Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Համալսարանը «проходной двор» չէ. այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ. ԵՊՀ ուսանող

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Շամրիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՓՍՇԻՆՅԱՆ - ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայր բուհում այսօր մասնակցեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Իմ մասնակցության նպատակը պարզ էր․ ցույց տալ, որ համալսարանը «проходной двор» չէ։ Այստեղ կան արժանապատիվ, ազգային մտածողություն ունեցող ուսանողներ, և այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ։

Չկիսելով այն կոչերը, որոնք հորդորում էին բոյկոտել հանդիպումը՝ ես գնացի։ Քաղաքականությունն ու դիվանագիտությունը նրա մասին են, երբ պատրաստ ես խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց գաղափարներն անընդունելի ես համարում։ Ահա թե ինչու հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, հուսով եմ՝ ապագայում կհաջողվի հանդիպել նաև Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլոց հետ։

Ստորև' հարցերս

Հարց 1․ Արդյո՞ք կգնայիք հեղափոխության, եթե իմանայիք, որ ամենը այսպես է դասավորվելու
«Պարոն Փաշինյան, եթե վերադառնայիք 2018 թ. և իմանայիք, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, Ձեր լեգիտիմության անկումը շրիշակի մակարդակի, դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզումը, հակասությունները եկեղեցու հետ - նորից ձեռնամուխ կլինեի՞ք հեղափոխությանը»:

Պատասխան. «Անպայման կլինեի, հիմա ավելի քան վստահ եմ, որ այո»։ Ասաց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ չի կարելի դնել, որովհետև վերընտրվել է 2021 թ.-ին՝ կառավարության կազմալուծումից հետո։ Արցախի, եկեղեցու ու դաշնակիցների մասին՝ լռեց։

Հարց 2․ Արդյո՞ք ունեիք այս նույն տեսակետները ուսանող ժամանակ

«Որպես անհատ, ով չի համաձայնում Ձեր քաղաքականությանը Արցախի, Ցեղասպանության և «իրական Հայաստանի» վերաբերյալ՝ հետաքրքիր է՝ ուսանող ժամանակ ունեի՞ք այս նույն տեսակետները»։

Պատասխան. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»։ Արցախի թեմային անդրադառնալով՝ նշեց, որ պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մտածել հեղափոխության մասին, բայց չի ափսոսում իր որոշումների համար։

Այդ պահին հնչեցրեց մի մտահոգիչ միտք․ «Երբ կորցրեցինք Արցախը՝ ստացանք իրական անկախություն»։ Ցանկացա արձագանքել՝ «Արդյո՞ք Արցախ ունենալով՝ անկախ չէինք», բայց նա խնդրեց չընդհատել իրեն և սպասել մինչև կավարտի։ Քաղաքական կոռեկտությունից ելնելով սպասեցի։

Շարունակեց պնդել, որ նույնիսկ եթե ունենայինք 300․000 կմ² Հայոց պատմական տարածքը, ուրիշները մեզնից կվերցնեին այն: Ես հակադարձեցի, որ 300․000 կմ² Հայաստանը իմ նախնիների հայրենիքն է, մեր հոգևոր և ֆիզիկական բնօրրանն է և , եթե չերազենք և չձգտենք դրան, նույնիսկ այսօրվա Հայաստանը կկորցնենք։

Նա շարունակ պնդում էր, որ պետք է կենտրոնանալ միայն 29․743 կմ²-ի վրա` նշելով, որ Սևանն ու Արագածը մեզնից նեղանում են, երբ միայն Արարատի մասին ենք խոսում։

Մի պահ հանդիպումը վերածվեց մենախոսության ու շոուի։ Բորբոքված էր, գոռում էր, դեմքը կարմրել էր: Այդ ամենը ավելի շուտ հիշեցնում էր հրապարակային հանրահավաք, քան հանդիպում ուսանողների հետ: Մի պահ բառացիորեն ջարդեցի գրիչս, երբ նա իր հեգնական ոճով հնչեցրեց, որ պատերազմից հետո իբր պարզվել է, որ փաստորեն բոլորը կռվող և պատերազմող դարձան միայն, երբ նա ստորագրեց կապիտուլիացիան: Զգացվում էր՝ որ սա մանիպուլացիա էր քողարկված «սարկազմի» տակ։

Իրեն նաև թույլ տվեց անպատշաճ մեկնաբանություններ Հայ Առաքելական Եկեղեցու մասին։ Կարծելով, որ Եկեղեցին սուրբ է մեր ժողովրդի համար, և այսօրվա Հայաստանում հենց Եկեղեցին է ամենալեգիտիմ հաստատությունը, ես դա կապում եմ նրա հետ, որ նա' Ալիևի հետ ձեն ձենի տված, փորձում է նվազեցնել Եկեղեցու դերը՝ թե՛ սիմվոլիկ, թե՛ ինստիտուցիոնալ մակարդակով, ինչպես դա արել է բանակի հետ և այլն։

Չեմ կարող չասել՝ հանդիպման ընթացքում որոշ ուսանողներ բացահայտ հաճոյանում էին գլխավոր քեռակինների սիրահարին: Իմ մաղթանքը այդ ուսանողներին՝ լինել ավելի խելամիտ և բալանսավորված:

Երբ ուսանողուհիներից մեկը բարձրաձայնեց Երևանի տրանսպորտի ծանր վիճակի հարցը՝ վարչապետը պատասխանեց, թե սեպտեմբերից կլինեն հեծանիվների սուբսիդիաներ, և ինքը կարող է Արարատից ամեն օր հեծանիվով հասնել Երևան։ Ակնհայտորեն' սա հեգնական և խնդիրը շրջանցող պատասխան էր։

Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>