Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Պատերազմ Արցախում
Իրանի փլուզումը կարող է լայնածավալ աղետի և քաոսի հանգեցնել. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում Փաշինյանը որոշել է վերացնել Հայրենիքը․ Արմեն Աշոտյան ՔՊ-ն փորձելու է վերարտադրվելու համար օգտագործել պրոքսի նախաձեռնություններ. քաղաքագետ 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն (տեսանյութ) Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել

Փաշինյանի վարքագծի վերլուծություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի հարբեցող կա, հիմա բանտում է կարծեմ․ ալկոհոլի խաթեր գիշերը թաքուն մոր ննջասենյակից գողանում է ոսկե ականջօղերը։ Բռնվում է, բայց ասում են` ինչքան էլ հարբեցող է, չենք հավատում, որ էդպիսի բան կաներ մոր նկատմամբ։ Որոշ ժամանակ անց իր 4-րդ դասարանի երեխային ծեծում և ձեռքից խլում ընդմիջման սնունդի փողը՝ 450 դրամ։ Ասում են՝ որքան էլ ստոր է, բայց սեփական երեխայից․․․ անհավանական է։ Մի անգամ եղբայրն է Եվրոպայից վերադառնում, մոտը՝ խոշոր գումար՝ առանձնատուն գնելու համար։ Գողանում է եղբոր գումարը։ Բռնվում է, բայց չեն բողոքում, բայց զարմանում են՝ դաժե նրանից էր անհավատալի, որ եղբորը կթալանի։ Մոտ մի տարի անց մեկ շիշ օղու շուրջ վեճի պատճառով սպանում է ալկաշ ընկերոջը։ Ու էլի զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է 700 գրամ օղու համար սպանել։ Էսօր առավոտյան, երբ Նիկոլ Փաշինյանը սրբապիղծ գրառում էր արել եկեղեցականների մասին, շատերը մտնում էին նրա էջ՝ կասկածելով, թե դաժե Նիկոլը կարող է նման բան անել։ Այդ մարդուց, որ պետություն է հանձնել թուրքին, որ պատերազմը չի կանգնեցվրել, ու զոհել է 5 հազարին, որ իրեն չասեն դավաճան, որ ավտոյի անիվների տակ սպանել է հղի կնոջը, զարմանում ենք, որ՝ ո՞նց կարող էր սենց բան ասել։

Մինչև Նիկոլ Փաշինյանի գրառման պահին նրա հոգեվիճակը պարզելը, անդրադառնանք նրան, թե ի՞նչ է մոլագարությունը։ Մարդ, որը որոշակի նպատակ հետապնդելիս մոռանում է զգուշության մասին, նշանակություն չի տալիս իր գործողությունների հավանական վտանգավոր հետևանքներին, որոնք կարող է ինքը մասամբ կանխատեսել։ Ի՞նչ է փսիխոպաթիան․ անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ։ Փսիխոպատները տառապում են իրենց բնավորության աննորմալությամբ, ինչպես նաև ուրիշներին են տառապանք պատճառում։ Հուզական անկայունությունը պսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։ Փսիխոպաթներն ունենում են արագ առաջացող հոգնածություն, ընկճված տրամադրություն։ Կենցաղի փոփոխությունը ինչ-որ պահի հվասարակշռության է բերում։ Ասենք, եթե չուլանից տեղափոխվում ես ապրելու առանձնատանը, կարող է որոշ ժամանակ կարգավորվի քո մոտ, բայց աստիճանաբար այդ առանձնատունն էլ է դառնում քեզ համար չուլան, և փսիխոպաթիան զարգանում է։ Պսիխոպաթներին ամենաչնչին առիթը կարող է հանգեցնել զայրույթի, վախի, չարության։ Իսկ նոպաները հանգեցնում են գիտակցության մթագման, կորցնում են հասկանալու, իր արածին հաշիվ տալու ընդունակությունը և շրջապատի համար դառնում են վտանգավոր։ Իսկ հուսահատության ժամանակ իրենց մղում են ալկոհոլի։ Հիստերիկ պսիխոպաթների մոտ խառնված է իրականության ու երևակայության սահմանը, և առաջանում է ստելու հակում, ցանկալին ներկայացվում է իրականություն, որին այնքան են ընտելանում, որ հավատում են նաև իրենք։

Նիկոլը կառավարության նիստում ասում էր, թե եկեղեցիները չուլանի են նման, եկեղեցիներում դրված է պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ, կռավաթ և այլն։ Հիշեցի, որ կառավարության այս տարվա նիստերից մեկում ասաց․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ Դե կառավարություն, բան, սենց վիճակի մեջ եմ, տեսեք ինչ եմ անում․ բանը, 8 մլն դրամ էլ պարտք ունեմ, հլա 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել, հլը տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։ Հարցում ուղարկեցինք կառավարություն՝ խնդրելով տալ նամակագրի տվյալները՝ այդ «հերոսի» մասին ռեպորտաժ պատրաստելու համար։ Կառավարության լրատվականը պատասխանեց, որ նման նամակ Փաշինյանին ու կառավարությանը ոչ մեկ չի գրել։ Այսինքն՝ Փաշինյանը կառավարության նիստում հորինել էր նամակագրություն։ Սա հորինում է ժողովուրդ ջան։ Եթե հեքիաթի մրցույթ լինի, առաջին 9 տեղը կգրավի Նիկոլը, 10-րդը նոր՝ Գրիմ եղբայրները։ Իսկ այսօր նա անցավ էլի ինչ-որ սահման ու մի քանի կարմիր գիծ։

Լավ, բայց ինչո՞ւ է այդպես անում․ բազմաթիվ վարկածներ կարող են լինել։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ եկեղեցու ռեյտինգը շատ բարձր է, և ուզում է վնասել։ Միգուցե պարզել է, որ իր ռեյտինգն է անդառնալի իջել և փորձում է կա՛մ ագրեսիվ մասային իր կողմը գրավել կա՛մ բոլորին խառնել իրար։ Միգուցե արդեն միակ հույսը մնացել են աղանդավորները։ Միգուցե Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պահանջներից մեկը եկեղեցուն վնասելն է, գուցե մանրակրկիտ քնարկվել է թուրքերի ու ադրբեջանցիների հետ զանազան հայտնի ու անհայտ հանդիպումների ժամանակ։ Այս վարկածը բավականին արժենահավատ է, քանի որ Փաշինյանի այս կեցվածքից, իրոք, ոգևորվել են ադրբեջանական կայքերը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն, աղանդավորներն ու ՔՊ-ական ուսապարկները՝ Ալենը, Վահագնը, Թորոսյանը և այլոք։ Փաշինյանն ու Փաշազադեն հաճույքով կարող են հոգևոր եղբայրներ կոչվել։ Վարկած կա, որ Նիկոլ Փաշինյանը բզբզում է քաղաքացիական պատերազմ։ Հնարավոր է՝ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա ընտրությունները վերածել հայհոյանքի թատերաբեմի, որը կբերի ամեն գնով իշխանությունը պահելուն։ Նիկոլ Փաշինյանի հետ բնականաբար աշխատում են տեխնոլոգներ և գուցե իրենք են տվել նման կերպ դիրքավորվելու խորհուրդ։ Կամ գուցե իսկապես Փաշինյան-Հակոբյան զույգի նյարդերը չեն դիմանում, որովհետև դժվար է 5 տարի լինել ողջ հայ ժողովրդի հայհոյանքի հերոսը։ Գուցե փորձում է հետ բերել իր փոքրաթիվ ընտրազանգվածի էն մարդանց, որոնք մեկ այլ հայհոյողի տակ էին անցել։ Գուցե այնպես է ուզում պառակտել ազգի բոլոր հատվածներին, որ վաղը պատերազմի դեպքում ատելությունն այնքան լինի, որ թշնամու փոխարեն իրար դեմ կռվեն։

Բայց բոլոր դեպքերում Փաշինյանը այս բառապաշարով, ինչպես և նրա կինն իր բառապաշարով, ինչպես որ Ավինյանի հայրը իր բնառապաշարով ևս օգնում են իրենց աջակիցներին փախչել իրենցից։ Նիկոլ Փաշինյանի սերմանած ատելությունը միայն եկեղեցու նկատմամբ չէ։ Բնավ։ Այն բոլորի նկատմամբ է, որոնք էս քանի տարի է՝ իրեն քննադատում, հայհոյում են ու վիրավորում։ 2018-ին ուներ 85 տոկոսից ավելի վարկանիշ, հիմա ՝ 10 հոկոսից պակաս։ Նրա ատելությունը նաև այդ հեռացած 75 տոկոսի նկատմամբ է։

Հաճախ ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին չի ներկայացնում, ներկայացնում է ինչ-որ փոքր խմբակի։ Ու այսօր շատերն են ակնկալում, որ իր քայլը կանի նաև Մայր Աթոռը և որպես պատիժ կկիրառի անեծքը, որով Փաշինյանը կզրկվի եկեղեցու հաղորդակցությունից: Եկեղեցին արդեն մեկ տարի առաջ Փաշինյանին նզովել է՝ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, եկեղեցու դեմ պայքարելու, հայոց ընտանիքի հիմքերը խարխլելու, Արցախից ու մեր բոլոր հողերից հրաժարվելու համար։

Հանրության մի մասը վստահ է, որ Փաշինյանն այսպես է անում, որովհետև ունի հոգեկան շեղումներ, մի մասը համոզված է, որ դիտմամբ է անում, ծրագրավորված, մի մասը կարծում է՝ ուղղակի ազնվորեն ասում է ինչ մտածում է, մի մասը շիվարում է, չգիտի ինչ մտածի։ Ժողովուրդ ջան, որքան էլ նրան վերաբերում ենք անլուրջ, ամեն դեպքում, պետությունը ղեկավարող անձը պետք է ո՛չ դիտմամբ, ո՛չ միամիտ նման բաներ չանել, պետք է ունենա ինքնազսպման մեխանիզմ, առավել ևս՝ եթե նա մտադիր է շարունակել ապրել մեր երկրում, մեր միջավայրում։ Իսկ նա կապերը բոլորիս հետ կտրում է անդառնալիորեն, չի թողել իր հետ կոմպրոմիսի ոչ մի շանս ու տպավորություն է, որ նա ավելի շատ պատրաստվում է փոխուստի։ Կրկնում եմ, մարդ, որը պատրաստվում է ապրել այս երկրում ու հլը իշխանության մնալու հարց է ուզում լուծել, նման ձևով իր դեմ չի հանի մարդկանց։ Այս մասին պետք է մտածեն առաջին հերթին այն ՔՊ-ականները՝ ալենա-պապոյանա-պալյանախառը, որ սրտիկում էին Նիկոլի պիղծ գրառումը։

Ի միջի այլոց, ասեմ, որ ինձ համար զավեշտ էր, որ նման գրառումից հետո Նիկոլը այցելեց մանկապարտեզ ու դպրոց։ Գրառումները, ըստ երևույթին անում էր Երևան-Արթիկ ավտոճանապարհին։

Նիկոլի հերթական անհավասարակշիռ վիճակը ուզենք չուզենք, որքան էլ որոշների համար հուզմունքի թեմա է, ստիպում է անդրադառնալ 2018 թվականի իրադարձություններին։ Մի զարմացեք, հարգելի ՀՀԿ-ականներ, որ այս հարցը շարունակ ձեզ տալիս են։ Ինչ Նիկոլ Փաշինյանը գրել է այսօր, ինչ ասել է երեկ կառավարության նիստի ժամանակ, այդ բոլորը գրել էր և ասում էր 1990-ականներից իր «Օրագիր», ապա՝ «Հայկական ժամանակ» թերթերում։ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը ֆինանսավորում էր իշխանության ներկայացուցիչը ՀՀ երրորդ նախագահի օրոք, ու նա այսպիսի բաներ էր ևս գրում։ Չէի՞ն կարդում՝ ինչ էր գրում։ Կարդում էին, ուղղակի երևի իրենց համար կարևոր է, որ իրենց մասին չգրվի ինչ ուզում են ու ուրիշների մասին գրվի ինչ ուզում են։ Ու այդ մարդիկ, որոնք շատ լավ կարդում էին, թե Նիկոլը ինչ բնույթի մարդ է, ինչեր է գրում, ինչպես է մտածում, ինչ սկզբունքների է դավանում, ժողով արեցին ու ընտրեցին վարչապե՞տ։ Բա մարդիկ այդ հարցն են տալիս, ինչպե՞ս։ Չէ՞ որ, այդ ընտանիքի բարոյական կոդը դուք գիտեիք։ Ու մի զարմացեք, որ Փաշինյանի ամեն նոպայի ժամանակ հենց ձեզ են հարցնում, լավ, ո՞նց, ինչպե՞ս սրան ընտրեցիք, չէ՞ որ գիտեիք ով է։ Ու խնդրում եմ, մի գցեք ժողովրդի գրպանը, ժողովուրդը ինչպես հիմա է, այնպես էլ այն ժամանակ շփոթված ու չջոկող էր ու միշտ է լինելու այդպիսին՝ սուր իրադարձությունների ժամանակ, սխալ է հասկանալու, էմոցիաներով է շարժվելու, միամիտ է՝ հավատալու է, կամ ոչ․ պետությունը, անվտանգությունը, պատասխանատվություն կրող պետական այրերը հենց դրա համար են, որ իրենք իմանան այդ ամենը ու թույլ չտան։

Կարճ ասած՝ տեսակետներ կային, թե Նիկոլ Փաշինյանը փորձում է այս կերպ վերականգնել որոշակի ռեյտինգ։ Վստահեցնում եմ ձեզ, ինչպես որ ասել եմ 2022 թվականից ի վեր՝ իմ համոզմամբ, չի կարող լինել այնպիսի գործընթաց, որը Նիկոլին վարկանիշ կվերականգնի, թեկուզ՝ մի քիչ։ Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել։ Շախմատում կա տերմին, կոչվում է «ցուգցվանգ»․ դա այն է, երբ խաղացողներից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ վատթարանում է իր վիճակը և հանգեցնում է մատի։ Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է, նրա ցանկացած քայլ վատթարացնելու է իր վիճակը և մոտեցնում մատը։ Բայց թե այդ մատը ի՞նչ է արժենում մեզ վրա, տեսնում ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan