Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
6
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ)

Ջնջվող տոնացույց․ քա՞նի սգո օր է ավելացրել Փաշինյանը․ «Կարճ ասած»

Yerevam.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ մայիսի 28-ն էր՝ Առաջին Հանրապետության հռչակման օրը։ 1918 թվականին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերը և կամավորականները հաղթանակ տարան թուրքերի դեմ: Մայիսի 28-ին 9 դար առաջ կորցրած անկախությունը հայ ժողովուրդը վերականգնեց։ Առաջին Հանրապետության կարևորության, դասերի մասին մասնագետները ճշգրիտ նշում են, չմտնեմ այդտեղ։ Պարզապես նշեմ այն մեծ ուժը, ձգտումը, ոգին, որ ուներ այդ ժամանակ հայ ժողովրդի էլիտան, որ Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց աղքատ, գաղթականներով լի, սոված երկրում կրեցին այդ մեծ բեռը և վերականգնեցին պետականությունը։ Ու մեծ ցավ է, որ այսօր՝ 107 տարի անց, նրանց փրկած երկիրը ղեկավարում են պարտվող, դավաճան, թալանչի, մորթապաշտ ու վախկոտ մարդիկ։ Վախկոտը բոլորից առանձնահատուկ եմ շեշտում։ Ողջ երեկոյան անասելի շարժ էր Երևանի կենտրոնում, Երևան-Արմավիր ամբողջ մայրուղու վրա։ Ամբողջ գիշեր հարյուր ավտոբուսներով ոստիկանության, ԱԱԾ տարբեր տեսակի զորքեր փռել էին մայրուղում, մայրուղուց գնացող բոլոր գյուղերի արանքում կանգնել էին ոստիկաններ՝ սահմանափակելով ելումուտը, Սարդարապատի մուտքը փակ էր բոլորի առաջ, ոստիկաններ ու շները ամեն թռչունի անցնելուց հետո մետաղորսիչով ստուգում էին Սարդարապատի ամեն քար ու թուփը, ու էս սաղ նրա համար, որ մի հատ ծիտիկից անգամ վախեցող Նիկոլը գնա ու իբր հարգի մեծ զորավար Դրոյի հիշատակը, Արամ Մանուկյանի ու մյուսների հիշատակը։ Հարամ լիներ էդպես գնալը։ Նայեցի էսօր արխիվային կադրերը՝ 2000-ակաների, երբ Սարդարապատ էր գնում այն ժամանակվա մեր պետության ղեկավար Քոչարյանը։ Սեղանները փռում են, բոլոր գյուղերը իրենց ուտեստն են դնում, նախագահը գալիս է, հյուրասիրում են, հետը շփվում անկաշկանդ։ Սարդարապատում հազարավոր մարդիկ են, ոչ մեկին որևէ ոստիկան չի արգելում, որ հուշահամալիրին մոտենա, չի ասում նախագահից 20 սանտիմետր հեռու կանգնի։ Շփվում է ժողովրդի հետ, հյուրասիրությունն ընդունում, ու նրանք էլ ոգևորվում են, որ իրեց քաշած գինուց նախագահը խմեց, իրենց թխած գաթայից փորձեց։ Ինչքան էլ փորձեք էդ մարդուց չգիտեմ ինչ սարսափելի կերպար ստանալ, տեսանյութեր կան, ախար, չէ՞։ Էսօրվա կադրերն էլ կան․ մարդիկ ոստիկանների հետ կռիվ են անում, դպրոցներից էքսկուրսիա են բերել աշակերտներին, երկրի մյուս ծայրից եկել են, չեք թողնում հուշահամալիր, չէ, հլը տարածքից էլ, ճանապարհից էլ հեռու գնացեք, Նիկոլն է գալու։ Մի հանձնող բրիգադ կանգնում է ու մեջների թիվ 1 հողատուն ելույթ է ունենում ինչ-որ բառեր ասում։

Ինչ-որ անկապ բառախաղեր, իբր իրողություններ է ասում՝ «Մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությունն է մեր ինքնությունը»։ Նույն անբովանդակ տեքստերից է․ «Ապագա կա, կա ապագա», «Խաղաղության երաշխավորը խաղաղությունն է» և այսպես շարունակ։ Մի հատ մանկական հեռուստաալիք կար, «Հայրենիք» էր կոչվում, իրենց գովազդը երեխայի ձայնով էր՝ «Հայրենիքը մեր ալիքն է, մեր ալիքը հայրենիքն է»։ Երբ դա ասում է երեխան, հասկանալի է, համով է, բայց պետություն ներկայացնողն էդպիսի բաներ որ ասում է, պետք է հասկանանք, որ ասելիք չունի, ինքն էլ գիտի։

Իբր իրողություն է ասում՝ «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է»։ Ըստ Նիկոլի, որ Ղարաբաղը հանձնել է, դա ոչ թե կորուստ էր, այլ ձեռքբերում։ Այո, Ադրբեջանի տեսանկյունից ձեռքբերում էր, մեկ էլ՝ ձեր։ Իրողություն է իբր արձանագրում՝ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»։ Հոպ, էդ դու գտա՞ր, թե՞ դու ստեղծեցիր։ Իսկ ո՞վ էր փնտրում։ Թե բա՝ «Հայաստանի միջազգային հեղինակությունը միջազգային աճում է»․ էդ ո՞նց է աճում․ որ մի օր Մակրոնի գիրկն ես թռնում, մի օր Պուտինի՝ աճում է՞․ որ ԵՄ մտնելու նախագիծ ես ընդունում ու վազում Մոսկվա զեկուցելու, հեղինակություն ես աճացնո՞ւմ։

Իրողությունները քո ասածները չեն, Նիկոլ։ Իրողությունները հետևյալն են․

Մինչև ձեր ողբերգական իշխանության սկիզբը, մենք ունեինք հունվարի 28, բանակի տոն։ Էսօր ի՞նչ օր է դա, ո՞ր բանակի տոնն է։ Էն բանակի, որի զինվորը զոհվում է խրճիթներո՞ւմ, էն բանակի, որի զինվորը քնում է ցելոֆոնից վրաններո՞ւմ։ Էն բանակի, որի մարտական հենակետում Սովետական Պազիկի կմախք է դրա՞ծ, էն բանակի, որ չի կարողանում զինվել, որովհետև փողը տալիս ես զենքերը չկա՞ն, թե՞ որ զենքերը տալիս են, տեղ չի հասնում․ էն բանակի տոնն է, որտեղ հարուստներն ազատվում են վճարումո՞վ։ Դու բանակի օր չունես, դա մինչև քո գալն էր․ 2020 թվականին հենց դուք ջարդեցիք բանակի ողնաշարը, նույն Սարդարապատում ելույթ ունեցար, հուլիսին մեկ դիրք առաջ տալու համար զորքերիդ թվով մեդալներ բաժանեցիր, հետո էդ բանակը փուռը տվիր, վերջում էլ թե՝ դասալիքներ էին։

Մենք ունեինք մայիսի 9 — հաղթանակի ու խաղաղության տոն։ Նշում էինք Շուշիում տարած հաղթանակը։ Շուշիում էլ էինք նշում, ոչ միայն Երևանում։ Դուք ի՞նչ արեցիք էդ հաղթանակի հետ, էդ օրը այլևս չկա։ Երեկ Արցախ էր իջել Էրդողանի ինքնաթիռը, Լաչին էր թռել միանգամից։ Էն Լաչին, որը հանձնեցիր առանց մեկ պատրոն կրակելու։ Էրդողանը՝ Արցախում․ առաջ կխնդայինք, չէ՞, նման բանի մասին պատկերացնելուց։ Մայիսի 9-ին մի հաղթանակ էլ էինք նշում՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, որը ստվերվեց նախ Շուշիում ձեր պարտությամբ․ այս տարի նաև նսեմացրեցիք էդ հաղթանակը, որովհետև իշխանական դիրքորոշում եք սարքել այն, որ հայրենական պատերազմում պատվելը մեզ համար ավելի ձեռնտու էր։

Հուլիսի 5՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն էինք նշում․ տո՞ն է հիմա։ Անկախ Հայաստանի պատմությունը դուք բերել-հասցրել եք մի կետի, որ մեր սահմանադրությունը փոխում է Ալիևը, էդ ո՞ր ինքնիշխանությունից եք խոսում, ի՞նչ անկախությունից։ Թշնամին է էնտեղից պատվիրում, թե մեր պետական խորհրդնիշները որոնք լինեն, գերբի վրայից ինչը հանենք, ինչը թողնենք։

Սեպտեմբերի 21-ը անկախության օրն է։ Իսկ կարո՞ղ եք ասել ի՞նչ անկախության օր է, դու ո՞ւմից ես անկախ։ Էս պահին թո երկրի տարածքում թշնամի զորքեր են, գրավել են, չեն հեռանում, դու էս պահին կախված ես բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ քո թշնամի երկրներից։ Ի՞նչ անկախության օր։ Նիկոլն ասում է՝ անկախությունը դա մեկ երկրից կախվածոթյունը փոխարինելն է բազմաթիվ երկրներից կախվածությամբ։ Սա ուզում է հարյուր երկրից կախված լինել, հարյուր տիրոջ ծառայել, բա էլ ի՞նչ անկախության տոն։

Իրողությունները սրանք են, Նիկոլ, ոչ թե քո թվարկածները։ Բազմաթիվ տոներ ուներ մեր հայկական երկրորդ պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ու բոլորը՝ արյունով կերտված, պատերազմով ձեռք բերված տոներ․ էլի սաղ փչացրիր։ Սրանք են իրողությունները, ու իրողություն է այն, որ այս պահին ՀՀ տոնական օրերից դուք չեք փչացրել մենակ մեկ օր՝ մայիսի 28-ը, Առաջին Հանրապետության տոնը։ Էն էլ տեսնենք թուրքերի հետ ձեր բանակցություններով, ձեր առևտուր անելով, Հայաստան «էստի համեցեք» անելուց ոնց եք վարի տալիս։ Իսկ ինչ-որ մեկը կասկածու՞մ է, որ էրդողանը մի օր ասի, հլը թարկի էդ Սարդարապատ-մարդարապատները, սա չի թարգելո՞ւ։ Ալենին կուղարկի, նա նույն իր գլուխը ճոճելով կասի՝ պետք ա թարկել, թե չէ իրենք էլ էս կանեն, էն կանեն․․․ չէ, էնպես չի, որ մեկը Ալենի ասածով երբևէ մի բան կանի կամ չի անի, զրո ազդեցություն հանրության վրա, բայց դե վիդեոն կուղարկի Էրդողանի օգնականին, կասի՝ շեֆին ասա, ըհը, արինք։ Ձեզ թվում է, որ Ալենը երեկ ելել թրքասիրության մաստերկլասեր էր տալիս, ո՞ւմ համար էր, ու՞մ էր ուղղված, լրագրողների՞ն, քաղաքացու՞ն․ ո՛չ, դա անում էին Ալիևի խաթր, թե՝ տեսեք ինչքան ձեռնտու ենք ձեզ, էլ ո՞նց ասենք, որ հասկանաք, ձերն ենք, էլի, մի խոսքով, մի բան արեք՝ մեզ պես իշխանությունը ստեղ մնա, որովհետև ով էլ մեզանից հետո լինի, ճիշտ հակառակն ա լինելու, էլ չասենք՝ որ Քոչարյան լինի․․․  

Էս տոները մեկ օրում չէին ստեղծվել, մայիսի 28-ը ավելի քան 100 տարվա պատմություն է։ Ամեն մի տոն բառիս բուն իմաստով կերտվել է մի, մի քանի հաղթանակով, մեծ դժվարությամբ։ Քանդելը ամենահեշտն է․ մի հատ անհայրենիք խմբակի հանձնում ես իշխանությունը, ու խնդրեմ։ Տպավորություն էր, որ սրանք եկան իշխանության ու հիմնեցին իրենց հորինած «քաղաքաու օր» շարժական տոնը, այդ ժամանակ առաջին անգամ բացեցին ՀՀ տոնացույցը ու զարմացան՝ ո՞նց, ո՞նց կարող է էդպես պատահել, որ ունենք 10 տոն ու ընդամենը երկու հիշատակի օր։ Ու ՔՊ-ն անցավ գործի, քանդեց տոնացույցը, ավելացրեց սգո օրերը․ սեպտեմբների 27՝ Արցախյան երկրորդ պատերազմի օր, նոյեմբերի 9-պատերազմում պարտության օր, մայիսի 12՝ Հայաստանի ինքնիշխան տարածք թշնամու անխափան ներխուժման օր, սեպտեմբերի 22՝ Հայաստանից օկուպացիան ավելի քան 200 քառակուսի կիոմետր դարձնելու օր, հոկտեմբերի 6՝ Արցախը հանձնելու օր, սեպտեմբերի 19-ը՝ Արցախի վրա երրորդ պատերազմի օր, սեպտեմբերի 24՝ բռնագաղթի օր։

Տեսնո՞ւմ եք ՔՊ-ականներ, մեր պատմութունը, մեր տոնացույցը ոնց եք փոխել։ Դուք էն կարգի սգո օրեր բերեցիք, որ անգամ երկրաշարժի սգին գերազանցեց։ Մնաք՝ ապրիլի 24-ին էլ կգերազանցեն․ որովհետև եթե Ցեղասպանութունից հետո Արևմտյան Հայաստանում, իսկ հիմա՝ Թուրքիայում հայեր մնացին, կասկածելի է, որ հայեր կմնան Հայաստանում, եթե դուք մնաք իշխանության։ Արցախը՝ վառ օրինակ, մնացել են մի երկու հոգի, որպես թանգարանային նմուշ։ Ընդամենը մեկ դավաճանական թիմ էր պետք, որ մի երկու տարում քանդի դարերով կառուցածը։ Պատկերացնո՞ւմ եք եթե 1918 թվականին Արամ Մանուկյանի փոխարեն լիներ Նիկոլի նման մեկը, մենք Առաջին Հանրապետությունը կկերտեի՞նք, հետո, թեկուզ Սովետական հանրապետություն կունենայի՞նք։ Եթե 1991 թվականին Նիկոլը լիներ, կունենայի՞նք անկախություն, կունենայի՞նք Արցախում հաղթանակ։ Հայաստանի 5 հազար տարվա պատմության որ փուլում էլ Նիկոլը լիներ, ունենալու էինք էս վիճակը, դա իմ համոզումն է։

Կարճ ասած՝ ժողովուրդ, սա՝ այսօրվանը, տոն չէր ու նորմալ է, որ տոն չէ, քանի սրանք են ու՝ այսպիսին։ Իրենց մեկ է, ստիպված են, գնում, էնտեղ կանգնում, չեն կանգնում, կամ խոսում, որ մեզ համար տոն դառնա։ Ո՛չ, վստահ են, որ իրենց դեմքներով չի կարող տոն լինել։ Այ, տոնը էսպես էր, որ անգամ Սովետական պետության ժամանակ, Կարեն Դեմիրճյանը, որպես երկրի ղեկավար, մեծ տոնախմբություն էր կազմակերպում, հրավիրում հարևան երկրների ղեկավարներին էլ, նրանք էլ գալիս էին, մեզ շնորհավորում, պատվում, անգամ Հեյդար Ալիևին էր բերում, կողքը կանգնեցնում ու շնորհավորել տալիս հայերիս՝ թուրքերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ։ Այ տոնը սենց է, որ հաղթանակած երկրի, հաղթանակ կերտած ղեկավարը, այս օրով տոնում էր, ժողովրդի հետ, բոլոր-բոլորով․ ու որ խոսք էր ասում, որ՝ հեսա էսպես ենք անելու, էնպես ենք անելու, ոչ մեկ չէր կասկածում, ուշադիր լսում էինք, ուրախանում, որ հեսա նայեք՝ ինչեր ենք անելու։ Որովհետև, արած մարդիք էին, արժան էին․ չէ՝ սրանց հետ ի՞նչ տոն անես, սրանց ասածը լսես, որ ի՞նչ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan