Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ահազանգում են Հայաստանին սպառնացող վտանգի մասին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. «Ինչո՞ւ է Փաշինյանն այդ դեպքում ասում, որ պատերազմ չի լինի:
Հայաստանի իշխանություններն իրենց սովորության համաձայն ցանկացած անհասկանալի իրավիճակում «պիտակներ են կպցնում» տարբեր մարդկանց։Երբ ինչ-որ մեկը հայտարարություն է անում, որը չի համապատասխանում «կուսակցության գծին», նրան կարող են պիտակավորել՝ անվանելով «դավաճան», «Կրեմլի գործակալ», նախկին իշխանությունների ներկայացուցիչ և այլն։ Երբ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը՝ Անդրեյ Բելոուսովը, նշում է, որ այսօր Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, դա ոչ միայն հակասում է ՀՀ իշխանությունների քարոզչությանը, այլև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նա արել էր Սարդարապատում՝ ընդգծելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու»։

Եթե Բելոուսովին դեռ կարող են որևէ «պիտակ կպցնել» իրենց քարոզչության տրամաբանության շրջանակներում, ապա ի՞նչ կարող են ասել իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մասին։ Մեկշաբաթ առաջ նա նշել էր, որ Երևանի և Բաքվի միջև իրական հակամարտության ռիսկ գոյություն ունի, որն էլ փորձում է կանխել ամերիկյան վարչակազմը։ «Մեր թիմերն ակտիվորեն աշխատել են և փորձել որևէ բան անել՝ կանխելու ռազմական միջամտությունը»,- ընդգծել էր նա։

Ռուբիոն և Բելոուսովը չեն հանդիսանում «նախկին իշխանությունների հետ կապված կլանային-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ» և չեն վարում Փաշինյանի թեզերի դեմ ուղղված նպատակաուղղված քարոզչություն։ Նրանք պետական գործիչներ են, որոնք հասկանում են, որ բանակցային գործընթացն առանց հավասարակշռող միջնորդի բերում է զինված հակամարտության բարձր ռիսկի։ Այս ռիսկը մեծ է նաև այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիրն ապահովագրված չէ որևէ երաշխավորով։ Երևան-Բաքու բանակցությունների դեպքում իրավիճակը հենց այդպես էլ է։

Այսօրվա իրավիճակը, ցավոք, հիշեցնում է 2020-ի 44-օրյա պատերազմին նախորդող իրողությունները։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ փաստորեն ներկայացնելով սպասվող պատերազմի սցենարը և առաջարկելով անցկացնել շտաբային վարժանք՝ «ՀԱՊԿ մարմինների կողմից առաջարկների պատրաստման և Կոլեկտիվ անվտանգության ուժերի ու միջոցների ձևավորման ու տեղակայման որոշումների մշակման» թեմայով։ Նամակին կցված էր 17 էջանոց ծառայողական փաստաթուղթ, որտեղ նկարագրված էին ռազմավարական ու մարտավարական ընդհանուր իրադրությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Սակայն Հայաստանն անտեսեց նախազգուշացումները։

Այսօր Հայաստանի քաղաքացիները պիտի իրենք որոշեն, թե ում պետք է հավատան՝ Փաշինյանին, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պարզ է միայն մեկ բան. Բաքուն յուրացնում է Արցախի տարածքները (Լաչինի օդանավակայանի վերջին բացումը դրա վառ ապացույցն է), արդիականացնում է զինանոցը, պարբերաբար անցկացնում է ռազմական զորավարժություններ (վերջինը տեղի ունեցավ մայիսին Թուրքիայում, որին մասնակցեցին նաև ԱՄՆ զինվորականները), իսկ Հայաստանը դիվանագիտական զսպման հույսով նախընտրում է ռազմական վարժանքների փոխարեն դիվանագիտական ֆորումներ։

Մենք կրկին «երկաթե շերեփի» փոխարեն նախընտրում ենք «թղթե շերեփը»՝ հույս ունենալով, որ այն կդիմանա «եռացող ջրին»…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>