Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Մոսկվայի և Բաքվի միջև լարումը բխում է Արցախի շահերից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Ցանկալի է, որ Բաքուն ավելի շատ օգնություն ուղարկի Ուկրաինային:

«Ռուսաստանում վերջերս սկսել են ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք երկար ժամանակ մնացել էին աննկատ, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի պատճառով։ ՌԴ-ում կա ադրբեջանական մեծ սփյուռք, որը ոչ միայն չի ինտեգրվում ռուսական հասարակությանն, այլ նաև իրականացնում է «սողացող էքսպանսիա»։ Ռուսաստանում գործում են բազմաթիվ ադրբեջանական կազմակերպություններ, որոնք սպասարկում են Բաքվի շահերը։Դրա արտահայտություններից մեկն այն է, որ ամբողջ երկրում հայտնվում են Հեյդար Ալիևի անունը կրող այգիներ, պուրակներ ու փողոցներ։

Օրինակ, «Ազերի» կազմակերպությունը ստացել է միգրանտների ադապտացման դրամաշնորհ, իսկ «Ազերոս» մշակութային ինքնավարությունը տարածում է պանթյուրքիստական գաղափարներ ուսանողների շրջանում։ Իսկ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի պատգամավոր Խալիդ Թագիզադեն, ով ազգությամբ ադրբեջանցի է, նույնիսկ հայտարարել է, որ Սիբիրը «հնագույն թյուրքական հող» է։

Շատերը կարծում են, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների սրման պատճառը վերջերս տեղի ունեցած ադրբեջանական օդանավի հետ կապված պատմությունն է։ Սակայն ադրբեջանական էքսպանսիան երկար տարիների պատմություն ունի, իսկ ինքնաթիռի կործանումը միայն ուժեղացրել է հակասությունները Մոսկվայի և Բաքվի միջև։

Միջնաժամկետ հեռանկարում Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները միայն կվատանան, քանի որ Ռուսաստանն այսօր հարվածել է «ադրբեջանական ռեժիմի ուղեղին»՝դատախազությունը ճանաչել է «British Council»-ը որպես անցանկալի կազմակերպություն։ Ավելին, ԱԴԾ-ն հայտնել է, որ Բրիտանական խորհուրդը մասնակցում է բրիտանական հատուկ ծառայությունների գործողություններին անկախ պետությունների դեմ և խորհուրդ է տվել բարեկամ երկրների գործընկերներին սահմանափակել դրա գործունեությունը։

Ադրբեջանի դեպքում «British Council»-ը երկրի քաղաքականության լիարժեք դերակատարներից մեկն է, որը ձևավորում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Եվ դա պատահական չէ, ու պատճառը պարզ է՝ կապիտալը։ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները տիրապետում են Մեծ Բրիտանիայում հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույքի՝ տներ, բնակարաններ, հավատարմագրային կառավարման ընկերություններ, օֆշորներ բրիտանական իրավասության ներքո։ Ալիևյան կապիտալն ամենուր է։ Կապիտալը պահպանելու ցանկությունն Ալիևին դարձրել է Լոնդոնի գլխավոր վստահված անձը տարածաշրջանում։

Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հետագա սրումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից։ Մի զարմացեք՝ նաև Արցախի։ Եթե Ալիևը շարունակի Ուկրաինային հումանիտար (իսկ գուցե նաև ռազմական) օգնություն տրամադրել, ապա Ռուսաստանը ոչ միայն կմեծացնի Արցախի հայերի հումանիտար աջակցությունը, այլև կարող է սկսել ընդունել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին Մոսկվայում։ Միգուցե, հակառակ Էրդողանի գործընկեր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, քննարկվի հայերի վերադարձի հարցը Արցախ։ Անշուշտ, եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ թե Հայաստանի շահերից է բխում, այլև՝ Մոսկվայի։ Սակայն այս դեպքում Ռուսաստանի և հայ ժողովրդի շահերը 100%-ով համընկնում են։

Կարևոր է, որ այդ պահին Հայաստանում լինի այնքան կոմպետենտ ղեկավարություն, որ կարողանա օգտվել պատմական հնարավորությունից։ Թեև դա կարող է հնչել որպես սովորական արտահայտություն, բայց մնում է բացարձակ ճշմարտություն։

Մտածե՛ք այդ մասին․․․»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>