Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ժողովո՜ւրդ, բա չիմացաք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Իհարկե, չդադարելով եկեղեցու դեմ արշավը, Հայաստանի կառավարության ղեկավարը այսօր զուգահեռ մեկ այլ արշավ էր սկսել, արդեն՝ ժողովրդի դեմ։ Սկսելը, չնայած, տեղին ձևակերպում չէր, որովհետև այդ արշավը ժողովրդի դեմ վաղուց է սկսված։ Խորհրդարանում բյուջեի կատարողականը նա ներկայացրեց այնպիսի դեմագոգիայով, որ նրան կնախանձեին նգամ հին հռոմեական ամենահայտնի դեմագոգները։ Ժողովրդի մուծած ու փոշիացվող հարկերը նա ներկայացրեց որպես կատարյալ երջանկության բանաձև ու մտավ բառախաղի մեջ, որը հակասությունների շղթա էր։ Ասում է՝ կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետական բյուջեն անգամով մեծացել է 2018 թվականից ի վեր։ Ինչի՞ շնորհիվ․ հարկերի։ Այսինքն՝ հարկ իսկապես կա․ իսկ կա՞ բարեկեցություն։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին, ոչ պաշտոնապես՝ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին․ այսինքն՝ կա հարկ, չկա բարեկեցություն։

Փաշինյանը շարունակում է՝ կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն։ Երեկ էլ, այսօր էլ, երկու օր առաջ էլ, մի ամիս առաջ էլ սահմանամերձ բնակայրերից ահազանգում են թշնամու կրակոցների մասին։ Հայաստանից չկա ոչ միայն համարժեք արձագանք, այլև արձագանք հայտարարությունների, մեղադրանքների մակարդակով։ Գենշտաբի պետն այսօր ասում է՝ մենք չենք սադրվում, ինչքան էլ փորձեն, մարկանց տները վնասվում են թշնամու կրակոցից, նույն գեներան ասում է՝ ի՞նչ եք ասում, թիրախային չեն կրակոցները։ Մամուլը գրել էր, որ հարկատուներից մեկը Տեղ համայնքի տարածքում հեռվից ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Նրան և ևս երկու հոգու ձերբակալել է ոստիկանությունը, քրեական գործ է հարուցել․ կրկնում եմ՝ թշնամու ուղղությամբ զենք պահելու համար, Տեղ գյուղում, որտեղ թշնամին առանց կրակոցի դիրքերն առաջ տվեց։ Հիմա անվտանգություն կա՞։ 1991 թվականից ի վեր, առաջին անգամ Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրել է թշնամին, բայց 1991 թվաանից ի վեր, ամենաշատ հարկերն են մեր պետության մեջ հավաքվում։ Այո, հարկ կա, կա՞ անվտանգություն։ Ոչ։ 

Ասում է՝ կա հարկ՝ կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն։ ՀՀ հարկատուն վճարում է հարկերը բարեխղճորեն, իսկ երբ խնդիր է ունենում ու գնում պոլիկլինիկա, ասում են՝ դու չես կարող ստանալ անվճար բուժսպասարկում, որովհետև վերջացել է պետպատվերը։ ՀՀ-ում քա՞նի հազար հիվանդ է բուժում ստանում տանը, որովհետև չունի հիվանդանոցի փող․ քա՞նի մարդ է տառապում ցավից, քանի որ չունի դեղի փող։ Հունվարի 1-ից պետք է բժշկական համընդհանուր ապահովագրություն ունենայինք, այսօր հունիս ամիսն է, այդ համակարգը չկա։ Այո, կա հարկ, բայց կա՞ առողջություն։

Ասում է՝ կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ։ Հայաստանում հարկերը շատացել են աննախադեպ թվով, նոր հարկեր են ի հայտ եկել, հավաքում են, իրենք տենդերները շահում են ու ճանապարհ սարքում․ կարո՞ղ եք ասել մի մետր ասֆալտի հասցե, որ 2020 թվականին փռվել է ու մինչև հիմա չի նորոգվել։ Տպավորություն է, թե աշխարհի ամենաանորակ ասֆալտը հենց Հայաստանում է արվում։ Կա հարկ, կա հարկատուի միջոցներով աշխատավարձ ստացող ասֆատի նախարար, որը այսօր ճեպազրույց էր տալիս ոչ թե ասֆալտի մասին, այլ կուսակրոնության։ Այո, կա հարկ, կա ասֆալտի նախարար, որը, ըստ մամուլի, Նիկոլի սանիկն է և կա մեկ այլ ասֆալտի նախարար, որը դղյակ է կառուցում։

Ասում է՝ կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն։ Այսօր Հայաստանում աղքատությունը նույն մակարդակի վրա է, ինչ 2018-ին, բայց 2018-ին աղքատության նպաստ էր ստանում 100 հազարից ավելի քաղաքացի, այսօր՝ 60 հազար։ Պաշտոնապես աղքատ է մեր երկրում 700 հազարից ավելի մարդ, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին, բայց աղքատության նպաստ է ստանում մոտ 60 հազարը։ Դուք փոխել եք սոցիալական ապահովության համակարգը ու մարդկանց զրկել նպաստից։ Այո, կա հարկ, այն էլ ինչքան, բայց կա՞ սոցիալական ապահովություն։ Ոչ։

Ասում է՝ կա հարկ՝ կա անտառ, չկա հարկ՝ չկա անտառ։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր տնկել 10 մլն ծառ։ Այդ ծրագիրը ձախողվել է 100 տոկոսով։ 2024 թվականին նախատեսել են տնկել 1000 հեկտար անտառ, տնկել են 330 հեկտար անտառ։ Հարկ էլ կա, միլիոնուկես աշխատավարձ ստացող նախարար էլ կա, բայց կա՞ անտառ․ ոչ։

Ասում է՝ կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ՝ չկա մաքուր օդ։ 2024 թվականին աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը համարվել է Հնդկաստանի մայրաքաղաքը․ ի՞նչ եք կարծում այս տարի ո՞րը կճանաչվի։ Երևանը Փաշինյանի ու Ավինյանի օրոք այնպիսի քաղաք է դարձել, որի բնակիչը քիչ է մնում հակագազով ման գա։ Տեղցացած անձրևը ոչ թե մաքրում է, այլ ցեղ է դարձնում։ Օդի աղտոտվածության մակարդակը նորմայից 6 անգամ ավել է։ Այո, կա հարկ, բայց կա՞ մաքուր օդ։

Իսկ ինչո՞ւ այս ամենը իրականում չկա․ կա հարկ, կան պարտքեր, ու չգիտենք դրանք ուր են գնում։ Այսօր կարդում եմ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան չարաշահել է լիազորությունները. պետբյուջեից անհարկի հատկացվել է 360 մլն դրամ։ Քրեական գործ են հարուցել։ 360 մլն դրամը 1 մլն դոլարից մի քիչ պակաս է։ Իսկ ո՞ւր է քրեական գործը 6 մլն դոլար հատկացված չկայացած համերգի մասին։ Կա հարկ, Նիկոլ ջան, չկա համերգ, կա խաբված հարկատու։ 60 մլն դոլարից ավելի փոշիացրել եք ԱՆԻՖ հիմնադրամով։ Կա քրեական գործ, ո՞ւր են մեղադրյալները։ Կա խաբված հարկատու կա 60 մլն դոլարից ավելի հարկ, կա փոշիացում։

Հարցնում են՝ թոշակն ինչո՞ւ չես բարձրացնում, պատասխանում է՝ որովհետև թոշակառուների թիվը շատ է, ավելի հեշտ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեմ։ Ու ինչ-որ օդից հաշվարկ է անում՝ եթե պետական ամբողջ ապարատը աշխատվարձ չստանա մեկ ամիս, թոշակը կբարձրանա ընդամենը 1400 դրամով։ Նախ հաշվարկում են, որ դա սուտ է, եթե պետական ապարատը մեկ ամիս աշխատավարձ չստանա, թոշակը կավելանա ոչ թե 1400 դրամով, այլ՝ 111 հազարով։ Հարգելի թոշակառու, մեր պետության համար ո՞րն է ավելի օգտակար, որ դու ստանաս արժանապատիվ թոշա՞կ, թե՞ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը աստղաբաշխական աշխատավարձ, կամ անհասկանալի աշխատանք ծավալող Վահագն Խաչատուրյանը կամ Սիմոնյան Ալենն ու այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։ Քո թոշակը մի քանի տարի չի բարձրանում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է իր ու պաշտոն ունեցող մյուս ՔՊ-ականների աշխատավարձը։

Հիշեցնեմ, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատում էր ընդդիմադիր պատգամավոր՝ վճարի դիմաց, ու խորհրդարան էին բերել պաշտոնյաների աշխատավարձը բնարձրացնելու նախագիծ, աղի արտասուք էր թափում ԱԺ ամբիոնից, ասում էր՝ ես իմ ուսուցչին ի՞նչ պատասխան տամ, որը ցածր աշխատավարձ է ստանում, ու ես բարձրացնում եմ իմ աշխատավարձը, կոպեկները հաշվող թոշակառուին ի՞նչ պատասխան տամ։ Հիմա տալիս է պատասխանը՝ ժողովուրդ ջան, քո երջնկությունը քո աշխատավարձի, թոշակի մեջ չէ, քո երջանկությունը կառավարության ծախսերի մեջ է, ալենենց ճոխ գործուղումների մեջ է, քո հաշվին իրենց գնած տների ու դղյակների մեջ է։ Քո աշխատավարձն ու թոշակը չի բարձրացնում, ամեն ինչ 2018 թվականի համեմատությամբ, կրկնակի և աելի անկացել է, բայց հայտարարում է, որ դու հիմա 50 տոկոսով ավելի լավ ես ապրում, քան 2018-ին։ Ուղղակի դու դեռ այդ մասին չգիտես։

Այո, Հայաստանում կան մարդիկ, որ ավելի լավ են սկսել ապրել, հատկապես՝ ՔՊ-ական պաշտոնյաները, ոչ թե 50 տոկոսով ավել, այլ՝ մի քանի հարյուր տոկոսով։ Խոսքը Նիկոլի մասին չէ, նա միշտ է լավ ապրել, երրորդ նախագահի ընտանիքից կլորիկ գումար էր ստանում ու օդում կախված տեղեկությունների համաձայն՝ ոչ միայն նրանից։ Այո, կային ՔՊ-ականներ, որ 2018-ի հայտարարագրերում նշել էին 0 դրամ, հիմա՝ միլիոններ։ Հա, կան դդումներ, որոնք վերածվել են կառքի, և կան մոխրոտիկներ, որ դարձել են թագուհի, հուսամ՝ ժամանակավոր։ Բայց դա բնավ չի նշնակում, թե բոլորը լավ են ապրում։

Ընդ որում, հա՛մ ասում է լավ են ապրում, հա՛մ ասում է՝ վատ են ապրում ու շեշտում է՝ որովհետև չունեն կրթություն։ Առաջ, հիշեցնեմ, ասում էր՝ որովհետև թալանում են։ Ըստ Նիկոլի, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների 80-90 տոկոսն ունի մրցունակ կրթություն, իսկ ցածր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր չունեն մրցունակ կրթություն։ Մի պարզ վարժություն արեք, բացեք նախարարների, մարզպետների, պատգամավորների ցանկը։ Համարյա բոլորն ավարտել են ձեզ հետ նույն հաալսարանները, էլ չեմ ասում, որ որոշները՝ Նիկոլից սկսած, մի քանի ՔՊ-ական պատգամավորներով ավարտած, կրթվելն ավարտել են հենց դպրոցում, բարձրագույն կրթություն անգամ չունեն, բայց այսօր ստանում են բարձր աշխատավարձ։ Էդ մրցունակությունը, այնպես որ, չի վերաբերում կրթությանը։ Գուցե վերաբերում է քծնելուն, գուցե վերաբերում է պետության ու ժողովրդի շահերը դավաճանելուն․ այո, այդտեղ հաստատ դուք մրցակցությունից դուրս եք։

Կարչ ասած՝ իրականություը ոչ թե խորհրդարանում կարդացած բառախաղն էր, այլ այն, որ կա հարկ, համարյա չկա պետություն, կա հարկ, չկա անվտանգութուն, կա հարկ՝ չկա կրթություն, կա հարկ, չկա մաքուր օդ, կա հարկ, չկա ինքնիշխանություն, կա հարկ ու այդ հարկերից աշխատավարձ ստացող ձախողակ իշխանություն։ Եվ վաղուց արդեն ժամանակն է, որ հարկ վճարողները գնահատեն իրենց շխատանքի արժեքը, իրենց մուծած հարկերը և պահանջեն, որ այդ հարկերը չտնօրինի խումբ, որը արագ հարստանում է ու պետությանն ու ժողովրդին վերաբերում թշնամու պես։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>