«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Այս հայտարարությամբ նա աշխարհին ուղերձ է հղում՝ որ հայ ժողովուրդը պատրաստ է ուրանալ իր ցավը, իր կորուստը, իր հիշողությունը՝ հանուն մի քանի կոպեկի

Արթուր Սուքոյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այսօրվա «փերեզակային» հայտարարություններին. «Ալեն Սիմոնյանը ոչ թե պարզապես արտահայտեց իր սերը Ադրբեջանի նկատմամբ, այլ ներկայացրեց իշխանության կարծիքը սեփական ժողովրդի մասին։

Երբ ԱԺ նախագահը հայտարարում է․ «Հայերը կարող են հանգիստ ապրել Բաքվում… պայմանագրի կնքումից 5 րոպե հետո հայերը շփվելու, առևտուր են անելու ադրբեջանցիների հետ», նա իրականում ոչ թե խաղաղության կոչ է անում, այլ բարոյապես նվաստացնում է հայ ժողովրդին։ Այդ խոսքերով նա ասում է, որ մենք՝ հայերս, այնքան մոռացկոտ ու արժանապատվությունից զուրկ ժողովուրդ ենք, որ կարելի է մեզ ցեղասպանել, այրել, ջարդել, զրկել հայրենիքից, իսկ մենք հինգ րոպե հետո ժպիտով կվերադառնանք և առևտուր կանենք այս ամենը իրականացնողների հետ։
Սա ԱԺ նախագահ է։ Ուզենք թե չուզենք՝ միջազգային մակարդակում մեզ ներկայացնում է հենց Ալեն Սիմոնյանը։ Եվ այս հայտարարությամբ նա աշխարհին ուղերձ է հղում՝ որ հայ ժողովուրդը պատրաստ է ուրանալ իր ցավը, իր կորուստը, իր հիշողությունը՝ հանուն մի քանի կոպեկի։
Բայց սա միայն բարոյական խնդիր չէ։ Սա նաև վտանգավոր ռազմաքաղաքական մեսիջ է։
Որևէ պետություն, նախքան պատերազմ սկսելը, կատարում է մի քանի կարևոր հաշվարկ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական։ Ռազմական հաջողություն գրանցելուց զատ, ագրեսորը հարց է տալիս ինքն իրեն՝ ի՞նչ քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա իր գործողությունը։ Սովորաբար հենց այդ երկրորդ և երրորդ գործոններն են, որ զսպում են ագրեսորին։ Իսկ Ալեն Սիմոնյանը իր հայտարարություններով փարատում է մեզ սպառնացող պետությունների մտահոգությունները։
Նրա ուղերձը պարզ է․
«Սպանեք, այրեք, զրկեք հայրենիքից։ Հայ ժողովուրդը կհիշի 5 րոպե, հետո կանցնի առևտրի»:
Այս իշխանությունը Ալենի բերանով մեսիջ է հղում ոչ միայն Ադրբեջանին, այլև ցանկացած տարածաշրջանային ուժի․ մենք դիմադրություն չենք ներկայացնում՝ ոչ ոգով, ոչ արժանապատվությամբ, ոչ հիշողությամբ։ Իսկ եթե Ալենի տրամաբանությամբ նայենք, ապա Ադրբեջանը դառնում է միակ պետությունը, որը պատերազմ սկսելով՝ նաև ֆինանսական օգուտներ է ստանում հենց այն ժողովրդի հաշվին, որի դեմ պատերազմել է։
Ահա թե ինչու այս խոսքը պարզապես անզգույշ արտահայտություն չէ։
Սա՝ ռազմավարական ու դիվանագիտական աղետ է։
Պակաս վտանգավոր չէ նաև հայերին «Բաքվում ապրելու» կոչը։ Նման արտահայտություն նույնիսկ բարեկամ պետության դեպքում քաղաքական խայտառակություն կլիներ, առավել ևս՝ այն պետության, որտեղ հայ լինելը մահվան սպառնալիք է։
Այս իշխանությունը եկել էր՝ ռեկորդային հայրենադարձության խոստումներով։ Բայց առաջինը փակեց Սփյուռքի նախարարությունը, կտրեց կապը սփյուռքի հետ, իսկ հիմա էլ հայտարարում է․ «Ժողովուրդ ջան, կարաք գնաք Բաքվում ապրեք»։
Ալենին խորհուրդ եմ տալիս գնալ և փոխարինել Բաքվում ապրող մեր հայրենակիցներից որևէ մեկին։ Չնայած՝ ինչ եմ ասում… Ալենին Բաքվում ավելի ճոխ կընդունեն, քան Սաֆարովին։ Եթե առաջինը մի քնած հայի էր սպանել, ապա սրանք՝ մի «քնած» ժողովուրդ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>