Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ԵՄ-ն միջամտո՞ւմ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. «Արտաքին միջամտության հետևանքները և ռիսկերը Հայաստանի ընտրական գործընթացում:

Ուրբաթ, մայիսի 23-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականին գարնանը Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար», — հայտնել է Փաշինյանը։

Հիշեցնենք,որ Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական ֆորմատ է, որը հիմնադրվել է Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար։ Այն առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի մայիսին։ Ինչպես նշել է Հայաստանում այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս ձևաչափը ստեղծվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբում և միավորել է ԵԱՀԿ-ի եվրոպական անդամներին՝ բացառելով Ռուսաստանը և Բելառուսը։ Այլ կերպ ասած՝ այս ձևաչափը ստեղծվել է Մոսկվայի միջազգային մեկուսացումը հաստատելու համար։

«Մենք մեր գնահատականը տվել ենք այդ նախաձեռնությանը, հուսով եմ, որ դա հասկանալի է և հարգանքով կընկալվի, ինչպես մենք ենք հարգանքով ընկալում մեր գործընկերների և դաշնակիցների գործողությունները ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է ՌԴ նախարարը։

Հայաստանը «լսեց» Ռուսաստանի դիրքորոշումը և որոշեց անցկացնել գագաթնաժողովը։
Կանխատեսելի է, որ Ռուսաստանից կհայտարարեն, որ սա Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Կհայտարարեն և ճիշտ կլինի, սակայն ՌԴ-ից չեն մանրամասնի՝ արդյոք սա դրական ինքնիշխանություն է, թե՝ բացասական, տոքսիկ ինքնիշխանություն է։ Օրինակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ինքնիշխանությունը բացասական, տոքսիկ արտահայտություն ունեցավ, երբ Փաշինյանն «ինքնիշխան որոշմամբ» հրաժարվեց դադարեցնել պատերազմը, և արդյունքում Շուշին դարձավ ոչ թե ռուս խաղաղապահների ռազմաբազա,այլ ադրբեջանա-թուրքական զինյալների հենակետ Արցախում։

Հստակ է, որ երևանյան այս գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ընտրություններին նախորդող փուլում՝ որպես քարոզչական գործիք։ Եվրոպան նույնպես դա հասկանում է, և այդ պատճառով հենց Երևանին վստահվեց ֆորումը։ Պարզ ասած՝ Հայաստանի ընտրական մրցավազքում առաջին քայլն անում է Եվրոպան։ Բրյուսելը կապահովի Փաշինյանի համար դրական տեղեկատվական ֆոն։ Մի զարմացեք, եթե նա եվրոպական առաջնորդների լուսանկարներով շրջի գյուղերով և հայտարարի․ «Մենք չհասցրեցինք հասնել ԵՄ-ին, բայց Եվրոպան ինքն է եկել մեզ մոտ»։

Հաշվի առնելով Ռումինիայում անցկացված ընտրությունների պատմությունը, երբ Ֆրանսիայի հետախուզության ղեկավարը փաստացի անձամբ միջամտեց ընտրություններին՝ պահանջելով սահմանափակումներ պահպանողական ուժերի համար Telegram-ում, պարզ է, որ ԵՄ-ի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին չի սահմանափակվի միայն ֆորումով։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի խոսքերով՝ Ֆրանսիայի հետախուզության (DGSE) ղեկավար Նիկոլա Լեներն պահանջել էր արգելափակել Telegram-ում բոլոր պահպանողական ռումինացի քաղաքական գործիչների հաշիվները։ Սա տեղի է ունեցել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Ռումինիայում հաղթեց «ճիշտ» պրոեվրոպական թեկնածուն՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկոլա Դանը (53,62%)։ Նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Ռումինացիների միավորման դաշինք» կուսակցության ղեկավար Ջորջե Սիմիոնը, հավաքեց 46,38%։

Կարևոր է, որ այս գեոպոլիտիկ նրբությունները հասկանա նաև Հայաստանի ընդդիմությունը և ծրագրեր մշակելիս հաշվի առնի նոր իրականությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա այսօր ևս մեկ անգամ ասվեց այն, թե ինչ կկատարվի ՀՀ-ի հետ, եթե Փաշինյանը պահպանի իշխանությունը։ ՀՀ Սահմանադրությունը կփոփոխվի՝ հարմարեցվելով Բաքվի հետ «խաղաղության պայմանագրին»։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական «Երևանյան դիալոգ» ֆորումում։ Եթե դա տեղի ունենա, ապա ոչ թե 60, այլ 100 տոկոսով Հայաստանը կդառնա «արևմտյան Ադրբեջան», քանի որ երկրի հիմնական օրենքը կկազմվի Բաքվի թելադրանքով։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>