Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Ռադ լինելու ժամանակը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի ԱԺ նախագահը հերթական ադրբեջանասիրական ելույթն է ունեցել։ Իսկի Ադրբեջանի նախագահը որ խոսում է իր հորինած Արևմտյան Ադրբեջան թեզից, ասում է՝ սա բնավ տարածքային պահանջ չէ, իսկ Ալենն ասում է՝ հա բա արցախցիները որ նախագահ են ընտրում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Ըստ Ալենի, քանի որ մենք ասում ենք Արցախը մերն է, Ադրբեջանն էլ խոսում է Արևմտյան Ադրբեջանից։ Վստահեցնում եմ, եթե Ադրբեջանը հակահայկական ելույթ մի ամիս չունենա, Ալեն Սիմոնյանը լրիվ հերիք է։ Ալենի անսահման թրքասիրությանը, սակայն, այսօր չեմ ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ հանրությանը մոլորեցնելու հերթական խոսքին։ Նույն մարդն ասում է՝ «Խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»։ Հիշեցնեմ, սրանք արդեն 4 տարի է խոսում են, որ հեսա-հեսա խաղաղ ապրելու են, առևտուր անեն հա՛մ թուրքերի հետ հա՛մ ադրբեջանցիների։ Ասում է՝ հեքիաթներ են, թե իրար հետ պատ ենք կառուցելու, բարև չենք տալու։ Նախ հենց դուք եք պատը կառուցել՝ Կիրանցում։ Ամենամեծ վստահությամբ ասում եմ՝ ոչինչ էլ չի լինելու։ Նախ խաղաղության պայմանագիրը խիստ կասկածելի է, որ կլինի․ բայց եթե անգամ ստորագրեք, մոռացեք առևտրի մասին, ձեր նման ակվարիումային կառավարիչները ի վիճակի չեն դա կազմակերպել։ Մեկ օրինակով հիմնավորեմ։

Այսօր բողոքի ակցիա էին կառավարության շենքի մոտ անում բեռնափոխադրողները։ Վարորդները բողոքում են, որ իրենց՝ փչացող մթերքով բեռնված ավտոմեքենաները երկար են պահում սահմանին, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի։ Կառավարությունը խնդրին չի կարողանում լուծում տալ։ Մի ամիս է՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անում կոնյակ արտահանողները։ Ասում են՝ իրենք արտահանում են Ռուսաստան, իսկ Վրաստանը կանգնեցրել է, ամիսներով լաբորատոր փորձարկում է անում։ Ասում են՝ մենք Վրաստան չենք արտահանում, ինքը տարանցիկ երկիր է, ի՞նչ իրավունք ունեն փորձարկելու, այն էլ՝ այդքան երկար։ Վարկ են վերցրել, աշխատավարձ են վճարում, աշխատատեղ են ստեղծում, տուժում են։

Էկոնոմիկայի նախարարն ասաց՝ կգնամ Վրաստան, խնդիրը լուծեմ։ Մինչ այս պահը դեռ չի գնացել։ Դե ասում է՝ ինչ որ պետք է անեմ, օնլայն կանեմ։ Ի՞նչ ես անում։ Նայեք էս մարդու դեմքին, սա հարց լուծող է՞։ Սրանք մենակ թողես գիշեր-ցերեկ ընդդիմության դեմ ելույթ ունենա։ Մարդը գարնանը ինչ-որ բան ցանեց, սկսում է բողոքի ակցիաները, էս՝ ոռոգման ջրի համար, էս՝ բնական աղետից փոխհատուցվելու համար, էս արտահանելու հաար, էս՝ գումարը ստանալու համար։ Կառավարությունը կարծես մեռած լինի։ Էսօր ամենամեծ պրոբլեմը շուկա ստեղծելն է, շուկա ունեն, չեք կարողանում էնպես անել, որ հասցնեն շուկա։ Ու հետո խոսում եք արտահանման ուղղությունները բազմազանեցնելու մասի՞ն։

Երբ տեղական արտադրողը իր երկրում գնում է այլ երկրի դեսպանատան դիմաց միտինգ անելու, նշանակում է, որ ինքը չունի կառավարություն։ Էդ խնդիրը պետք է կոնյակագործը չլուծեր, պետք է լուծեր ՊԵԿ նախագահը իր վրացի պաշտոնակցի հետ, պետք է լուծեր էկոնոմիկայի նախարարը իր պաշտոնակցի հետ, պետք է լուծեր վարչապետը իր պաշտոնակցի հետ։ Թե չէ պատկերացրեք՝ հազար ու մի բան ենք արտահանում հազար ու մի երկիր, ամեն արտահանող բողոքի ակցիա կազմակերպի։ Մոտ երեք ամիս էս վիճակն է, մարդիկ վնաս են կրել, աշխատողների են ազատում։ Նախարարն ինչի՞ է վեր ընկել իր սենյակում։ Կարդում ես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ է եղել, քննարկվել են Գյումրու ավագանիում ՔՊ խմբակցության աշխատանքը, կուսակցական հարցեր։ Նայում եմ՝ Պապոյան Գևորգը նստած է նիստին, ներկուսակցական հարց է քննարկում։ Դու էդտեղ պետք է լինեի՞ր էս նեղ մաջալին։ ՔՊ-ականներ մեծ-մեծ խոսում եք, մե՜նք, ժողովուրդը մե՜զ է ընտրել, տնտեսական ա՜ճ․ ձեզ ընտրել են, աշխատավարձ են վճարում, որ առավոտից իրիկուն ԱԺ ամբիոնից հայր ու որդի Քոչարյանների դեմ ելույթ ունենա՞ք։ Արտահանողները դրան ե՞ն անհամբեր սպասում։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Կոնյակագործը հեռուստացույցի դիմաց հայհոյանքների եսիմոր հատորն է գրում Պապոյանին, թե մթերում եմ ի՞նչ անեմ, եթե արտահանել չեմ կարողանում։

Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, Վրաստանը հարևան երկիր է, բարեկամ երկիր է, եղբայրական երկիր է, որ Նիկոլը Վրաստանի վարչապետի հանդիպում է՝ փաթաթվում է․ բարեկամ երկրի հետ ամբողջ թիմով չեն կարողանում լուծել ընդամենը մեկ ապրանքատեսակի արտահանման հարց, ամիսներով։ Բայց պետք է կարողանան 100 տարվա թշնամու հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո առևտուր անե՞լ։ Անգամ ասում էին՝ Ադրբեջանով էլ բեռ տեղափոխեն․ եթե Վրաստանը բեռն է կանգնացնում լաբորտոր փորձարկում, Ադրբեջանը վախենամ մարդկանց էլ էդպես փորձարկի։

Խաղաղության պայմանագիր լինելու շանսերը, կրկնում եմ, շատ փոքր են, բայց եթե ագամ լինի, ոչ մի բան մի սպասեք դրանից։ Սրանք մի տոպրակի բարեփոխում չեն կարողանում անել, մի աղամանի վերաբերյալ որոշում չեն կարողանում անել, թշնամու հետ հարց են լուծելո՞ւ։ Դուք ընդհանրապես բան չեք կարողանում անել, բացի փողկապ կապել ու տեսախցիկների առաջ ակտիվ, մեծ-մեծ ու սուտ խոսելուց։

Բեռնատարների վարորդներն այսօր ակցիա են անում, ասում են՝ «ուզում ենք մտնել մեր վարչապետի մոտ, կարող ա՝ տեղյակ չէ մեր խնդրից»։ Իրենք գիտեն, որ տեղյակ է, ուղղակի հլը ուզում են փշ-փշի անել, որ չէ, Նիկոլ ջան, դու ոչ թե անկարող ես, այլ անտեղյակ։ Ժողովուրդ, հերիք է ձեզ խաբեք, ձր վարչապետն ամեն ինչից տեղյակ է, նա ինձնից էլ, ձեզնից էլ և ընդհնրապես՝ բոլորից շատ ժամանակ ունի սոցցանցեր մտնելու ու լուրեր կարդալու․ եթե անգամ չզեկուցեն, նա կարդում է ամեն տեղից։ Նա պարզապես անկարող է լուծել ձեր խնդիրները։ Նայեք Նիկոլի մասնակցությամբ կադրերը ցանկացած երկրի ղեկավարի հետ շփվելիս, բանակցելիս, մեղքդ գալիս է էն երկրի վրա, որին ներկայացնում է։ Նա հարց լուծող չէ։ Նա մենակ երկրի ներսում է հոխորտում, լաչառությունը կապում, իսկ Հայաստանի օդային ու ցամաքային, անգամ ինտեռնետ տարածքը հենց հատեց, դառնում է այնպիսին, ինչպիսին Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր սեփական կնոջ հետ շփվելիս։ Նիկոլի ուժերը հերիքում են, որ գրառում անի, թե՝ մի հատ պուլպուլակ ենք վերադարձրել ժողովրդին, մանկապարտեզի վրագույր ենք կախել, ասենք Բուրաստան գյուղի դաշտերից ավտոմեքենայի կմախք ենք տարհանել։ Էդքանը։ Ձեր խնդիրները, անգամ՝ մանր խնդիրները, իր հագով չեն։

Բելառուսի հետ խնդիր եք ունենում, պետության փոխարեն գործարարն է լուծում անձնական կապերով, Ռուսաստանի հետ խնդիր եք ունենում, հայտնի դեմքերն են լուծում, որ երկրի հետ ձեր բերած խնդիրները թողնում են դուք լուծեք, հերն անիծում եք, հետո վազում ամբիոններն ու մեղադրում սրանց-նրանց։ Հլը պատկերացրեք՝ կոնյակի արտահանման էս խոչընդոտի մեղավորը լիներ, ասենք՝ ՀՀ նախկին իշխանությունից որևէ մեկը, էն մի տեղը սրանք կպատռեին։

Կարճ ասած՝ այո, Ադրբեջանի հետ կարող է խնդիրները կարգավորվեն, հնարավոր է, բայց ձեր օրոք՝ երբեք։ Մեր գլխավոր պրոբլեմը հենց այն է, սրանք ոչ թե պրոբլեմ լուծող են, այլ դրանք ստեղծող, դրանք կուտակող։ Իրենց հո ձեռք չի տաիս բողոքի ակցիաները, ժողովրդի հայհոյանքները, թշնամանքը, ատելությունը իրենց նկատմամբ։ Կուզենան, չէ՞, արտադրողի հարցն էլ արագ լուծել, կարկուտից տուժածին էլ, մանր առևտրականին էլ, միջին բիզնեսմենինն էլ։ Կուզենան, չէ՞, էնպես կառավարել, որ ոչ մեկ չասի՝ խեղճ հարիֆ, ոչ մեկ չասի դավաճան ու հողատու։ Ուղղակի չեն կարող։ Բա որ չեք կարողանում, մնում եք ի՞նչ անեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>