Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:

Հիմա էլ իշխանությունները նոր գույներ են ավելացնում Եկեղեցու դեմ ուղղված իրենց արշավում, որն արդեն վերաբերում է Եկեղեցու պատմամշակութային հուշարձաններին (Եկեղեցու և եկեղեցականների դեմ փողոցային բառապաշարով պատերազմին կանդրադառնանք առանձին)՝ մասնավորապես՝ եկեղեցիները «չուլանացված» որակելով։ Նման արտահայտությունները հստակ նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել Եկեղեցու դերը, այլև խաթարել հասարակության մեջ նրա հեղինակությունը։ Ինչպիսի սարսափ ՀԱԵ-ից:

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյունը։ Նրա վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև ազգային մշակույթի և պատմության կենդանի վկայություններ։ Ավելին՝ շատ եկեղեցիներ ու վանքեր ուղղակի պատմամշակութային գլուխգործոցներ են։ Իսկ որոշ կառույցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկի մեջ են։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը առանձնանում է նրանով, որ առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչն էլ մեր եկեղեցիներն ու վանքերն ուխտագնացության տեսանկյունից առավել խորհրդանշական է դարձնում։ Անգամ նախկին Հռոմի պապի այցելությունը բնութագրվում էր որպես ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Եվ, իսկապես, ամեն տարի բազմահազար զբոսաշրջիկների Հայաստան գալու դրդապատճառներից մեկն էլ հենց կրոնական ու մշակութային հուշարձաններին ծանոթանալն է ու դրանց պատմությանը հասանելիություն ստանալը։ Այսինքն, եթե Փաշինյանը եկեղեցիների մասին հրապարակային նման հայտարարություն է անում, ոչ միայն բացահայտում է իր զարգացածության ու մտածողության աստիճանը, այլև նա դրանով փաստացի հարվածում է հենց Հայաստանի հեղինակությանը։ Էլ զբոսաշրջիկներն ինչի՞ համար պետք է գան Հայաստան՝ «չուլանացած» եկեղեցիներ տեսնելո՞ւ։

Իրականում Փաշինյանը ոչ միայն չափազանցնում է իրավիճակը, այլև հերթական ստին ու մանիպուլ յացիային է դիմում։ Կարելի է Հայաստան ժամանող ցանկացած զբոսաշրջիկից, հենց ներհայաստանյան զբոսաշրջության սիրահար մեր հայրենակիցներին հարցնել, ու բոլորը կասեն, որ ՀԱԵ հսկողության ներքո գտնվող եկեղեցիները, հուշարձաններն անհամեմատ ավելի բարվոք վիճակում են, քան, օրինակ՝ ԿԳՍՄ նախարարության հովանու ներքո գտնվող հուշարձանները։ Ավելին, պետական հովանավորության ներքո գտնվող հուշարձանների զգալի մասն ուղղակի չխնամված ու խայտառակ վիճակում է՝ որոշ դեպքերում անգամ ավերակների վերածված։ Օրինակ՝ գնացեք Աղձքի Արշակունիների դամբարան: Իսկ նման օրինակները սարսափելի շատ են:

Մյուս կողմից էլ՝ Եկեղեցու հասցեին հնչեցվող նման հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ միայն ներհայաստանյան դիսկուրսի համատեքստում, այլ նաև որպես ազգային դիմադրողականության բաղադրիչի թուլացման ռազմավարություն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրական սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վկայությունն են Արցախի տարածքում ոչնչացված և պղծված եկեղեցիները։ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախում վերացնի հայոց եկեղեցու թողած հետքերը։ Դրա համար էլ պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվել հայկական կրոնական ժառանգության աղվանացման քաղաքականությունը։ Անգամ փոփոխությունների է ենթարկվում Արցախի եկեղեցիների ճարտարապետական տեսքը, որպեսզի ցույց տրվի, թե այն հայկական չէ։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններում անընդհատ թիրախավորվում է հենց մեր Եկեղեցին։ Վերջերս էլ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարում էր, թե «հայկական եկեղեցին, իր Կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում, Եկեղեցին սպառնալիք է հարևան երկրների համար»։ Թե ինչու են Ադրբեջանում այդքան սարսափում Հայ առաքելական եկեղեցուց, թե ինչու են հարձակվում նրա վրա, կարծում ենք՝ պարզ է։ Այդ կառույցը պատմականորեն իր մեջ խտացնում է հայկական ինքնության արմատները, որոնցից էլ աճում են ազգային զարթոնքի ու ազգային ազատագրական պայքարի ծիլերը։ Ու Ադրբեջանում անհանգստացած են, որ հանկարծ մի օր էլ հայ ժողովուրդը կարող է համախմբվել հոգևոր կառույցի շուրջ, արթնանալ ու վերջ դնել Ադրբեջանի կողմից Հայաստանի նսեմացման ու կատարվող զիջումների գործընթացին։ Ըստ երևույթին, նաև Հայաստանի իշխանություններն են դրանից սարսափում, դրա համար էլ «խուժան կռիվ» են նորից սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Ինչպիսի միակարծություն...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>