Ադրբեջանը հրաժարվել է, որ Խոզնավարի ուղղությամբ իրենք են կրակել. ՀՀ ՊՆ
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, որ դա իրենք են արել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասաց Պապիկյանը:
Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան:

