Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է «գաղափարախոսության», «իրական Հայաստանի» և նմանօրինակ փաթեթավորումներով հնչեցնել ձևակերպումներ, որոնք ոչ միայն կարող են շատերի կողմից բնորոշվել որպես անընդունելի, վիճելի, այլև իսկապես վտանգավոր են: Վտանգավոր են, քանի որ նման բաներ ասողը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե երեկվա նրա անպարկեշտ գրառումները դնենք մի կողմ, ապա վերջին «գաղափարական» ելույթը Հանրապետության օրվա առթիվ Փաշինյանի հնչեցրած ուղերձն է: Եկեք միասին դիտարկենք Փաշինյանի այդ ուղերձում ընդգծված մի քանի կոնկրետ դրվագ:

Առաջին. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»,-պնդում է Փաշինյանը:
Այստեղ միանգամից երկու դիտարկում. ՀՀ-ի՝ մեր ժողովրդի «ձեռքբերումների արտահայտություն» լինելու մասին խոսում է մի գործիչ, որը Հայաստանն ու Արցախը տարել է պատերազմի ու մեծ կորուստների, ուրացել է Արցախը և անմիջականորեն պատասխանատվություն է կրում հայկական Արցախն աղետի մատնելու համար, որի կառավարման շրջանում թշնամին զավթել է ՀՀ մոտ 200-250 քառ. կմ տարածք և շարունակում է զավթած պահել:
Հաջորդ դիտարկումը շատ ավելի խորքային շերտերի է վերաբերում և ուղղակիորեն առնչվում է Հայրենիք, երկիր, պետություն հասկացություններին ու դրանք արհեստականորեն միատեղելու Փաշինյանի ձգտումներին: Ավելին, Փաշինյանն իր խոսքում միտումնավոր թույլ է տալիս էական նենգախեղում, մասնավորապես հայտարարում է, թե մեր ժողովուրդը հայրենիք էր փնտրում: Սա չափազանց էական «մանրուք» է, քանի որ աշխարհաստեղծման ժամանակներից ի վեր, պարզ ասած՝ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած և արարած հայ ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում Հայրենիք չի փնտրել: Հայ ազգը, մեր ժողովուրդը «հայրենիք փնտրելու» կարիքը չուներ այն պարզ պատճառով, որ հազարամյակներով բնիկ է, անկախ բոլոր տեսակի աղետումներից՝ իր հայրենիքում ստեղծել ու սերունդներին է թողել հայկականության պատմամշակութային ահռելի ժառանգություն, որի բազմաթիվ վկայությունները հանրահայտ են: Վերջապես, անկախ բոլոր կոտորածներից, բռնագաղթերից ու մնացած ամեն ինչից, իր ֆիզիկական գոյությունը կարողացել է պահպանել իր պատմական հայրենիքի մոտ 9 տոկոս տարածի վրա: Այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետականության վերջին կորստից հետո մի քանի դար շարունակ ձգտել է վերականգնել իր պետականությունը: Սա բոլորովին այլ բան է, քան «հայրենիք փնտրելը»: Հայրենիք փնտրել կարող են միայն հայրենիքը (ոչ պետականությունը) կորցրած կամ հայրենիք չունեցող, մշտապես թափառող էթնիկ խմբերը: Վերջապես, ի տարբերություն ոմանց, մեր ժողովուրդը լավ գիտի, թե ո՛րն է իր Հայրենիքը:

Այո, տարբեր ժամանակներում (իսկ բազմահազարամյա պատմություն ունեցող ցանկացած ժողովրդի դեպքում դա անխուսափելի է) մեր պատմական հայրենիքի տարածքում կամ տարածքի մի մասում եղել են պետական տարբեր կազմավորումներ՝ ինչպես հայկական, այնպես էլ օտար նվաճողների:

Փաշինյանը չի կարող այս հասարակ բաները չիմանալ: Հետևաբար, նա հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի հայերիս ներկայացնի որպես «հայրենիք փնտրողների», այսինքն՝ անհայրենիք, իր հայրենիքի տեղը չիմացող, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող ինչ-որ կենսաբանական օրգանիզմների, որոնք երևի միավորվել են միայն այն բանի համար, որպեսզի փաշինյանական իշխանությանը հարկեր ու տուգանքներ վճարեն:

Երկրորդ. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Միանգամից ու հակիրճ նկատենք. բոլոր երեք պնդումներն էլ չեն դիմանում անգամ թեթևակի քննադատության: Այսօր նա Հայաստանն այնպիսի պետություն է դարձրել, որ նույնիսկ անկարող է վերականգնել ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ապահովել պետության քաղաքացիների տարրական անվտանգությունը: Այնպիսի վիճակի ենք հասել, որ Հայաստանի իշխանությունը ստիպված է կատարել թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներն ու «պարել նրանց շվիի տակ», այդ թվում՝ մեր Սահմանադրությունը փոխելու, տարածքներ զիջելու, այս կամ այն արտաքին-քաղաքական քայլն անելու առումներով: Ավելին, մեր երկրի կենսական տարածքի նկատմամբ թշնամական զավթողական նկրտումներին հակադարձում է... հարևան բարեկամական երկիրը, որի այդ ջանքերն էլ դեռ մեծապես զսպում են թշնամիների ագրեսիվ մղումները:

Հասկանալի է, որ «ավելի անկախ լինելու» մասին Փաշինյանի հայտարարության ենթատեքստը, այսպես ասած, «ռուսական ազդեցությունից դուրս գալու» մասին է: Բայց մի՞թե կարելի է «անկախության նվաճում» համարել այն, երբ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փոխարինում ես դարավոր թշնամու ենթակայության տակ մտնելով:

Երրորդ. «Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է»,-ասում է Փաշինյանը:
Այո, պատասխանատվություն է: Բայց այս դեպքում առանցքայինն այն է, թե ով է նման բան ասում: Իսկ նման բան ասում է Նիկոլ Փաշինյանը, որը ոչ մի անգամ ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել ու չի կրել վերջին 7 տարին իր գլխավորած կառավարության ու իր իրականացրած քաղաքականության աղետալի ու աններելի հետևանքների համար:

Եվ վերջապես. «Վերջին 4,5 դարվա մեր պատմությունը, Պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. «Մի՛ կրկնեք այդ պատմությունը»»,-հայտարարում է Փաշինյանը:

Այս արտահայտության մեջ, կարծում ենք, մի փոքրիկ «վրիպակ» կա: Եթե «դար» բառը փոխարինենք «տարի» բառով, ամեն ինչ տեղը կընկնի: Իսկապես էլ, փաշինյանական կառավարման ձախավեր տարիները, հատկապես վերջին 4-5 տարվա մղձավանջը ոչ միայն կրկնելու ոչ մի կարիք չկա, այլև այս մաշումից դուրս գալու, այսօրինակ վայ-իշխանավարումից ազատվելու կենսական անհրաժեշտություն կա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>