Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել
10
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Խաղաղությունը ե՞րբ է սպասվում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ապրիլի 23-ի երեկոյան, երբ Ադրբեջանը կրակում էր Խնածախ գյուղի ուղղությամբ, ՔՊ-ականներն ու իրենց լրատվամիջոցներն արդարացրին՝ դե բա Դաշնակցությունը վառեց Ադրբեջանի դրոշը, նրա՞նք ինչ անեին։ Էս մի ամիս է՝ ադրբեջանա-թուրքական դրոշ չեն վառել, ավելին ասեմ, շատ լուրջ թրքասիրական քարոզ է Հայաստանի վարչապետի ու ԱԺ նախագահի մակարդակով։ Բայց արի ու տես, որ էլի կրակում են։ Փաշինյանը հայտարարեց, որ հանուն Ադրբեջանի պահանջների կատարման, պատրաստ է փոխել սահմանադրությունը։ ԱԺ նախագահը հայկական երազանք հայտնեց Ադրբեջանում ապրելը, առևտուր անելը։ Ադրբեջանցիներն արձագանքել են այս գիշեր։ Ադրբեջանի բանակը կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասել բնակելի տուն։

Հիշեցնեմ, որ այս օրերին Էրդողանը այցելել է օկուպացված Արցախ։ Բաքու է այցելել Թուրքիայի պաշտպանության նաարարը, նոր են ավարտվել թուրք-ադրբեջանական զորավարժությունները և սկսել է ադրբեջանական զորավարժություն։ Ադրբեջնը կրակել է, իսկ ի՞նչ է արել Հայաստանը․ ոչ մի բան, Նիկոլը հրամայել է չկրակել։ ՔՊ-ն ասում է՝ չենք կրակում, որ էսկալացիա չլինի։ Նրանք կրակում են, որ խուճապ առաջացնեն։ Իսկ ո՞ւմ մոտ են խուճապ առաջացնելու։ Ե՞վ, դու՛ք, որպես այս ժողովրդի անվտանգության երաշխավոր իշխանություն ի՞նչ եք անում։ Չեք կրակում, հասկացանք, և՞, հարցնում է բնակիչը, ի՞նչ եք անում բա, տենց էլ չհասկացանք։ Ըստ երևույթին, այս կրակոցներով թշնամին ասում է՝ ի՞նչ էիր ասում՝ Մինսկի խմբի լուծարում, նոր սահմանադրություն, հայցերի հետկանչ, համաձայն ես ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվել քննարկել, դե շուտ արա տեսնեմ ինչ ես անում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ գործ ունենք իշխանության հետ, որը երեկ խոսում էր, որ ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, ավելի ամուր ենք, ու մեկ պատրոնով անգամ վախենում է պատասխանել կրակոցին, ուրիշ ոչինչ էլ չի անում։

ՔՊ-ական սյունեցի պատգամավորն ասում է՝ դե որ պատասխանենք Ադրբեջանի կրակոցներին, էսկալացիա կլինի, եթե խաղաղության պայմանագիր կնքենք՝ չի լինի կրակոց։ Եթե-ն լավ ասիր․ իսկ կկնքվի՞, իսկ որ կնքվի ինչ-որ բան, կպահե՞ն։ Ձեր ասած խաղաղության գործընթացը անտեսանելի է, անհասկանալի է, անիրատեսական է, անընդունեի է։ 5 տարի է՝ կնքում եք, Արցախից էլ հրաժարվեցիք, նվեր տվեցիք թշնամուն, բա խի՞ լավ չենք ապրում, անվտանգ չենք ապրում։ Էլի եմ հիշեցնում Սյունեցի պատգամավորին, դու՛ք, որպես իշխանություն, ձեր դրած ու նշանակած վարչապետը իր կաբինետով, էս ժողովրդի անվտանգության երաշխավոր եք, կա՛մ կարողանում եք դա ապահովել, կա՛մ ռադ եք անում ձեր նշանակածներին, նորերին եք բերում, կա՛մ ռադ եք լինում բոլորով, որովհետև, եթե մենք որևէ մեկի հետ ինչ-որ ծառայության պայմանագիր ենք կնքում ու նա չի կատարում իր պարտավորությունները, կամ միակողմանի խզվում է, կամ ստիպված, իր միջոցներով գուցե, ոնց ուզում է, կատարում է, դա հենց պարտավորություն կատարելն է, որը դու՛ք, պար տա վոր եք։ Ձեր պարտականությունը նա չի, որ ժողովրդին լոլո կարդաք, թե որ սենց անենք, նենց կլինի, էդ թող ձեր ծակ վերլուծաբանները բացատրեն, դուք աշխատավարձ եք ստանում ապահովելու համար, ոչ թե անալիզի։

Խոզնավարի բնակիչն ասում է՝ երբ էն կողմից լսում ենք կրակոցներ, իսկ մեր կողմից ձայն չի լսվում, ես մտածում եմ, որ մենք բանակ չունենք։ Չէ, ունենք բանակ, բայց սրանք սարքել են առևտրի տեղ, տենց բիզնես պռոեկտ են մտածել, փող գա։ Սրանց ամեն բանը վերաբերվում է միայն փող քերելուն, ուրիշ ոչինչ։ Իսկ քաղաքացին անպաշտպան վիճակում է։ Էսօր վնասել են 94-ամյա միայնակ տատիկի տունը։ Վստահ եմ՝ այդ տատիկը այդ գյուղում է դեռևս, որովհետև դուրս գալու հնարավորությւոն չունի։ Նիկոլենք պահած անվտանգության պատճառով շուտով սահմանամերձ գյուղերում կմնան մենակ այդ կարգի մարդիկ, ովքեր հնարավորությւոն չունեն այլ տեղ գնալու։ ԱՄՆ-ն պետքարտուղարի, Ռուսաստանը պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարում են, որ լարված իրավիճակ է Սյունիքի շուրջ։ Սրանք հանգիստ ինչոր բիզնեսմենների հետ ճաշկերույթներ են կազմակերպում, ու էլի փող հավաքում։ Էլի փող, փող, ուրիշ ոչինչի մասին չեն մտածում։

Ժողովուրդ ջան, իրականությունն այն է, որ սրանք ընդունակ չեն խաղաղության գործընթաց առաջ տանել։ Սրանց պատճառով սահմանամերձ շրջաններում ապրելը էլ ավելի վտանգավոր է դարձել։ Սահմանամերձ համայնքներում հողերը մեծամասամբ չեն մշակում, վախենում են կրակոցից ու հանձնումներից։ Իրենց աչքի առաջ ունեն Կիրանցի օրինակը, որ աշնանը ցորենը ցանեցին, ամռանը չհասցրին քաղել, Նիկոլը վռազ հանձնեց դաշտերը։ Վերջերս տեսա՝ Գործարար աշխատաժողովի մասնակցիներին Նիկոլը տարել էր Կիրանցի պատի մոտ ու ցույց էր տալիս, թե ինչպիսին է իրական Հայաստանը, Ադրբեջանի հետ խաղաղ և այլն։ Էդ գործարարներից քա՞նիսը խոստացան ներդրում անել այ էդ պատի գյուղում։ Ոչ մեկ։ Որովհետև դու խոսում ես խաղաղությունից ու ում հետ որ պետք է խաղաղություն հաստատես, ոչ թե կամուրջ ես կառուցում իրար կապող, այլ՝ պատ իրար դիմաց։ Գործարարին դու անվտանգություն ցուց չես տալիս։ Դու բնակիչներին էլ անվտանգություն ցույց չես տալիս։ Սարսափելի տեմպերով գյուղերը դատարկվում են։ Ու մեղադրելու չէ, որովհետև տեսնում են՝ քեզանից խաղաղություն կառուցող դուրս չի գա։ Տեսնում է, որ դու իր խնդիրների փոխարեն ուրիշ բաներով ես զբաղված։ Թշնամին կրակել է, սա կառավարության նիստում խսում է նրա մասին, թե՝ եկեղեցին չուլանի են վերածում։ Նախ չուլանը քո Երրորդ մասի տունն էր, հիմա էլ երևի կառավարական դաչան ես չուլան դարձրել։ Բայց երբ մեր էսքան պրոբլեմի ֆոնին դու տենց բաներից ես խոսում, քեզ լսողը հասկանում է, որ իր համար դու չկաս որպես հարց լուծող կառավարություն։ Դու թշնամու ախորժակը բացել ես ու քսի տվել մեր երկրի վրա, ինքդ էլ զբաղված ես ամենինչով, բացի քո ուղիղ պարտականություններից։

Ասում էր, չէ՞, պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու։ Ու լինում են կրակոցներ։ Դու էլ մարդկանց համոզում ես, որ խաղաղությւոն չլինելու համար հլը լիքը բաներ պետք է անեք՝ սահմանադրությունից, գերբը փոխելուց սկսած մինչև մեր տները ադրբեջանցիներին հանձնելը։ «Պատերազմ չի լինելու» հայտարարությունը քեզնից լսում են նույն մարդիկ, ովքեր քեզանից լսել են, որ Արցախի ինքնորոշումը միջազգայնորեն կճանաչվի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի, որ Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելները քանդել ես, որ հեսա էնպիսի բան կասես, որ Ադրբեջանը կքանդի։ Սրանք քեզնից լսած մարդկանց դու հիմա էլ ասում ես պատերազմ չի լինելու։ Լո՞ւրջ։ Բա ինչի՞ հա՛մ 2020-ին եղավ, հա՛մ 2022-ին եղավ, հա՛մ 2023-ին եղավ։ Մենակ էդ խոստումները չէ։ Մենք քեզանից լսել ենք 1000-ից ավելի խոստում, որոնք մնացել են թղթի վրա, ինչ խելքիդ փչել է՝ խոստացել ես։ Հայկական տեխնիկայի արտադրության խոստում, քեզանից լսել են Հայաստանում ավտոմեքենաներ արտադրելու խոստում, քեզանից լսել են Հայաստանում սամալյոտի գործարանի խոստում ու հիմա էլի խոստանում ես։

Նիկոլը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Կարո՞ղ եք ասել, թե ե՞րբ է Ադրբեջանը հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչում է, բա ինչի՞ են մեր երկրի ներսում՝ Սև լճում, Ջերմուկում, Վարդենիսում։

Երեկ ասում էր՝ պատերազմից անցկացրել են, դժվարությունների մեջով անցկացրել են, բերել են այս օրվան, որտեղից սկսում են ձեռքբերումներ։ Էն կնոջդ ասած, էփած հավի ծիծաղն էկավ։ Ձեռքբերումը ո՞րն ա, էն որ ապրանք սկի չեն կարում արտահանե՞ն, թե՞ փոշու մեջ կորած, օնկոլոգիական վտանգ ներկայացնող քաղաքի միջավայրը, թե՞ ամեն անձրևից հետո քաղաքը գետի վերածված վիճակը, ո՞րն ասեմ։ Երևի ձեռքբերումը ձեր մոտ ա, տներ եք առնում, գնում ճոխ տեղեր հանգստանում եք, Ալենը պետբյուջեյի հաշվին ախռանով գնում ա ֆիտնես պարապելու, երևի դա նկատի ունեք։ Հանձնել եք 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի, հենց էսօր գծում-հանձնում եք Տավուշից, բերել եք մի կետի, որ երկրից փախչում են, թե՛ ժողովուրդը, թե՛ զբոսաշրջիկները, թե՛ ներդրողները, մի վիճակի, որ ամեն անկյունից ատելությունը, խեղճությունը, աղքատությունը թափվում է։ Ու ամենակարևորը՝ մի կետի, որ անգամ բացվող օրվա ընթացքում անվտանգության վրա չենք կարող վստահ լինել։ Ինքը էս իրողությունները չի ասում, ասում է՝ բերել ենք հարևանների հետ հարաբերությունների կրգավորման օրակարգ։ Ո՞ւ, ե՞րբ կլինի․ Նիկոլի օրոք՝ երբեք։ Ասում է՝ բերել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում։ Ե՞րբ կստորագրվի։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլի օրոք երբեք։ Ասում է բերել ենք Խաղաղության խաչմերուկ նախագիծ։ Ե՞րբ կսկսի աշխատել, երբեք։ Դուք հպարտանում եք զրոյական հնարավորությամբ բաներով։ Ու այդ անիմաստ բանը հայտարարել են «Իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն»։ Է ի՞նչ ուզում եք հայտարարեք, ինչ օգուտ։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո մի հատ հայտարարեցին գյուղատնտեսական հեղափոխութուն, ձախողեցին, մի հատ կադրային հեղափոխությւոն, ձախողեցին, մի հատ տնտեսական հեղափոխություն, ձախողեցին, հիմա էլ ինչ-որ իրական Հայաստան։

Խոսում եք, թե երբեք ավելի ինքնիշխան չենք եղել, իսկ Ադրբեջանը պահանջում է Նախիջանի հետ անխափան ու առանց հսկման հաղորդակցություն մեր երկրի տարածքով ու ասում են՝ Հայաստանը դիմադրում է, բայց ի վերջո կհամաձայնի։

Այս պահին Հայաստանի գլխին լուրջ սպառնալիք է կախված թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից։ Փաշինյանը իբր չեզոքացնելու համար առաջարկում է Թուրքիային մոռանալ մեր պատմությունը, անցյալը, սիմվոլները, առևտուր անել, Ադրբեջանին առաջարկում է համատեղ երկաթուղի շահագործել, գազ տալ, խաղաղության խաչմերուկ և այլն, բայց բայց ինքը անհետաքրքիր է նրանց համար որպես գործընկեր․ նրանց հետաքրքիր է Հայաստանը որպես իրենց տարածք, էդ ուղղությամբ են աշխատում։ Կարողանո՞ւմ ես դրա դեմն առնել։ Փշի-փշի անելով, հանձնելով չես առնի։ Հայաստանի գլխին սպառնալիքը չեզոքացնելու համար նախկինում ազատագրել են ու ուժեցացրել, դու հաձնել ես ու էլ ավելի ես թուլացնում։

Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, հետո դրա մասին հայտարարում է ամեն տեղ, բոլոր միջագային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, ապա սկսում է ճնշումները Հայաստանի վրա, սպառնալիքները։ Սրանք էլ կատարում են պահանջները, թե չէ պատերազմ կլինի։ Հիմա էլ ասում են եթե Սահմանադրական դատարանը ճանաչի հակասահմանադրական այդ խաղաղության թուղթը, կլինի պատերազմ։

Կարճ ասած, անկացած պարագայում կլինի պատերազմ, եթե Հայաստամնում շարունակի մնալ այս տվող խմբակը։ Այդ պատերազմը կարող է էսօր չլինել, բայց միայն նրա համար, քանի որ իրենց ինչոր պատճառով հարմար չէ։ Պետք է լինի այնպիսի իշխանություն, որից այդ երկրները չեն կարող ստանալու ակնկալիք ունենալ։ Այ էդ ժամանակ իրոք կլինենք խաղաղ, ինքնիշխան, ամուր պետականությամբ։ Այդպիսի ժամանակներ եղել են ու վստահ եմ՝ գալու են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>