Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

ՔՊ-ֆիկացում, նիկոլաֆիկացում, թրքաֆիկացում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Իհարկե զարմանալի չէր, երբ այսօր Երևանում տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի կառավարչի գլխավոր թեման իր սարքած անիրատեսական բուկլետն էր՝ «Խաղաղության խաչմերուկ» վերնագրով։ Մի հատ Վրաստանում շնորհանդես արեց, մի հատ Գերմանիայում շնորհանդես արեց, ուր գնում է՝ դրանից է խոսում․ բայց ոչ մի կետում հետաքրքրություն չկա նախագծի նկատմամբ, ավելի շատ անլրջություն է։ Ամեն անգամ բարձրանալ բեմ ու խոսել ոչ մեկի չհետաքրքրող նախագծից, իմաստը ո՞րն է։ Երկու տարի է՝ Խաղաղության նախագծի բուկլետ եք խզբզել, ձեր բոլոր արտասահմանյան այցերի ու հյուրեր ընդունելու թեման է, ի՞չ կոնկրետ արդյունք ունեք։

Հերթական նվաստացուցիչ բանը տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում հայտարարեց․ «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիրը հակասում է ՀՀ շահերին, ես կնախաձեռնեմ հայկական շահերի փոփոխություն։ Եթե սահմանադրությանը հակասում է, ուրեմն հակասում է ՀՀ-ին, այսինքն ոչճ թե սահմանադրությունն է իրականում փոփոխման ենթակա, այլ այդ պայմանագիրը։

Այսօր 40 երկրի 600 ներկայացուցչի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտրարում էր, որ ինքը պատրաստ է հանուն Ադրբեջանի հետ պայմանագրի, անել ինչ ուզում են։ Էդ դահլիճում ներկա 40 երկրից և ոչ մեկում, վստահեցնում եմ, այ էսպիսի խոսույթ չէր կարող լինել, չեմ պատկերացնում որևէ պետություն այ էսպես ոտնատակ տա իր մայր օրենքը։

Փաշինյանի ելույթը շատ երկար չէր, բայց ամբողջությամբ հակասությունների կույտ էր։ Մե՛կ ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն պատմական շանս կա, բայց ելույթի երկրորդ կեսում ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60 տոկոսը Համարում է Արևմտյան Ադրբեջան։ Մե՛կ ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև, մե՛կ ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում խաղաղություն։ Ասում է՝ ինձ համար միանշանակ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Դա ասում էիր նաև 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ։ Ասում էր Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, դա միանշանակ է։ Հիմա էլ միանշանակ ասում է․ որ էլ պատերազմ չի լինելու, որովհետև կարծում է՝ եթե ինչ ուզում են՝ տվեց, ինչը ուզում են՝ փոխեց, չի լինելու պատերազմ։

Խաղաղություն մենակ մեզ պետք չէ, Ադրբեջանին էլ է պետք․ իսկ իրենք ի՞նչ են պատրաստ անել հանուն այդ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ հող էլ կտամ, սահմանադրություն էլ կփոխեմ, սաղ կանեմ․ ամեն ինչ անում է Ալևի հերթական, եսիմորերորդ պահանջը կատարելու համար։ Ինչո՞ւ, արդյո՞ք խնդիրը մենակ խաղաղության վերնագրով թուղթն է։ Իսկ կարող է Ալիևի ձեռքին ինչ-որ բան էլ կա։ Օրինակ՝ մտքիս գալիս է Արայիկ Հարությունյանի չհրապարակված հարցազրույցը Բաքվում։ Այդ հարցազրույցից անոնս հրապարակվեց, երկու օր հետո սկսվեց Կիրանցի սահմանազատում կոչված պրոցեսը, հողեր, տներ, գյուղի կեսը հանձնվեց Ադրբեջանին։ Ու հարցազրույցը եթեր չգնաց։ Այսպիսի հարցեր կան, որ բացահայտվելու են․ բայց որ Փաշինյանը Ալիևի ցուցումով է շատ բաներ անում, համակարգեր խեղում, որ կարողանա լիարժեք կոնտրոլով իրականացնել, սա էլ ձեզ օրինակները։

Փաշինյանի այսօրվա ելույթն այնքանով է վտանգավոր, որ նա մի ղեկավար է, որի բռի մեջ է ողջ պետական համակարգը, բոլոր անկախ մարմինները։ Չկա անունով անկախ մարմին, որի մի մասը ՔՊ կուսակցությամ անդամները չլինեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին ընտրություններից հետո տասնյակ որոշումներ ԱՄՆ դատախազությունը, դատարանները բեկանել են։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարո՞ղ է չեղարկել Նիկոլի որևէ որոշում։ Տեսականորեն այո, բայց միայն տեսականորեն։ Պարզ չէ՞, որ գլխավոր դատախազը ոնց կար Նիկոլի օգնական, կապը մնացել է, հարաբերությունները նույնատիպ են՝ ենթակա և աշխատող։ Ուղղակի էն ժամանակ պագոն չուներ, հիմա ունի։

Հիմա Նիկոլ Փաշինյանը դատախազական համակարգում կարող է անել ինչ ցանկանում է, առանց բացառության։ ՀՀ արդարադատության նախարարությունը, հենց անունն իսկ կոչվում է, որ պետք է արդարադատություն իրականացնի, լինի նաչառ։ Ո՞վ է արդարադատության նախարարը․ Նիկոլ Փաշինյանի թիմակից Սրբուհի Գալյանը։ Վերջ, այսքանով ավարտվեց․ արդյո՞ք չպետք է մոռանալ արդարադատության մասին։ Փաշինյանը կարող է հանգիստ զանգել տիկին Գալյանին ու ասել՝ այսինչ դատավորն ինձ դուր չի գալիս, ու նա կչեզոքացնի կարգապահաա վարույթով։ Գալյանը դա անելու է ԲԴԽ միջոցով։ Իսկ ո՞վ է ԲԴԽ-ն․ անկախ մարմին, որի ղեկավարը պաշտոնից ազատվում է Փաշինյանի ՍՄՍ-ով։ Այսինքն՝ Փաշինյանի գրպանի կառույց։ Նրա ղեկավարը նշանակվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը, այս կառույցի ղեկավարին Նիկոլ Փաշինյանը նշանակում էր միայն նրա համար, որ Քոչարյանը հանկարծ իշխանության չգա։

Նիկոլ Փաշինյանը որ թիմի անդամին ուր ուզել է՝ նշանակել է, դրա համար էլ էսօր միջազգային ֆորումի բեմին իրենից գոհ ասում է՝ ինչը ուզենա՝ կփոխի, որովհետև շուրջբոլորը իրենք են։ Սահմանադրական փոփոխություններ կկարողանա՞ նախաձեռնել․ այո, իսկ ինչո՞ւ ոչ, էդ հանձնաժողովը իրենք չե՞ն լինելու, տեքստը իրենք չե՞ն կազմելու։ Խորհրդարանում չունի՞ այնքան ձայն, որ սահմանադրական օրենքներ ընդունի։ Սահմանադրական դատարանի 9 հոգանոց ցանկը բացեք ու երեք անդամ ցույց տվեք, որ Նիկոլի մարդիկ չեն։ Կարո՞ղ ենք մտածել, որ անկախ մարմիններում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ունի իր մարդիկ, այլ այդ կառույցներն ամբողջությամբ ՔՊ-ֆիկացվել են։

Այսօր տեղի էր ուենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստ․ մի կողմում Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդն է, որին ուզում են նշանակել մեղավոր․ մի քանի գործով մեղավոր են նշանակել ու չեն հաջողել, հիմ սա հերթականն է, իսկ մյուս կողմում, այսպես ասած՝ արդարադատություն իրականացնողների դերում, Նիկոլ Փաշինյանի մարդիկ են՝ հանրային մեղադրողները և դատավորը։ Այս գործը ճնաչվել էր հակասահմանադրական։ Հետո վճռաբեկ դստարանի կազմ է փոխվում, լրիվ համապատասխանեցնում են Նիկոլի չափանիշներին, հետո բեկանվում է վճիռը, հետո Հակակոռուպցիոն պալատ է ձևավորվում, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանին տանում են այնտեղ ու խնդրեմ, վերաբացում են գործը։ Պատկերացնում ե՞ք, ՔՊ-ական պատգամավորը գնում է վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ ու մեկ այլ, այս անգամ՝ նախկին ՔՊ-ականի մակագրում են Փաշինյանի թիվ 1 հակառակորդի վերաբերյալ հերթական սարքած գործը։

Իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ հակակոռուպցիոն դատավորներ են նշանակում ՔՊ-ականների։ Բնականաբար, այս ամենից ելնելով ասում ենք, որ Փաշինյանը՝ որպես ՀՀ արդարադատության նախարար, որպես ՀՀ դատարանների նախագահ, որպես ՀՀ դատախազ, որպես ՍԴ նախագահ, որպես քննչականի պետ, ամեն տեղ իր կոնտրոլն ունի,  ինչ ուզում՝ անում է։ Այ դրա համար էլ հանգիստ կանգնու է Երևանում միջազգային ֆորումի բեմին ու ասում՝ սահմանադրություն կփոխեմ, էն մի տեղում ասում է՝ Մասիսը կփոխեմ, Ցեղասպանությունը նորից կքննենք, բնակի թիվը կկրճատեմ, մենակ աղքատներին կտանեմ բանակ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը դեֆորմացրել է պետական կառավարման համակարգը։ Իր կադրային որակներով քանդել է ինստիտուտները, այնպես, որ իր գնալուց հետո էլ շտկեը հեշտ չլինի։ Բոլոր ոլորտները՝ պաշտպանությունից, դատախազությունից մինչև կրկես, ՔՊ-ացվել է։ Ու հիմա հանգիստ ասում է՝ հա, ի՞նչ կա, հանուն Ալիևի հետ պայմանավորվածության, սա էլ կանեմ, դա էլ կանեմ, մյուսն էլ կանեմ։ Բայց ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն իրականացնելու համար էդքան բան պետք է փոխվի՝ երկիր պետք է հանձնվի, սահմաներ հանձնվեն, երեխաներ զոհվեն, սահմանադրություն փոխվի, քարտեզ փոխվի, ավելի լավ չէ՞ փոխել մի բան՝ Նիկոլին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>