Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Հա՛մ ինքն է խայտառակվում, հա՛մ՝ մենք. Էս երկրում ուրիշ մարդ չկա՞, պետություն չունե՞նք. Խաչիկյան

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն անպարկեշտ արտահայտություններ էր իրեն թույլ տվել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, փորձել էր պատմությունը խեղաթյուրել, ինչին եղավ Եկեղեցու կտրուկ արձագանքը, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից ծպտուն դուրս չեկավ: Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին թիրախավորել հենց Հայ Առաքելական եկեղեցուն. Փաշինյանը նախ՝ կառավարության նիստին, ապա՝ իր ֆեյսբուքյան էջում սկսեց վիրավորանքներ տեղալ հոգևորականների հասցեին: Նրա այդ արատավոր վարքագիծը շարունակեց հանրությանը կրթվելու դասեր տվող ու կրթվելը նորաձև համարող կողակիցը՝ Աննա Հակոբյանը, որի գրառումը մեծ տարածում գտավ ադրբեջանական մամուլում: Հակոբյանի գրառումից պարզ դարձավ արդեն, թե ինչու է այս զույգն իր իրական մակարդակը ցույց տվող բառապաշարով գրառումներ կատարում: Չեն մարսել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը:

«Չի՛ կարող պատահել»,- աչքերին չհավատաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման տաղավարում կարդալով Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները:

«Մեր երկրում ընդհանրապես պետական օրգաններ կա՞ն: ԱՄՆ-ում կա գործընթաց՝ ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը կորցնում է երկիր ղեկավարելու ունակությունը, այսինքն՝ հոգեբանական խնդիրներ կամ կոլապս է ունենում… նա իսկապես նման բա՞ն է գրել, չի կարող պատահել: Իսկ հաջորդը ո՞րն է լինելու, գուցե ասենք՝ մենք վրացի ենք, որ էսքան չամաչե՞նք: Չի կարող նման բան պատահել… Այս առավոտյան մենք հասկացանք, որ մենք պետություն չունենք»,- ասաց նա:

Արթուր Խաչիկյանն ուշադրություն հրավիրեց տարածաշրջանում առկա լարված իրավիճակի ու Ադրբեջանի չդադարող պահանջների վրա. «Տարբեր աղբյուրներից ակնարկներ են գալիս, որ կա ռազմական հարձակման ռիսկ: Սյունիքում Ռուսաստանն ու Ֆրանսիան քաղաքական մրցակցություն են սկսել, թե ով է այնտեղ հյուպատոսարան հիմնելու. Դա էլ է շատ վտանգավոր: Բա, այս իրավիճակում մենք ի՞նչ անենք, եթե պետություն չունենք: Եթե նման բան է կատարվում մեր շուրջը, ի՞նչ իմաստ ունի՝ նստենք, խոսենք, եթե պետություն չունենք: Ո՞նց կարելի է նման բան… Պարզ է, որ գնում է մրցակցություն ՌԴ-ի և Արևմուտքի միջև՝ քաղաքական ազդեցության մեր ռեգիոնում, Սյունիքը վերջին վզկապն է, որով կարող են ինչ-որ ձևով զսպել թուրանի ստեղծումը: Արդեն մեծ հարց է՝ կարողանո՞ւմ են, թե՞ չէ: Եթե այսպես շարունակենք, կառավարություն չունենք, պետություն չունենք, բա մեզ ո՞վ է պաշտպանելու: Մեզ հիմա պետք է Հենրի Քիսինջերի պես մի մարդ, որը կարողանա ինչ-որ ձևով մեզ այս վիճակից հանել, որովհետև սա շատ վտանգավոր վիճակ է. Հայաստան չի լինելու, մենք դառնալու ենք փախստական, և փաստորեն պետություն չունենք»:

Նա հնարավոր է համարում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնություն լինի մեր տարածաշրջանի վերաբերյալ. «Հիմա քննարկվում է հետևյալ հարցը՝ Ռուսաստան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, աշխարհ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու: Այդ 6000 միջուկային գլխիկները կարող են արձակվել մի օր, եթե Ուկրաինան օգտագործի արևմտյան հրթիռները, որոնք կարող են բոլոր ստրատեգիական օբյեկտները խոցել: Դուք գիտեք՝ ինչպես է աշխատում միջուկային զսպումը, եթե մի կողմն անգամ փորձում է հարձակվել մյուս կողմի վրա, մյուս կողմը պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Ի դեպ, Ռուսաստանն իր միջուկային դոկտրինը փոխել է և հայտարարել է, որ միջուկային զենք կարող է օգտագործվել, եթե անգամ լինի մասսայական հարձակում, և սպառնում է Ռուսաստանի գոյությանը: Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե անգամ 100 գլխիկ օգտագործվի, մենք չենք լինի այստեղ: Նախ՝ մենք ենք խելագարվել, երկրորդ՝ աշխարհի ղեկավարները լավ չեն մտածում, որովհետև ո՞նց կարելի է Ուկրաինային տալ այսպիսի զենք: Ռուսներն ասում են՝ եթե այս զենքը տալիս եք, սա լինելու է ՆԱՏՕ-ի հարձակում: Լավրովն ասաց՝ Գերմանիան չի սովորում իր անցյալից, ուզում է նույն ձևով գնալ ինքնաոչնչացման: Մենք լա՞վ ենք հասկանում՝ ինչ է կատարվում մեր շուրջը: Սա իշխանություն չէ, սա գյադայություն է: Ես այսպիսի բառեր երևի խմած, ջղայնացած վիճակում չէի ասի: Սա ի՞նչ է: Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, էս ի՞նչ ա: Այսպիսի վարք պատմության մեջ չի եղել, ո՞նց կարելի է: Ես արդեն ինձ չեմ զսպելու՝ սա գյադայություն է: Դուք սենց բաներ եք գրում՝ դուք գյադա եք: Բոշան փաշա չի դառնա: Շատ հնարավոր է, որ նրանց հրահանգ է տրվել՝ հարձակվել մեր եկեղեցու վրա, որովհետև բոլոր ուրիշ հարցերում նրանց ասածները կրկնում են»:

Նրա խոսքով՝ Փաշինյանի գրառումները, բացի նրանից, որ «գյադայություն» են, նաև մի բան են ցույց տալիս. «Այս մարդը չի՛ կարող պետություն ղեկավարել, այդ մարդուն ազատեք էս վիճակվից: Հա՛մ ինքն է խայտառակվում, հա՛մ մենք են խայտառակվում: Էս երկրում ուրիշ մարդ չկա՞, պետություն չունե՞նք: Թուրքիայում նման բան լիներ՝ իրենց խորքային պետությունը միանգամից իր ձեռքը կվերցներ ամեն ինչ: Թուրքիայում դա կա, ԱՄՆ-ում էլ դա կա: Ոչ ոքի թույլ չեն տա այսպես իրեն պահել: Սա պետք է վերջանա, պետք է խոսել բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ՝ իր կուսակցության անդամները, և ինչ-որ փրկության կոմիտե ստեղծել: Սա շատ վտանգավոր է, այս մարդն է մեզ ղեկավարելո՞ւ, եթե նորից հարձակում լինի: Սա ադեկվատ չէ, ռացիոնալ չէ նման բան գրելը: Սա նշանակում է, որ մարդը չի կարողանում իրեն վերահսկել, բայց մենք դա տեսել ենք՝ գոռգոռոցները հիշում ենք, «քաղաքացու վրեժի ժամանակը» հիշում ենք, պառլամենտում պարելը հիշում ենք: Մարդը, որ ունի հոգեկան շեղումներ, չի կարելի նրան ձեռք առնել, բայց գոնե նա երկիր չղեկավարի: Պետք է անհապաղ պրոցես սկսվի, որ նա փոխարինվի»:

Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ քննարկվեց և քննադատվեց, հատկապես, որ Ալիևի պահանջները կատարողը խոսում է ինքնիշխանությունից: Փաշինյանը Սարդարապատում ասել էր, թե «մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»։ Մամուլը գրել էր, որ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղն Էրդողանն ու Ալիևը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում ես գտել, դա ոչ թե ներկայիս 29 հազար 743 ք/կմ-ն է, այլ՝ 10 կամ 15 հազարը, հետևաբար, պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը։ Եվ կկրկնվի «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչի» պատմությունը:

Արթուր Խաչիկյանը նկատեց՝ սա այն է, ինչի մասին 3 տարի շարունակ ինքը զգուշացնում է՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնություն. «Այդ պայմանագրով մենք ունեինք 10 հազար քառակուսի կիլոմետր, չէինք կարող ունենալ բանակ, մեր տարածքով Թուրքիան ազատ կարող էր գնալ ու գալ, տրանսպորտային կապերը ինքն էր վերահսկում, մենք ոչ մի բան չէինք կարող անել: Դրանից հետո ո՞վ է ուզենալու այստեղ մնալ: Մեր ժողովուրդը սա հասկանո՞ւմ է: Այնպես են գնում ռեստորաններում նստում, ասես Մոնտե Կառլոյում են ապրում: Դուք մոտենում եք կործանման, ձեր տունը չեք հասցնելու վաճառել: Վրաստանի սահմանին հերթ է լինելու, մարդիկ սկսելու են իրար սպանել, որ սահմանն անցնեն: Ղարաբաղի անկումը մեր աչքի առաջ չեղա՞վ: Սիրիայի զավթումը մեր աչքի առաջ չեղա՞վ: Սիրիան Թուրքիային այդքան էլ պետք չէ, ինչքան մենք: Մենք իրենց շատ ենք խանգարում: Նրանք ուզում են ստեղծել իրենց նոր Օսմանյան կայսրությունը, և մենք ոսկորի պես կանգնած ենք նրանց կոկորդին: Հանգիստ նստած ենք կաֆեներում: Էս ի՞նչ վիճակ է: Ի՞նչ ընդդիմություն, էս ընդդիմությունն ինչո՞վ է զբաղված: Պետք է սթափվել, չէ՞: Նեղանան-չնեղանան՝ պետք է ասեմ. պլան չունեին, և այնպիսի մարդկանց հետ նախորդ տարի եկան, որոնց ժողովուրդը չէր ուզում տեսնել: Քանի՞ անգամ կարելի է նույն բանն ասել: Եթե այս գրառումներից հետո ընտրություններում այդ մարդը հաղթի, սա նշանակում է, որ մենք ազգ չենք, էթնիկ խումբ ենք, որն ունի խորքային հոգեբանական խնդիրներ: Փաստորեն, Հայաստան չկա, բայց այսօր ռեստորաններն էլի լիքն են լինելու»:

Նրա դիտարկմամբ՝ 2018թվականին տեղի ունեցածը թուրքական հեղաշրջում էր Հայաստանում. «Թուրքիան մտավ Հայաստան: Մենք չհասկացանք՝ սրանք ովքեր են: Մասսայական արտագաղթ կլինի, բայց արտասահմանում ապրելն այդքան էլ լավ բան չէ: Տուրիստ լինելը և գաղթական լինելը տարբեր բաներ են. մարդիկ դա լավ չեն հասկանում: Մարդկանց մեծամասնության ռեակցիան ապատիան է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>