Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Երևանի ու Բաքվի դաշինքը` ընդդեմ Մոսկվայի

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ռուսական հարթակում այլևս հայ-ադրբեջանական բանակցություններ չեն լինի:

«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հայտարարեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հաղթահարել են փոխադարձ անվստահության փուլը։ Բայց իրականում այդպիսի՞ն է իրողությունը: Երևանն ու Մոսկվան իրո՞ք վերադարձել են փոխադարձ հարգալից երկխոսության։

Այս հարցի պատասխանը գտնվում է իրական քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացների տիրույթում։

Մայիսի 27-ից 29-ը Մոսկվայում կանցկացվի բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպումը, որը կղեկավարի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Համաժողովին մասնակցությունը հաստատել են ավելի քան 125 պատվիրակություն՝ ավելի քան 100 երկրներից, որոնք ներկայացնում են գլոբալ Հարավն ու Արևելքը, ինչպես նաև ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն և 14 միջազգային կազմակերպություններ։ Միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանը, բայց ոչ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի մակարդակով (նա դիտավորյալ անտեսում է Ռուսաստանում անցկացվող կամ Ռուսաստանի հովանու ներքո գործող տարբեր ինտեգրացիոն միավորումների միջոցառումները)։ Գրիգորյանի փոխարեն պաշտոնական Երևանը կներկայացնի Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը չի մասնակցի մայիսի 28-ին Մոսկվայում նախատեսված նիստին՝ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ»,- հայտնել են Ազգային անվտանգության խորհրդի ապարատից՝ մեկնաբանելով Գրիգորյանի բացակայությունը։

Հաշվի առնելով Երևանի և Բաքվի նույնաբովանդակ քայլերը, զարմանալի չի լինի, եթե Գրիգորյանն, Իլհամ Ալիևի օրինակով, այդ օրերին Հայաստանում ևս կբացի որևէ թռչնաֆաբրիկա, ինչպես դա արեց Իլհամ Ալիևը Մոսկվայում հանդիսավոր միջոցառումների օրերին, որոնք նվիրված էին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, իր հերթին, հայտարարեց, որ Մոսկվայում անցկացվող բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ նախատեսված չեն։ «Միջոցառման ծրագիրը շատ հագեցած է և չի ենթադրում հավելյալ նեղ ձևաչափով բանակցություններ», — պարզաբանեց նա։ Իրականում, առանց Շևցովի մեկնաբանությունների էլ ակնհայտ էր, որ Երևանն ու Բաքուն չեն անցկացնի բանակցություններ Մոսկվայում։ Եվ հարցն այստեղ «հագեցած օրակարգը» չէ, այլ քաղաքական որոշումը՝ Ռուսաստանին «դուրս բերելու» հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, ինչպես նաև Ռուսաստանի ներկայությունն ամբողջությամբ դուրս բերելու Հարավային Կովկասի տարածաշրջանից։

Պրահայում Փաշինյանը հենց այդ նպատակի համար էլ հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Ավելին, դատելով իրավիճակից՝ այս հարցը պետք է փակվեր դեռ 2020 թվականին, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտությունն ու ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում ժամանակավորապես հետաձգեցին ԼՂՀ-ի դատավճիռը։ Սակայն Պրահայից հետո Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համահունչ շարունակեցին ակտիվորեն դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։

Աշխարհաքաղաքականության մեջ վակուում գոյություն չունի, և եթե այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, ապա Ռուսաստանի տեղը պետք է զբաղեցնի այլ աշխարհաքաղաքական դերակատար՝ Թուրքիան։ Այսօր Թուրքիան դարձել է այն սուբյեկտը, որի գերակայությունը պատրաստ է ճանաչել ոչ միայն Ադրբեջանը, որը շարունակաբար սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ (այս շաբաթ Ադրբեջանում հերթական ռուսական լրատվամիջոցն արգելափակվեց), այլև Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ Երևանի համար անընդունելի են ոչ միայն բանակցությունները Մոսկվայում կամ այլ ռուսաստանյան բանակցային հարթակում, այլև ընդլայնված շփումները ռուս դիվանագետների հետ։ Դրա վառ օրինակն էր Լավրովի այցը Հայաստան։ ՌԴ ԱԳՆ ղեկավարին ոչ միայն չդիմավորեցին օդանավակայանում իր հայ գործընկերոջ մակարդակով, այլև նրան չուղեկցեցին Հաղթանակի զբոսայգի, ինչպես նաև չիրականացրին մի շարք այլ արարողակարգային միջոցառումներ։

Ավելին, այս օրերին Երևանում անցկացվում է միջազգային դիվանագիտական «Yerevan Dialogue» 2025 ֆորումը, և փորձեք այնտեղ գտնել ռուս մասնակիցներ, մինչդեռ նույնիսկ Թուրքիայի ներկայացուցիչն այնտեղ է՝ Նիգյար Գյոքսելը (Միջազգային ճգնաժամային խմբի նախագծի տնօրեն)։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>