍԱՏՄ-ն Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնшճնշnւմը և անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Էսօր էս ինչ օր է՝ տարվա վերջով. պարոն Հովհաննսիյան կարող է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել...Ո՞չ, ափսոս. Տիգրան Ավինյան «Հաց և տեսարան», «խրախճանք ժանտախտի ժամանակ». սրանք են այն երկու կարգախոսները, որոնցով Փաշինյանն առաջնորդվում է՝ ամբողջովին դեգրադացնելով հասարակությունը. քաղաքագետ ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ Խորհրդարանի օրակարգում բանակը կրճատելու հարցն է Զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տրվեց Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո «9%-անոց Ավինյանի հերթական սուտը»․ Գևորգ Ստեփանյան Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց

Կուսակրոնությունը իբր խախտած հոգևորական և թուրքի գործակալ իշխանավոր․ ո՞րն է ավելի վտանգավոր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախ, մինչ հիմնական թեմային անդրադարձը, կարճ երեկվա միջադեպի մասին։ Լուր տարածվեց, որ Սյունիքից վերաարձող Փաշինյանի շարասյունը հերթական վթարի մասնակից է դարձել։ Կան վիրավորներ։ Նիկոլի խոսնակը, Նիկոլի ոստիկանությունը շտապեցին հերքել ու մոնտաժած տեսանյութ տարածեցին։ Դուք բոլորդ՝ Երևանում թե մարզերում, տեսել եք, չէ՞, ինչպես է կազմակերպվում երթևեկությունը Նիկոլի «անցնցում» տեղաշարժի համար։ Եթե նա պետք է գնա գյուղ, գյուղացիների թվից կրկնակի ոստիկան են տանում։ Հանրապետության տարբեր մայրուղիներում նրա անցնելիս հազիվ ես վթարից փրկվում․ ինքս մի քանի անգամ հանդիպել եմ, ամենագնացները ուղղակի քեզ վրա են քշում, որ ճանապարհից դուրս գաս, ու մի քանի անվոմեքենա էդպես ճանապարհից դուրս են գնացել, ընկել փոսը։ Այո, վստահ եմ, որ էդ վթարի հետ, որտեղ կան վիրավորներ, ուղիղ կապ ունի Նիկոլի շարասյունը։

Այսօրվա թեմաս դարձյալ Նիկոլ Փաշինյանի թշնամանքի նոր օջախն է՝ եկեղեցին։ Մինչև 2018 թվականը թշնամու կերպարներ էր ստեղծում՝ լինելով խմբագիր, պատգամավոր, սակայն շատ մեծ արձագանք չէր ստանում ու հազիվ մտնում էր խորհրդարան, բայց վարչապետի պաշտոնում ոչ թե լծվեց թշնամանքի հաղթահարմանը, այլ՝ էլ ավելի խորացմանը։ Այդ մարդուն միշտ պետք է եղել թշնամու կերպար ու որքան շատ՝ էնքան լավ։ Մեր երկրում չկա ոլորտ, որի նկատմամբ որոշակի դժգոհություն չլինի․ բայց Նիկոլը այդ որոշակի դժգոհությունը սարքում է թշնամանք։ Մեր բանակը որքան էլ ուժեղ էր, այնուամենանիվ լսեի էին դժգոհություններ․ այդ դժգոհությունը վերցրեց ու թշնամանք հրահրեց գեներալների նկատմամբ։ Նա ոչ թե վերացրեց դժգոհությունը, այլ պայքարեց բանակի դեմ ու քանդեց։ 2020 թվականին երբ կորոնավիրուսի համաճարակը եղավ, Հայաստանում 10 հազարից ավելի մարդ մահացավ․ ի՞նչ արեցին սրանք․ ի սկզբանե անլուրջ վերաբերվեցին․ հիշում եք պինցետն ու տնական օղին կամ «դոկտոր մահի» ձեռք առնելը, ու Նիկոլը Հայաստանում կորոնավիրուսի տարածման թշնամի համարեց էն խեղճ էջմիածնեցի կնոջը, որ դրսում հարսանիքի էր մասնակցել։ Ո՞վ ասաց, որ դատարանների նկատմամբ կար գոհունակություն․ այո միշտ էլ դժգոհություն եղել է առանձին դատավորների նկատմաբ։ Այնինչ թշնամի սարքեց դատավորներին՝ պատերի տակ վգստացող և այլ բնորոշումներով, և դա համարեով իրեն կանաչ լույս, դատական համակարգից հեռացրեց բարձր վարկանիշ ունեցող մի շարք դատավորների։

Նիկոլը թշնամու կերպար էր փորձում ստանալ լրատվամիջոցներից․ հիշում էք, 99 տոկոսին համարում էր ծախվածներ, փողով նյութ գրողներ, էն դեպքում, որ ինքը հանրահռչակ է էդ տեսանկյունից։ Բավական երկար ժամանակ կարողացավ թշնամու կերպար ստեղծել նախկին իշխանություններից։ Արցախի շրջափակման ընթացքում, երբ իրենց հանցավոր գործունեության պատճառով ունեինք քաղցած հայրենակիցներ, հենց նրանց նկատմամբ էր թշնամությւոն հրահրում, թե՝ կնկիկս բադրիջան է աճեցնում, դուք էլ աճեցրեք։ Ինչ-որ փուլում նիկոլենց թշնամին տաքսիստներն էին, հետո Օփելի վարորդները։ Այո, նպաստի համակարգում խնդիրներ կային ու կան, երբեմն մարդիկ են ստանում սոցաջակցություն, որ չի հասնում իրենց օրենքով․ սակայն Նիկոլ Փաշինյանը բոլոր նպաստառուներից կերտեց թշնամու և ձրիակերի կերպար, թե՝ Յաշիկ են քշում, բայց հարկատուների փողերից նպաստ են ստանում։ Ուսուցիչներին թշնամի հանեց, որոնք իր խոսքերով, անգրագետ սերունդ են կրթում․ դա երևի սեփական փորձից էր ասում։ Միշտ էլ տարածված է եղել միտքը, այդ թվում հիմա, որ վարորդական վկայականներ են կարողանում գնել փողով։ Կերտեց թշնամու կերպար վարորդներից, թե՝ սաղ համատարած գնել են պրավաները։

Հիմա հերթը եկեղեցուն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շտապ պետք է նոր թշնամու կերպար, մյուսները սպառել են այդ կերպարը, ու այսօր եկեղեցին է այդ կերպարը։ Եկեղեցու թեման հենց ավարտվի, հաջորդը երևի ընտանիքն է․ ֆուտբոլի հավաքականն էլ կարող է լինել թշնամու թեկնածու․ երևի կասի՝ այնքան վատ են խաղում, որ Արցախը հանձնվեց ու աղքատությունը խորանում է։

Իրականում անհնար է ոլորտ թվարկել այսօր, որը կապ ունի հանրության հետ․ բոլորին խորթացրել է, սարքել թշնամի․ մի ոլորտը մեկին ու բոորը բոլորին թշնամի են․ գյուղացուն թշնամացրել է քաղաքացու հետ, Օփել քշողին դասակարգային թշնամի է սարքել էլեկտրական ավտո քշողների հետ, տարեցին դասակարգային թշնամի է սարքել հարկատուի հետ, որովհետև թոշակը նրանց հարկերից է ձևավորվում, բանվորին՝ պաշտոնյայի հետ։ Բոլորը բոլորի դեմ։

Ո՞նց կարող է պետության մեջ գլխավոր թեմա դառնալ հոգևորականի «ձախ» գնալը»։ Ե՞րբ եք տեսել որևէ իշխանություն էսպիսի քննարկում անի պետական մակարդակով՝ հոգևորականության մեջ ինչ կա, ինչ չկա, ինչ բարեքեր են․ որովհետև հասկանում են՝ այն կարևոր ինստիտուտ է պետականության պահպանման, և ցանկացած բան, որ կասկածի տակ է դրվում պետական մակարդակով, ուղիղ ինստիտուտին է խփում, ոչ թե անձերին։ Ժամանակին նույնը բանը կատարվեց, երբ գեներալների, նախկին նախագահների դատում էր․ ասում էինք՝ ինստիտուտներ են, չի կարեի կսկածի տակ դնել, քանի դուք որևէ բանում վստահ չեք ու փաստեր չունի իրավապահ համակարգը։ Անցան տարիներ, ապացուցվեց, որ ոչ մի իրավական բան չկար, քաղաքական հետապնդումներ էին՝ իշխանությունը պահելու և իրենց սև գործն անելու համար։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խուժան, մաֆիոզ ու թալանչի տիպ է, ըստ ադրբեջանական սոցցանցերի․ դուք տեսել ե՞ք այդ երկրի նախագահը քննարկի այդ հարցը։ Դրա համար էլ իրենք հաղթում են Նիկոլին։ Չի բացառվում, որ եղել են հոգևորականներ, որոնք երիտասարդ տարիքում մեղանչե են․ բայց ո՞րն է ավելի վտանգավոր․ այն, որ մեր երկրում կա կուսակրոնությունը խախտած հոգևորակա՞ն, թե՞ որ մեր երկրում կա թուրքի գործակալի կասկած ունեցող իշխանություն։ Պատկերացրեք վտանգների մասշտաբները։ Ոչ մեկն ավելի վտանգավոր չէ, քան էն, որ, ժողովրդի հիմնավոր կասկածներով, ունենք թուրքի դրածո, թուրքի գործակալ, թրքամետ կամ հնարավոր է՝ հենց թուրք  իշխանություն։

Հունիսի 6-ին Ադրբեջանում Կուրբան Բայրամ էր․ Փաշինյանը շնորհավորում է։ Հունիսի 8-ին եկեղեցին տոնում էր Հոգեգալստյան տոնը, Նիկոլը քննադատում է կաթողիկոսին։ Նրանց շնորհավորում է, մեզ քլնգում։ Ուշադրություն դարձրեք, ժողովուրդ, թշնամու կերպարը ստեղծվում է ներսում․ դուրսը, որտեղ իրական թշամին է, որ զինվոր է սպանել, գերի է տարել, Նիկոլի համար թշնամի չէ։ Փաշինյանի թշնամին Ալլահշուքյուր Փաշազադեն չէ, որ ասում է «Արևմտյան Ադրբեջանի Իրևանի Ղազիաթը» ենթարկվում էր Կովկասի մուսումանների գրասենյակին և պետք է վերականգնեն։ Փաշինյանի թշնամին Գարեգին երկրորդն է, որը պահպանել է Արցախի թեմը։ Նիկոլի թշնամին Բաքվի դատարանում մերոնց դատող դատավորը չէ, իր թշնամին հայ դատավորն է, որին ասում է վնգստացեղ։ Մի օր չտեսա սա ասի՝ ադրբեջանցի վնգստացող դատավորը դատում է մեր հերոսներին․ չէ, վնգստացողը, ըստ իրեն, մերոնք են։ Նիկոլի թշնամիները Ադրբեջանի

Իր թշնամին ադրբեջանցիները չէ, որ կրակում են ու չեն թողնում մերոնք հող մշակեն, թշնամի չեն, որ քաղում են մեր գյուղացու ցանած արտը, թշնամին մեր գյուղացին է, որի մթերած կաթը համարում է թրքոտ։ Մեր թշնամին Նիկոլի համար բարի է, կիրթ ու կառուցողական։ Նիկոլի թշնամին Փաշազադեն չէ, որ հայտարարում է «Իրևանի Ղազիաթի» մասին, նրա թշնամին Գարեգին երկրորդն է որը մտահոգություն է հայտնում մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասով։ Նիկոլի թշնամին Ադրբեջանի նախագահը չէ, այլ Հայաստանի նախկին նախագահներն են։

Մի անգամ լսել ե՞ք Նիկոլն ասի Ադրբեջանի ժողովուրդը անկիրթ է ու տգետ․ չէ, ձե՛զ է ասել, ժողովուրդ, ձեզ․ մի օր տգետ, մի օր՝ ծույլ, մի օր վախկոտ, մի օր դասալիք, մի օր՝ փնթի։

Այ այսպես ինքն իր քաղաքական գոյությունը պահելու համար անընդհատ սարքեց թշնամիների կերպար ու բոլորն անցան էդ կերպարի միջով, ողջ ժողովուրդը, նախ՝ առանձին-առանձին, հետո՝ խմբերով, հիմա՝ ընդհանուր։ Նրանք, ովքեր փողոցներում գոռում էին Նիկոլ ու քնում հրապարակում, նրանք բոլորը դարձել են թշնամի թե՛ նիկոլին, թե մեկը մյուսին։ Բոլորին սարքեց մեղավոր, թիրախավորեց․ իսկ իրականում մեղավորը անբաշար ղեկավարն է՝ իր մինիստրներով, որոնք գերի են ու ստրուկ մեր իրական թշնամիներին։ Ասացվածք կա, չէ՞, կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ բնից է գալիս։ Մեր կկվի կանչելու ժամանակը վաղուց եկել է։

Կարճ ասած՝ առանց թշնամու կերպարի, Նիկոլի քաղաքական գոյությունը զրոյանալու է։ Իսկ ինչո՞ւ է այդ թշնամու կերպարը կերտում հայերի մեջ, ոչ թե մեր թշնամիների։ Հենց այդ պատճառով, որ հայ են։ Նիկոլի համար հայը թշնամի է, թուրքը՝ բարեկամ։ Իսկ թե ինչու է այդպես, դա էլ, վստահ եմ, կերևա իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պարտադրված անցնի ամբողջական հետազոտության։

Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, բոլորիդ շարունակելու է հռչակել թշնամի, մինչև վերջնական չես պահանջել, ժողովուրդ ջան, որ հավաքի վեշերը, իր ուսապարկերին ու․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan