Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

«Քեռակինը»՝ Արցախը հանձնելու մեղավոր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Բնականաբար, հանրությանը շարունակում է փոթորկել Նիկոլ Փաշինյանի՝ սրբապիղծ գրառումները եկեղեցու մասին։ Նա օրը մի քանի գրառում է անում եկեղեցու, հոգևորականների դեմ, փորձում միջամտել նրանց գործունեությանը և խոստանում է առաջիկայում արդեն պաշտոնապես խաթարել եկեղեցու աշխատանքը՝ կառավարության միջամտությամբ։ Մեխանիզմը հետևյալն է․ Փաշինյանը գրառում է անում, որն առաջին իսկ հայացքից անադեկվատ է։ Գրառման տակ հանրությունը սկսում է ակտիվորեն քննադատել, վիրավորել, հայհոյել․ օրինակ՝ գրառման տակ 3 հազար մեկնաբանությունից 2700-ը այդպիսին են, մյուս 300-ը գովասանք է Փաշինյանին։ Կարդում ես՝ ՔՊ-ական պատգամավորներ, ֆեյքեր ու փոքրաթիվ իրական աջակիցներ։ Փաշինյանի էջում ամեն վայրկյան մտնում ու ջնջում են վատ մեկնաբանությունները, թողնում են ՔՊ-աֆեյքայինները, որից հետո Փաշինյանը հայտարարում է, թե՝ կոնսենսուս ունենք, անհրաժեշտ է սրբազանների հարցը լուծել, սրբապիղծներ է ասում և այլն։ Չէ, պետք է բոլոր սրբապիղծների հարցը լուծել՝ կլինի սրբազան, թե վարչապետ։ Բայց հարցն այն է, որ Նիկոլը ՔՊ-ում մի բան խոսում է, ոչ մեկ ռիսկ չի անում դեմ գնա, ու այդ համաձայնությունն ընդունում է որպես կանաչ լույս իր ապօրինությունների համար։ Ուղիղ եթերով բոլորս տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության բոլոր անդամներին անվանել է տգետ, համաձայնել են։ Վստահ եմ, եթե հաջորդ նիստին որևէ նախարարի անվանի սրբապիղծ, էլի լռելու է։ Ու այդ հնազանդների խմբում իր թելադրածը ընդունում է որպես օրենք, անունն էլ դնում են ժողովրդի կարծիք։

Սրանք շատ են խոսում ժողովրդի անունից, և Փաշինյանն իր ու ավելի հավանական է՝ Իլհամ Ալիևի անձնական օրակարգը փորձում է փաթաթել ժողովրդի վզին։ Ստացվո՞ւմ է, թե ոչ։ Ո՞րն է ժողովրդի արձագանքը․ թե՛ հարցումները, թե՛ զանազան շփումները, թե՛ հրապարակային արձագանքները նայելով, գերակշռող տեսակետը հետևյալն է՝ դու ի՞նչ գործ ունես, թե ով ում հետ է քնում, ինչո՞ւ ես խախտում մարդկանց անձնական կյանքի ազատության սահմանադրական իրավունքը, ինչ գործ ունես եկեղեցու հետ և այլն։ Երբ հարցում ենք ուղարկում կառավարություն, թե՝ այսինչ նախարարը որքան պարգևավճար է ստացել, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի տղան ինչու չի ծառայել բանակում, պատասխանում են, թե՝ անձնական գաղտնիք է։ Բա էդ ինչքա՜ն հեշտ է դարձել մարդու անձնական մահճակալ մտնելը։ Հոգևորականների մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք պատվիրանները խախտել են, աշխարհիկների մեջ էլ։ Բայց դուք որ, հաստատ, ո՛չ սուրբ եք, ո՛չ դատավոր։

Քաղաքացին ասում է՝ Նիկոլ, իսկ դու քո երդումն ու խոստումները չե՞ս դավաճանել, քո գործը քո խոսք տվածներն արել ե՞ս։ 2018 թվականի մարտի 31-ից սկսել ես խոստումներ տալ ժողովրդին, հազարից ավելի տվել ես, եկեղեցու մասին ոչ մի խոսք չկա, հիմա ի՞նչ ես աղմկում։ Երկու օր առաջ կրակել էին Երևանի թիվ 13 դպրոցի պատուհաններին։ Պարզվում է՝ օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը։ Անչափահասների մասնակցությամբ արդեն ամեն օր են կրակոցները, ռազբորկաները։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երեկ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փողոցում: Այսօր՝ հունիսի 2-ին,  ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում՝ Դավիթաշենում։ Վեդիում անչափահասների միջև վիճաբանություն էր եղել, խառնվել էին մեծերը, եղավ զոհ։ Վերջին զանգի օրը ոստիկանները զբաղված էին տուգանային հրապարակ ավտոներ տանելով ու փող աշխատելով, թողել էին իրար դանակահարեն։ Երևանում վրաերթի էին ենթարկել շան, եղավ ծեծկռտուք, հետո հետապնդում, հետո վրաերթ, մայրը մահացավ, երկու տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկրում քաոս է։ Նիկոլ, դու ես խոստացել, որ հանցավորությունը կլինի ամենացածր մակարդակում․ կրկնապատկվել է։ 2007 թվականին մեր երկրում եղել է 8400 հանցագործություն, 2024-ին՝ 40 հազար։ Այս ամենի պատճառը երկրի ղեկավարն է։ Երկու օր առաջ Վարդենիսում մի երիտասարդ մեքենան վարելիս հայհոյել է, վերածվել է ծեծկռտուքի, դանակահարության։ Ինչո՞ւ է էսպես․ երբ երկրի վարչապետն ու իր կինը առավոտից գիշեր հայհոյում են, անհնար է քաղաքացուց պահանջել չհայհոյի։ Ուղղակի վարչապետը հայհոյում է, բայց ունի նաև խիստ պաշտպանվածություն, սովորական հայհոյողները չունեն։ Քեզանից, Նիկոլ, պահանջում են, որ քիթդ քեռակնոջ անկողնուց հանես և էս բարդակը վերացնես․ որ մայրը իր 2 տարեկան երեխայի հետ դուրս գա զբոսնելու, մորը չտանեն դիահերձարան, երեխային՝ վերակենդանացման բաժանմունք։ Ժողովուրդը դա՛ է պահանջում։

Այսօր Երևանում բողոքի ակցիա էր․ խարդախությունից տուժել են։ Մարդը գնում է բանկ, 200 հազար դրամ վարկ է ուզում, չեն տալիս, մինչև հասնում է տուն, խարդախները նույն բանկից իր անունով 2 մլն վարկ են ձևակերպում։ Սրա՛ հարցը լուծիր, Նիկոլ։ Որ քո անունով 3 հազար դրամ վարկ վերցնեն, գիշերները չես քնի էն դուխիդ գողանալու նման։

Քաղաքացին քեզնից պահանջում է, որ խոստումներդ կատարես ու հանգիստ թողնես եկեեցուն։ Երկու օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է ձեր հայտարարած պետգնումների «արդար» մրցույթում հաղթում ինչ-որ մեկը, հետո ճնշում են, որ հրաժարվի, ու հաղթում է ՔՊ-ականների մերձավորը։ Դո՛ւ էիր խոստանում, որ պետք է պետական գնումների համակարգը լինի արդար և թափանցիկ, կոռուպցիան բացառվի․․․ էս ի՞նչ ա։ Ֆեյսբուքյան էջին անընդհատ նամակներ ենք ստանում, որ մարդիկ գնում են բուժօգնություն  ստանալու, ասում են՝ պետպատվերը վերջացել է։ Դո՛ւ էիր խոստանում բարեփոխել ու այնպես անել, որ հիվանդը ստանա որակյալ բուժսպասարկում՝ անկախ իր սոցիալական դիրքից։ Մտածեցիք, մտածեցիք, դրեցիք օրենք հանեցիք, որ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի ընտանիքները պետք է միայն ստանան մեր հաշվին անվճար թանկարժեք բուժօգնություն։ Էս հարցերը լուծի, քեռակնոջ անկողնու փոխարեն։ 2021 թվականի հուլիսին՝ 4 տարի առաջ, խոստացել էիր ԵՄ-ից 2,6 մլրդ եվրո բերել․ սկզբից ասում էիք օգնություն է, հետո պարզվեց՝ մեծամասամբ վարկ է․ ի՞նչ եղավ, օգնությունը տվի՞ն, թե՞ մենակ վարկը ստացաք, ժողովրդին բեռի տակ գցեցիք։ Մարդիկ սպասում են, որ կատարես էն խոստումը, որ այլևս երբեք պետական պարտքը չի ավելանա։ Գոնե 13 մլրդ դոլար հասցնելուց հետո կանգ առնես։ Սպասում են, որ կատարես էն խոստումդ, որ ներդրողները ճամպրուկները կապած պատրաստ սպասում են, մնում է սամալյոտի տոմս առնես։ Առ, բեր, վերջապես։

Դո՛ւ էիր ասում՝ քաղաքացիները գտնվում են բանկային, վարկային գերության մեջ, կազատենք։ Դո՛ւ էիր ասում, որ կսահմանափակես բուքմեյքերներին, այնինչ աղքատների հույսը թողել ես կազինոն, 12 մլրդ դոլարի խաղադրույք են անում մեկ տարում։ Շուկա մտել ե՞ս, տեսել ե՞ս միրգ-բանջարեղենի գինը՝ գյուղատնտեսական երկիր Հայաստանում։ Դո՛ւ էիր ասում՝ Հայաստանում 5 տարի ընդհանրապես ոչ մի բան չի թանկանա։ Ասում էիր՝ աղքատությունը կնվազեցնենք 10 տոկոսով։ 2018 թվականին 23,5 տոկոս էր, 2024-ին՝ 24,5 տոկոս։

Էս խնդիրների լուծմանն է սպասում ժողովուրդը, ոչ թե քո գրածները։ Դու խոստանում էիր սահմանային անվտագության երաշխիքներ, ամեն օր կրակում են։ Թշնամին կրակում է տների վրա, մտնում են Նիկոլի պաշտոնական էջին, տեսնեն թե ոնց է արձագանքում, տեսնում են, որ Նիկոլը մտել է քեռակնոջ անկողին։

Կարճ ասած՝ հանրությունը քեզ հարց է տալիս այս ու մյուս խնդիրները լուծե՞լ ես, քո խոստումները կատարել ե՞ս։ Քեզնից պահանջում են ընդամենը անել այն, ինչ խոստացել ես․ դու սաղ գցել ես ոտքիդ ու՝ մեղավոր են նախկինները, ժողովուրդը, արցախցիները, ռուսները, ինչ-որ դավաճաններ, ժղովուրդը, որովհետև տգետ է, անկիրթ, հիմա էլ հոգևորականները՞։ Կարող է՞ Արցախը հանձնելու համար մեղավորը քեռակինն է։ Սաղ մեղավոր են, մենակ դու ես ճիշտը, դու էլ ոչ մի բան չես կարողացել անել։ Ընդամենը հասարակական կյանքի բոլոր ոլորտները տապալել ես»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>