Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Հայ Առաքելական Եկեղեցու լուծարում. Փաշինյանի նպատակը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Ո՞ւմ շահերից է բխում Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումը

«Հանգստյան օրերին Ադրբեջանից ոչ միայն շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ նրա 50-ամյակի կապակցությամբ, այլ նաև ակտիվորեն մեկնաբանել են նրա հրապարակային հակասությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, որը վերածվել է Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողմից հայ հոգևորականության հասցեին վիրավորանքների։ Քահանաներին մեղադրել են թե՛ մանկապղծության, թե՛ կուսակրոնության անդադար խախտումների, թե՛ նույնիսկ իրենց հարազատների կանանց հետ հարաբերությունների մեջ։

Մեկնաբանությունների հիմնական ուղերձը արտացոլում էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարությունները, ով Հայ Առաքելական Եկեղեցին անվանել է «սպառնալիք հարևանների համար» և գործնականում մեղադրել ՀԱԵ-ն «ռևանշիզմի» մեջ։

Փաշինյանի՝ եկեղեցու դեմ բացահայտ հարձակման պատճառներից մեկը կարող էր լինել Շվեյցարիայում անցած շաբաթ կայացած համաժողովը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կազմակերպել է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովի բացման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խիստ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի գործողություններին։ Կաթողիկոսը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը պատանդ է պահում Լեռնային Ղարաբաղի քաղաքական նախկին ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու, ցուցադրական դատավարություններ, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի աղաղակող խախտումներով։

Վերադառնալով Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեկնաբանություններին, պետք է նշել, որ Ադրբեջանի քաղաքական և հոգևոր էլիտան անցել է այն սահմանը, որից այն կողմ նրանք համարում են, որ հայկական պետականության հարցը «գրեթե լուծված» է։ Ուստի այժմ նրանք ձգտում են ճնշել մնացած «դիմադրության օջախները», որոնցից մեկն՝ ըստ նրանց, Հայ Առաքելական Եկեղեցին է։

Հստակ է, որ Փաշինյանն ու Փաշազադեն չեն կարող ակնկալել ՀԱԵ ակնթարթային լուծարումը, սակայն Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների շրջանակում՝ եկեղեցու դեմ տարվող այս արշավը հարմար առիթ է Հայաստանի Սահմանադրությունից 18-րդ հոդվածի բացառման համար, որտեղ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։

Եկեղեցու դեմ Փաշինյանի և Հակոբյանի հարձակումների ֆոնին ակտիվացել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքային անդամները, ինչպես նաև իշխանություններին ծառայող լրատվամիջոցներն ու անհատները։ «Դերասան և քաղաքական մեկնաբան» գնել Սարգսյանից մինչև ՔՊ խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյան՝ ակտիվորեն միացել են Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկման արշավին։ Ոմանց համար դա միջոց է գումար վաստակելու, իսկ մյուսների համար՝ հնարավորություն ամրապնդվելու կուսակցության նոր քաղաքական խորհրդում կամ ավելի բարձր դիրք զբաղեցնելու առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակում։

Հայաստանը հարձակման է ենթարկվում թե՛ դրսից, թե՛ ներսից. Բաքուն և Անկարան շանտաժի են ենթարկում Երևանին՝ նրան դրդելով զիջումների գնալ, որոնք կարող են վերջ դնել հայկական պետականությանը, մինչդեռ երկրի իշխանությունները, արտաքին սպառնալիքներին դիմակայելու փոխարեն, առաջ են մղում Ադրբեջանի շահերը՝ հակադրվելով ՀԱԵ-ն։
Ո՞ւմ է ձեռնտու այս հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

Մտածե՛ք այդ մասին․․․»։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>